Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 15857 articles
Browse latest View live

Կորոնավիրուսի պատճառով եվրոպացի հազարավոր զբոսաշրջիկներ չեղարկել են հայաստանյան հյուրանոցներում մարտ-ապրիլի համար արված ամրագրումները

$
0
0

Կորոնավիրուսի պատճառով եվրոպացի հազարավոր զբոսաշրջիկներ չեղարկել են հայաստանյան հյուրանոցներում մարտ-ապրիլ ամիսների համար կատարված ամրագրումները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների  «Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը:

«Մարտ-ապրիլ ամիսների ամրագրումներն ամեն օր չեղարկում են: Կարող եմ ասել, որ զբոսաշրջիկների մեծ մասն արդեն չեղարկել է իրենց այցը Հայաստան, զբոսաշրջիկների մեծ հոսք կորցրել ենք արդեն: Մենք արդեն մտահոգություններ ունենք ամբողջ զբոսաշրջային տարվա հետ կապված, սա արդեն դառնում է շատ ավելի լուրջ, քան սպասելի էր»,- ասաց «Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահը:

Նրա խոսքով՝ չեղարկումները մեծամասամբ եվրոպացի զբոսաշրջիկների կողմից են: Սյուզաննա Ազոյանը դժվարացավ չեղարկումների և վնասի հստակ չափ նշել, սակայն վստահեցրեց, որ դրանք հազարների են հասնում:

«Զբոսաշրջային գործակալները շատ են, այդ իսկ պատճառով չեմ կարող հստակ թիվ ասել, բայց ոչ թե 1 կամ 2 դեպք է, այլ ամբողջ տուրիզմի ոլորտն է այս անկումը տեսնում: Մեկ օրինակ կարող եմ բերել, որ միայն մեկ տուրօպերատորի մոտ մարտ-ապրիլ ամսվա 1500 չեղարկում է եղել»,- հայտնեց ասոցիացիայի նախագահը:

Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ տուրիզմի առումով նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլևս ամբողջ աշխարհում. «Մարդիկ ավելի մտահոգ են, փորձում են զգույշ լինել, բոլոր երկրների արտգործնախարարությունները խորհուրդ են տալիս զուսպ լինել ճանապարհորդությունների հարցում, կարևոր դեպքերում երկրից մեկնել»,- ասաց նա:

Թեև Հայաստանում դեռևս կորոնավիրուսի դեպք չի հաստատվել, բայց ըստ նրա՝ վարակի տարածումը ևս պատճառ է ճանապարհորդությունները չեղարկելու համար. «Նրանք ճանապարհորդում են օդանավակայաններով, ինքնաթիռներ են նստում: Բացի այդ, մարդիկ անհանգստանում են, որ իրենք կարող է ջերմություն ունենան ու անկախ նրանից՝ ինչ վարակ է, իրենց էլ ստուգեն, կարանտին տանեն, մի խոսքով, անհարմարություն են առաջանալու»,- նշեց Սյուզաննա Ազոյանը:

«Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահի տեղեկացմամբ՝ զբոսաշրջային գործակալներն այժմ քննարկում են ճգնաժամը հաղթահարելու մեխանիզմները և առաջարկներ են ներկայացնելու նաև Կառավարությանը. «Մենք չգիտենք, թե ինչ կլինի ապրիլից հետո: Հնարավոր է, որ ամբողջ տարվան վերաբերի սա: Եվ եթե դա ազդի նաև ամառային ամիսների վրա, պետք է պատրաստ լինենք նման ճգնաժամի: Կարծում եմ՝ առաջիկայում մենք Կառավարությանն առաջարկներ կներկայացնենք»:

 

 


ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով «փաստելով» իբրև իր գործունեության արդարացում. Հրանտ Բագրատյան

$
0
0

ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով «փաստելով» իբրև իր գործունեության արդարացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով «փաստելով» իբրև իր գործունեության արդարացում։ Սույն և հաջորդ հրապարակումների մեջ ցույց եմ տալիս օրեցօր խորացող կեղծիքներն ու խաբեությունները»,- գրել է Բագրատյանը և հավելել, որ այդ վերլուծությունների հիման վրա ստացված տվյալներն ու եզրակացություններն ուղղված են մեր հանրությանը, կառավարությանը, դատախազությանը, ԱԺ հանձնաժողովներին, քաղաքական ուժերին:

«ՀԲ-ի տվյալներից հետևում է, որ 2018-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 1990թ 202.3%-ը, Վրաստանում՝ 99.5%-ը (Վրաստանը դեռ չի վերականգնել 1990թ տնտեսության մակարդակը), Ադրբեջանում՝ 269%-ը։ Ասել կուզի, որ Վրաստանն այս ընթացքում լրջորեն ետ է ընկել Հայաստանից և Ադրբեջանից, իսկ ՀՀ-ն, եթե ՀՀ ԱՎԿ 1990-2018թթ մակրոտնտեսական թվերը ճիշտ են, պետք է որ լիներ տարածաշրջանի առաջատարը։

ԱՊՀ վիճակագրության մեկ այլ աղբյուր ևս փաստում է այն, որ 1990-ին ՀՀ-ն և Վրաստանն ունեցել են բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտավորապես նույն մակարդակը, իսկ Ադրբեջանը այդ նույն ցուցանիշով ետ էր մնում նրանցից 28%-ով։ Այսպես, 1990թ նշված ցուցանիշով ՀՀ-ն և Վրաստանը կազմում էին ԱՊՀ միջինի համապատասխանաբար 76.7 և 77.0 տոկոսները (այսինքն՝ հավասար էին), մինչդեռ Ադրբեջանի պարագայում այն հավասար էր 57.5%-ի»,- մանրամասնել է Բագրատյանը և նշել, որ 1990-ին Հայաստանը և Վրաստանը հավասար էին, իսկ Ադրբեջանը ետ էր մնում 28%-ով։

«2018-ին Հայաստանը 1990-ի նկատմամբ աճել է 2 անգամ, Ադրբեջանը՝ 2.6 անգամ և Վրաստանը նույնն է մնացել։ Այլ հավասար պայմաններում 2018-ին Հայաստանը պետք է Վրաստանից լավ ապրեր 2 անգամ և առնվազն հավասար լիներ Ադրբեջանին։ Բայց պարադոքսն այն է, որ 2018-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմել է 4.200$, Վրաստանում՝ 4.717$, իսկ Ադրբեջանում 4.721$։ Նույն թվերը հաշվի առած գնողունակության պարիտետը այսպիսին են. համապատասխանաբար 10.343, 12.004 և 18.044$»,- գրել է տնտեսագետը և հռետորական հարց հղել՝ «բա մեր առաջանցիկ աճերն ի՞նչ եղան. չ՞է որ Վրաստանից պիտի 2 անգամ առաջ լինեինք»։

Բագրատյանն իր գրառման մեջ անդրադարձել է նաև ՀՀ ժողովրդագրական պատկերին՝ տարածաշրջանի համատեքստում և նշել, որ 2018-ին ՀՀ բնակչությունը եղել է 2.951 հազ. մարդ և 1990-ի համեմատությամբ պակասել է 17.5%-ով։

«Վրաստանի բնակչությունը դարձել է 3.731 հազ. մարդ՝ պակասելով 31.8%-ով, իսկ ահա Ադրբեջանի բնակչությունն ավելացել է 38 %-ով՝ և հասել է 9.942 հազ. մարդու։

Այսինքն, Վրաստանի պարագայում Հայաստանի համեմատությամբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առաջանցիկ աճի սոսկ 14%-ն է բացատրվում բնակչության ավելի բարձր անկմամբ։ Այնուամենայնիվ, եթե ՀՀ ԱՎԿ թվերը ճիշտ լինեին, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն Վրաստանից 1.86 անգամ բարձր պիտի լիներ։ Ադրբեջանը, նկատի ունենալով բնակչության հավելաճը, նույն ցուցանիշով ՀՀ-ից պետք է պակաս լիներ 1.45 անգամ, մինչդեռ ավել է 1.2 և 1.8 (գնողունակության պարիտետով) անգամ։

ՌԴ և այլ երկրների հետ համեմատելիս նույնպես պարադոքսն աշխատում է. Հայաստանն իբր թե ավելի արագ է զարգանում, բայց բնակչության կենսամակարդակի առումով մեր ու դրանց տարբերությունը չի կրճատվում»,- ընդգծել է նա և հարց բարձրացրել՝ «նման աղավաղումները ի՞նչպես են լուծվել ՀԲ տվյալների երկարաժամկետ բազայում»:

«Այսպես, ըստ այդ բազայի 1990-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է Ադրբեջանի և Վրաստանի ՀՆԱ-երի ոչ թե 66%-ը (10 մլրդ ռ համապատասխանաբար 14.7 ու 15 մլրդ ռ-երի դիմաց), այլ Վրաստանի 28.5%-ը ու Ադրբեջանի 25%-ը (2.2 մլրդ $-ը համապատասխանաբար 7.7 և 8.5 մլրդ դոլարի դիմաց)։ Ընդ որում, երբ 1990-ի ՀՆԱ-ները հաշվարկել են դոլարով, ապա Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ համամասնությունները հիմնականում պահպանվել են, իսկ ահա Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով գնահատելիս ուղիղ 2 անգամ պակասեցրել են։ Ըստ ՀԲ ներկայացուցիչ Ժ.Մ.Հապիի մեզ ուղղված նամակի, 1990թ բազայի դոլարային հաշվարկներն արված են ՀՀ ԱՎԿ կողմից։ Արդյունքում, Հայաստանում, որը 1990-ին նշված երկրներից ավելի լավ էր ապրում, ըստ «նոր հաշվարկի» 1990-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 638$, Ադրբեջանինը՝ 1237$ և Վրաստանինը՝ 1615$։

Այսինքն, ըստ ՀԲ-ի (ավելի ճիշտ, ըստ ՀՀ ԱՎԿ-ի) 1990-ին հայերը վրացիներից վատ էին ապրում 2.5 անգամ, իսկ Ադրբեջանից՝ 2 անգամ։ Երևի բոլորն են հիշում, թե այն տարիներին ինչպես էին վրացական ու ադրբեջանական ավտոբուսներով մեր դրկիցները շաբաթ-կիրակի գալիս Երևան առևտուր անելու»,- գրել է Բագրատյանը և հավելել, որ ՀՀ ԱՎԿ-ն ամեն տարի խեղաթյուրում է ՀՆԱ թվերը և շանս տալիս օրվա իշխանությունների գլուխ գովելու աննախադեպ տնտեսական աճի մասով և ապա ծածուկ իջեցնում բազային թվերը։

Ընդամենը տարիներ առաջ Վրաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 15%-ը մենք էինք ապահովում, սակայն 2019-ի ընդհանրապես չենք արտահանել, և այս ամենից օգտվում է Ադրբեջանը. Վահե Դավթյան

$
0
0

Եթե էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտը դիտարկենք հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, ապա ակնհայտ կլինի, որ այս պատերազմում գոնե այս փուլում Հայաստանը պարտություն է կրում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի էլեկտրաէներգիա արտահանելու զարգացման փաստը։ Նրա խոսքով՝ Հայաստանը նույն հաջողությունները գրանցելու փորձեր չի անում։

Ավելի վաղ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիա չարտահանելու հետևանքով վրացական շուկայում բացարձակ առաջատար է դարձել Ադրբեջանը, և այսօր Բաքուն առաջարկել է Թբիլիսիին Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ կառուցել՝ ԵՄ էլեկտրաէներգիա արտահանելու համար։

«Բազային խնդիրն այն է, որ Հայաստանն ավանդաբար դիտարկվում էր տարածաշրջանում որպես էլեկտրաէներգետիկ արտադրական հզորությունների ավելցուկ ունեցող պետություն։ Դեռ խորհրդային տարիներին Հայաստանը հանդես էր գալիս որպես տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ անվտանգության հենասյուն։ Նույն տրամաբանությունը շարունակվում էր նաև հետխորհրդային շրջանում»,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միշտ կայուն է եղել։

Մասնագետը նշեց, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանն ամբողջությամբ կորցրել է Վրաստանի հետ ունեցած էլեկտրաէներգետիկ շուկան։ «Մինչդեռ ընդամենը տարիներ առաջ Վրաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 15 տոկոսը մենք էինք ապահովում, սակայն 2019-ի արդյունքում Հայաստանից Վրաստան արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը հասել է 0 կՎտ/ժ-ի, այսինքն՝ ընդհանրապես չենք արտահանել, մի բան էլ սկսել ենք ներկրել»,-նշեց Դավթյանը։

Դավթյանի ներկայացմամբ՝ այս ամենը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանն իր դիրքերն է ամրացնում: «Եթե մենք փորձում ենք այս ամենը տեղավորել Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետության տրամաբանության մեջ, ապա մենք կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ մենք կորցնելով արտաքին էլեկտրաէներգետիկ շուկաները՝ չենք կարող ունենալ ռեսուրս, որը թույլ կտա անգամ երկրի ներսում ապահովել կայուն և սոցիալակենտրոն էներգետիկ զարգացում»,- նշեց նա և հավելեց, որ սրան է նպաստում նաև էներգետիկ համակարգի`երկրի ներսում կուտակված պարտքերը։

Վերջինս նշեց՝ չի բացառվում, որ նման արդյունքներ նկատվեն նաև իրանական ուղղությամբ։ Նրա խոսքով՝ չնայած, որ դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը կայուն է, Ադրբեջանի ոլորտում զարգացման արդյունքում Հայաստանը կարող է լուրջ խնդիրների բախվել, քանի որ իրանական կողմը սակագնի առումով՝ այդքան էլ գոհ չէ Հայաստանից։

«Իշխանությունը պետք է հայեցակարգային հիմքեր ձեռք բերի, քանի որ այն, ինչ մենք ունենք, վաղուց հնացել է և չի համապատասխանում ներկայիս տարածաշրջանի մարտահրավերներին»,- ասաց նա և հավելեց, որ կարդացել է Կառավարությունում ներկայացված էլեկտրաէներգետիկայի զարգացման ծրագիրը, որը ըստ նրա՝ անհասկանալի է և երկար կյանք չունի։

Լիաննա Թորոսյան

Սպասարկման նոր որակ՝ Արդշինբանկի «Գորիս» մասնաճյուղում

$
0
0

Բանկային ծառայությունների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ կառաջարկի Արդշինբանկի Գորիսի Գ. Տաթևացի-9 հասցեում գտնվող «Գորիս» մասնաճյուղը, որը հիմնանորոգումից հետո փետրվարի 18-ին պաշտոնապես բացեց իր դռները:

Վերանորոգված և տեխնիկական ժամանակակից միջոցներով համալրված մասնաճյուղում ներդրված է հերթերի սպասարկման նոր համակարգ, որն առավել հեշտացնում է ծառայություններից օգտվելը: Մասնաճյուղի տարածքում կգործեն 24/7 ինքնասպասարկման տերմինալներ, ինչը հնարավորություն կընձեռի հաճախորդներին ցանկացած ժամի ինքնուրույն իրականացնել բանկային տարբեր գործարքներ, այդ թվում վարկերի մարումներ, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումներ և այլն:

Սյունիքի մարզում Արդշինբանկն ունի հինգ մասնաճյուղ՝ Կապան, Մեղրի, Սիսիան, Քաջարան և Գորիս քաղաքներում, որից չորսն արդեն ամբողջովին վերանորոգվել են և համապատասխանեցվել ներկայացվող ժամանակակից պահանջներին:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Իշխանությունն այս օրենքով հետապնդում է սեփականության վերաբաշխման նպատակ. Վարդան Բոստանջյանը` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծի մասին

$
0
0

Ես համոզված եմ, որ սա ոչ այլ ինչ է, քան սեփականության վերաբաշխում: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին, որը ներկայացված է այս շաբաթվա Ազգային ժողովի նստաշրջանում:

«Ազատ շուկայական հարաբերությունների պարագայում ձևավորվում է սեփականությունը, հիմա 30 տարի շարունակ սեփականաշնորհումը տեղի է ունեցել»,-ասաց նա և նշեց, որ իր կարծիքով այս օրենքով վտանգվում է սեփականության իրավունքը, որը ցանկացած երկրի զարգացման կարևորագույն և առաջին պայմանն է:

«Ես կարող եմ այդպես կարծել, որ իշխանությունը այս օրենքով հետապնդում է սեփականության վերաբաշխման նպատակ, ինչի համար առաջինը հարձակում են գործելու գոյություն ունեցող սեփականության իրավունքի վրա: Այն օրինագիծը, որը ուղարկված է Ազգային ժողով և որում պետք է, այսպես ասած, կասկածանքի տակ դրվի գոյություն ունեցող գոնե անշարժ գույքը և սեփականության իրավունքը, ես գտնում եմ, որ դա հղի է շատ բացասական հետևանքներով: Սա կարող է հանգեցնել 37 թվին, կամ առավել վատ վիճակների»,-ասաց նա:

Ըստ Վարդան Բոստանջյանի` վերջին շրջանում ներդրումներ չկան և այս օրենքի ընդունման պարագայում ընդհանրապես չեն լինելու: «Քաղաքակրթված ու զարգացած երկրներում 18-րդ դարից չկա այդպիսի բան, որ նման օրենք ընդունվի, իսկ հետխորհրդային երկրներում շարունակվում է սեփականության իրավունքի դեմ քաղաքականությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է ապօրինի ձեռք բերված գույքին, Վարդան Բոստանջյանը նշեց, որ եթե ցանկանում են քո ձեռքից խլել քո սեփականությունը, առաջին հերթին պետք է ասեն, որ քեզ մոտ եղածն ապօրինի է: «Ամենակարևոր նպատակն այն է, որ քո ձեռքից խլեն և հետո բաշխեն տարբեր ձևերով` օրինական կամ անօրինական»,-ասաց նա:

 

 

Ռուսական շուկայի համար նախատեսված 60 բեռնատար՝ հիմնականում իրանական միրգ ու բանջարեղեն, մնացել է Հայաստանում, Վրաստանն արգելել է մուտքը, եթե դա մնա, տեղական շուկան կպայթի․ գործարար

$
0
0

Գործարար Վահրամ Միրաքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ դեռևս հաշվարկների չի հանդիպել, սակայն, կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսությունն արդեն զգալի վնասներ է կրել:

Վահրամ Միրաքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև. 

«Կարևոր!

Դեռ հաշվարկների չեմ հանդիպել, բայց կորոնավիրուսն արդեն բավական վնաս տվել է Հայաստանի տնտեսությանը: Ի դեմս չեղարկած զբոսաշրջիկների այցերի, չեղարկված գործարքների, տարբեր միջոցառումների և այլն:

Բայց մոտ օրերս Հայաստանի տնտեսությունը հնարավոր է ամենամեծ հարվածը ստանա:

Հայկական շատ ընկերություններ ու անհատներ Իրանից միրգ ու բանջարեղեն են գնում, մաքսազերծում են Հայաստանում ու ապրանքը վաճառում են ռուսական շուկայում: Մենք էլ ենք այդպես անում: Միջնորդ ենք լինում Իրանի ու ՌԴ ի միջև, գումար ենք աշխատում, հարկերն էլ մնում են Հայաստանում:

Հիմա Վրաստանը չի թույլատրում իրանական ապրանքը տարանցիկ գնա իրենց տարածքով: Չգիտեմ ինչու, հիմնավորումը կորոնավիրուսի մասին գիտական հայտնի փաստերի համատեքստում չի դիմանում քննադատությանը, բայց դե մարդիկ կարում են, չեն թողնում (ի դեպ Թուրքիայից մուտք թույլատրվում է, չնայած էնտեղ էլ Իրանից պակաս տարածված չի վիրուսը):

Արդյունքում՝ այս պահին, ըստ ինձ հասած տեղեկատվության, մոտ 60 ֆուր, հիմնականում իրանական կիվի, խնձոր ու բանջարեղեն, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, մնացել է Հայաստանում, չեն կարողանում անցնել Վրաստանով, մուտքն արգելվում է: Մի ֆուր կիվին էլ մերն է:

Ստեղծված իրավիճակի վտանգն այն է, որ, եթե այդ ապրանքը մնաց Հայաստանում, ապա կպայթեցնեն տեղական շուկան, քանի որ այդքան սպառում Հայաստանում չի կարող լինել: Արդյունքում գները պայթելու են, տուժվելու են ոլորտի բոլոր տնտեսվարողները, նաև տեղական խնձոր կամ բանջարեղեն ունեցողները:

Լուծումը՞: Մի 3-4 օր պատուհան տալ, կուտակվածը մաքրելու համար: Էլ չենք պատվիրի, բայց գոնե կուտակվածը մաքրվի: Ոչ մի տրամաբանություն չկա չթույլատրելու, քանի որ վիրուսը կարծր մակերեսների վրա 48 ժամից ավել չի մնում, իսկ վարորդները հայեր են, մեքենան էլ` հայկական:

Հիմա ամենավատ մասը: Խոսակցություններ կան, որ Վրաստանն ուզում է ընդհանրապես արգելել Հայաստան եկող կամ Հայաստանից գնացող ցանկացած բեռնատարերի մուտքը կամ ելքը: Դրա հնարավոր հետևանքների մասին էլ չասեմ: Հուսով եմ այլևս վարակվածներ մեզ մոտ չեն հայտնաբերի, թե չէ Վրաստանը հաստատ կփակի սահմանը:

Զուտ 3 օր պատուհան է պետք: Կամ, որ ավելի լավ կլինի, վրացիներին համոզել, որ Հայաստանի նման խմբերով, հսկողության տակ անցկացնեն իրանական ապրանքներով ֆուրերը:

Ամեն դեպքում դիվանագիտական միջամտություն է պետք»:

 

 

ԱՎԿ-ն հրապարակում է շատ բարձր պրոպագանդիստական թվեր, հետո դրանք ավելի ուշ «շտկում». Հրանտ Բագրատյանը՝ կոմիտեի կողմից վիճակագրական տվյալների կեղծման մասին

$
0
0

ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է ԱՎԿ-ի կողմից «վիճակագրական տվյալների կեղծմանը» և հայտնել, որ իր գրառումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից կարող է դիտարկվել իբրև հաղորդում հանցագործության մասին։

Նրա գրառումն ամբողջությամբ ստորև.

«Իսկ հիմա ձեռնամուխ լինենք մյուս խնդրի լուծմանը։ Ի՞նչ «խաղերով» է ԱՎԿ-ն կեղծել վիճակագրական տվյալները։

Ծառայությունների «խաղերը» 2005-2019թթ։

ՀՀ ԱՎԿ-ն խեղաթյուրումների շուրջ կեսը արել է ծառայությունների հաշվին։ Շատերն են նկատել, որ ինչ ինչ, ծառայությունները ՀՀ-ում, սովորաբար, աճում են երկնիշ թվով։ Այսպես, 2000-2019թթ ՀՀ-ում ծառայությունների աճի տեմպը դրական է եղել 20 տարի անընդմեջ, որից 15 տարի այն եղել է երկնիշ, այդ թվում 10 տարի 15% և ավելի, այդ թվում 4 տարի 20% և ավելի (https://www.armstat.am/am/?nid=12&id=06002)։

Ծառայությունների շղթայական ինդեքսի հաշվարկում որոշակի խնդիրներ կան։ Բանն այն է, որ դրանց կառուցվածքը տարիների ընթացքում փոխվել է։ Վերջին կառուցվածքը (կացություն և հանրային սնունդ, մշակույթ, զվարճություններ և հանգիստ, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, տեղեկատվություն և կապ, տրանսպորտ, վարչարարական և օժանդակ գործունեություն, զբոսաշրջային գործակալությունների գործունեություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, սպասարկման այլ ծառայություններ), մեր դիտարկմամբ, կիրառվում է 2010-ից։

90-ականների սկզբին կիրառվում էր բոլորովին այլ կառուցվածք (հաշվիչ-ինֆորմացիոն սպասարկում, անշարժ գույքի հետ կապված գործունեություն; շուկային գործունեության ապահովման հետ կապված ընդհանուր առևտրային գործունեություն; ընդերք և հիդրոմետ ծառայություն; բնակարանային տնտեսություն; կոմունալ տնտեսություն և բնակչության սպասարկման ոչ արտադրական տեսակներ; առողջապահություն, ֆիզկուլտուրա և սոցիալական ապահովություն, ժողովրդական կրթություն; մշակույթ և արվեստ; ֆինանսներ, վարկ, ապահովագրություն և կենսաթոշակային ապահովություն; կառավարում), իսկ 2004-ին 1999-ից սկսած հաշվարկվել են բոլորովին ուրիշ դասակարգմամբ (կենցաղային; մարդատար տրանսպորտ; փոստ և հեռահաղորդակցություն; բնակարանային-կոմունալ տնտեսություն; կրթություն; զբոսաշրջություն և էքսկուրսիա; ֆիզկուլտուրա և սպորտ; բժշկական ծառայություններ; առողջարաններ և հանգստյան տներ; իրավական բնույթի և բանկային հիմնարկների ծառայություններ և այլն)։

Մեթոդաբանության հաճախակի փոփոխությունները, որոնք ԱՎԿ կողմից նպատակ են ունեցել նաև մոլորեցնելու հանրությանը (ի վերջո, միշտ էլ կարելի էր մեթոդաբանության փոփոխությանը զուգահեռ տալ նաև համադրելի աղյուսակներ), իհարկե դժվարեցնում են մեր գործը. առաջանում են շեղումներ և երկարատև դինամիկ շարքեր կազմելու խնդիրներ։ Այնուամենայնիվ, սխալները մեծ լինել չեն կարող։ Ի վերջո, կա մի հասարակ լուծում. ՀՆԱ-ից հանում ենք արդյունաբերությունը (շինարարության և էներգետիկայի հետ միասին), գյուղատնտեսությունը և տակը մնում է ծառայությունների ոլորտը (ծառայություններ + առևտուր)։ Բացի այդ, հնարավոր լուրջ շեղումներից խուսափելու համար մենք խորացել ենք միայն 2005-2019թթ վիճակագրական տվյալների վերլուծության մեջ։

Ի՞նչ ենք ստացել։ 2005-2019թթ ՀՀ ՀՆԱ-ն աճել է 2.07 անգամ։ Այդ նույն շրջանում ծառայություններն աճել են 4.5 անգամ (հաշվարկված է ըստ՝ https://www.armstat.am/am/?nid=12&id=06002)։ Այս ոլորտում տնտեսական աճը հիմնականում ապահովել են «ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ու «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաճյուղերը։ Առաջինը նշված 15 տարիներին աճել է 11.3 անգամ (Հաշվարկված է. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2007, էջ 327-348; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, էջ 327-348; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2010, էջ 350-371; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 343-370; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, էջ 347-374;https://www.armstat.am/file/article/sv_12_19a_126.pdf)։  

Երկրորդի մասով 2005-2009թթ տվյալները բացակայում են (այլ դասակարգում էր)։ Սակայն կան 2010-2019թթ տվյալները, որոնց համաձայն 2010-2019թթ այս ենթաճյուղում տնտեսական աճը 10 տարում կազմել է ....17 անգամ։ Այսինքն,միջին տարեկան հավելաճը այստեղ կազմել է՝ 33% (տես վարևում նշած աղբյուրները)։ Արդյունքում, 1990-2019թթ ծառայությունների ոլորտը (առևտրի հետ միասին) կազմել է 57.4% (ՀԲ տվյալներով 2018-ին ծառայությունների ոլորտը եղել է 52.6% - https://data.worldbank.org/indicator/NV.SRV.TOTL.ZS 2018-ին, իսկ ՀՀ ԱՎԿ պաշտոնական տվյալներով՝ 53.9% - https://www.armstat.am/file/doc/99517723.pdf ) 1990-ի 12.6%-ի փոխարեն։

Ընդ որում «Ֆինանսական և ապահովագրական գործ-թյուն» ճյուղը կազմել է ՀՆԱ 8.9%-ը, իսկ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ճյուղը՝ 9.9%-ը։ Սրանք մեր հաշվարկներն. շղթայական ինդեքսներով`հիմնվելով ԱՎԿ սկզբնական (տարեկան) տվյալների բազայի վրա։ ԱՎԿ-ն հրապարակում է այսպիսի թվեր. «ֆինանսական և ապահովագրական գործունեություն»՝ 5.9% և «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ»՝ 6.0% (https://www.armstat.am/file/doc/99517723.pdf)։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ԱՎԿ-ն տարվա ընթացքում և այն ամփոփելիս հրապարակում է շատ բարձր պրոպագանդիստական թվեր, հետո դրանք ավելի ուշ «շտկում» է նկատի ունենալով, որ մեծ հաշվով ընթացիկ կեղծումները պետք «արդարացվեն» բազային տվյալներն իջեցնելով (տես մեր 2020-ի փետրվարի 29-ի ֆեյսբուքյան գրառումը)։

ԱՎԿ մյուս հանցագործությունը ծառայությունների վերաբերյալ տվյալների վակխանալիան է։ Այսպես, 2005թ ծառայությունների ծավալը նախ ներկայացված է 333.8 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2007, էջ 340) և ապա 362.8 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, էջ 340)։ Բացատրություն չկա։ 2011թ նույն ծառայությունների թիվը հայտարարվում է 865.5 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 357), իսկ մեկ տարի անց 840 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 361)։ Այստեղ «բացատրություն» կա. ասվում է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների հաշվարկման մեթոդաբանություն է փոխվել։ Իսկ ո՞վ է դա ստոգելու։ Իսկ ի՞նչու 2011-ի ՀՆԱ-ն չեք իջեցնում և հատուկ հայտարարում։

Ընդհանրապես սովորություն է դարձել բարձր թիվ հայտարարել, նախագահներին ու վարչապետներին շանս տալ ինքնագովերգվելու և ապա ծածուկ թիվն իջեցնել։ Ի դեպ, միշտ չէ, որ այդպես է։ ԱՎԿ-ին բնորոշ է խաբեության ձևերի բազմազանությունը։ Այսպես, ըստ մեկ աղբյուրի 2012թ ՀՆԱ-ն եղել է 3997.6 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2013, էջ 227), մեկ ուրիշի համաձայն 4000.7 (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2014, էջ 223) և, վերջապես, մեկ այլ աղբյուրով՝ 4265.2 (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, էջ 223)։ ՀՆԱ -ի ցուցանիշի նման «անբացատրելի» փոփոխությունները թույլ են տալիս ծառայությունների ըստ տեսականու տեսակարար կշիռները դարձնել աջափսանդալ։ Դրա հետ միասին ԱՎԿ «բազմազանություն» է դրսևորում։

Օրինակ, ամենուր տեսնում ենք ինչ-որ աստղանիշեր (հատկապես ընթացիկ վիճակագրության մասով), բացատրություններ (օրինակ, ամենուր գրվում է. թվերը նախնական են և դրանք նախնական էլ մնում են 2, 3, 5, 10 տարի և այլն)։ 2020-ի հունվարի մակրոտնտեսական թվերը հրապարակելիս (8.9% հավելաճ) ԱՎԿ-ն հատուկ տեղ տվեց ծառայություններին՝ 13.2%։ Գիտեք, կարծես թե մենք նստած սպասում էինք կորոնավիրուսին տնտեսական աճն «արագացնելու» համար։ Վարչապետն էլ առիթը բաց չթողեց մեր ժողովրդին դուխ տալու նորանոր վիճակագրական սխրանքների ոգով։

Այսպիսով, ծառայությունները մեր ԱՎԿ «թույլ» տեղն են։ Դրանք աճում են միշտ և ամենուր՝ առնվազն երկնիշ թվով։

p.s. սույն գրառումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից կարող է դիտարկվել իբրև հաղորդում հանցագործության մասին։

Շարունակելի»,- գրել է նա:

Ադրբեջանական Socar-ը 2020թ. կարող է մինչև 1 մլն տոննա նավթ մատակարարել Բելառուսին

$
0
0

Ադրբեջանի պետական Socar նավթային ընկերությունը 2020 թվականին հնարավոր է մինչև 1 միլիոն տոննա նավթ մատակարարի Բելառուսին: Այս մասին տեղեկացրել է «Բելնեֆտեքիմ» կոնցերնի նախագահ Անդրեյ Ռիբակովը` հղում անելով Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռիմասի և Socar-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հանդիպմանը, գրում է belta.by կայքը:

«Մատակարարման մակարդակը տարեցտարի կբարձրանա: Այս տարի խոսքը վերաբերում է մինչև 1 միլիոն տոննա ծավալին: Դա կորոշվի ամեն ամիս` ելնելով տնտեսական ցուցանիշներից, սակայն դա լինելու է մշտական»,-նշել է Ռիբակովը:

Կոնցերնի նախագահը հիշեցրել է, որ Բելառուսը Socar-ի հետ հին կապեր ունի, և բելառուսական ընկերությունները նախկինում արդեն վերամշակել են ադրբեջանական նավթ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Բելառուսի ներդրումային ծրագրերում Socar ընկերության գործունեության ընդլայնումը:

Նավթի առաջին չափաբաժինը Բելառուսի համար Socar ընկերությունը կուղարկի մարտի 5-6-ը՝ թուրքական Ջեյհան նավահանգստից:


ԱՄՆ դոլարը վաճառվում է 481 դրամ առավելագույն փոխարժեքով. արտարժույթի փոխարժեքը ՀՀ բանկերում

$
0
0

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ մարտի 3-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:  

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 477 դրամ նվազագույն և 478 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 480  դրամ նվազագույն և 481 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 528 դրամ նվազագույն և 532 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 537 դրամ նվազագույն և 540 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ռուսական ռուբլին գնվում է 7.09 դրամ նվազագույն և 7.21 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.32 դրամ նվազագույն և 7.40 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեր խնդիրները կապված են ոչ թե սննդի հասանելիության, այլ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմաններով. Դավիթ Պիպոյան (տեսանյութ)

$
0
0

«Անվտանգության գործոն» հաղորդման հեղինակ Արման Սաղաթելյանի հյուրն է ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը: Հաղորդման շրջանակներում նրանք զրուցել են պարենային անվտանգության  հարցի շուրջ:

Ըստ Սաղաթելյանի՝ վերջին ժամանակաշրջանում ականատես ենք լինում տարբեր գործընթացների, որոնք ռիսկեր են առաջացնում ապրանքաշրջանառության համար:

«Փորձենք հասկանալ ինչպես են այդ ռիսկերը գնահատվում պետական մակարդակով և ինչ կարելի է սրա հետ անել:  Փաստացի վարակի կանխարգելման միջոցառումների շարքում մենք՝ որպես պետություն, ստիպված ենք գնալ որոշակի սահմանափակումների ինչպիսին է, օրինակ, Իրանի հետ սահմանային կետերում: Հաշվի առնելով, որ մեր հարևաններից շատերի հետ սահմանը վաղուց ժանգոտ տեսքով փակ է, հիմա ռիսկ է ստեղծվում, որ մենք բոլոր կողմերից կարող ենք փակ լինել, որն էլ իր հերթին կբերի պարենային անբավարարության:  Այս պարագայում որքանով ենք մենք ինքնաբավ, եթե ինքնաբավ չենք, ապա որ հարցում և որքանով է ռեալ այդ ճգնաժամը Հայաստանի համար»,- ասաց նա:

Պիպոյանի կարծիքով՝ պարենային անվտանգության հարցը նաև ազգային անվտանգության հարց է, և անկախ նրանից՝ ունենք ֆորս-մաժորային իրավիճակ, թե կորոնավիրուս, պարենային անվտանգության հարցերը պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության ներքո:

Նրա խոսքով՝ եթե վերհիշենք 90-ականների ծանրագույն իրավիճակը, որին նախորդել էր 88-ի երկրաշարժը այնուհետև պատերազմը, պլանային տնտեսության փլուզումը և անհասկանալի քաոսային իրավիճակը, ապա այժմ մենք պետք է առանձնացնենք երկու գործոն. մեկը՝ մեր ինքնաբավությունն է, մյուսը պարենային ապահովվածությունը, որը պայմանավորված է ոչ թե սննդային բավարար քանակի հետ, այլ տնեսական հասանելիության, որը ֆիզիկապես մեր երկրի ցանկացած տարածաշրջանում հասանելի է:

«Մեր խնդիրները կապված են ոչ թե սննդի ֆիզիկական հասանելիության այլ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմաններով, հետևաբար մեր պարենային ապահովության տեսլականի մեջ առաջնահերթ խնդիրները և սլաքները ուղվում են դեպի տնտեսական հասանելիություն ոչ թե ֆիզիկական», -ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Քաղաքացիներն ահազանգում են, որ ժամկետանց վարկային պատրավորությունների դեպքում պահվում է ոչ թե աշխատավարձի 50 տոկոսը, այլ 100 տոկոսը. Գևորգ Պապոյան (տեսանյութ)

$
0
0

Մեր հայրենակիցների զգալի մասը ոչ միայն վարկային պարտավորություններ ունեն, այլև ունեն ժամկետանց վարկային պատրավորություններ, և ես այս հարցի առնչությամբ դիմումներ էի ստացել, համաձայն որի՝ իրենց աշխատավարձի ոչ թե հիսուն տոկոսն է պահվում վարկերի մարման համար, այլ՝ հարյուր տոկոսը:  Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Պատրադիր կատարման մասին օրենքի համաձան՝ աշխատավարձի 50 տոկոսից ավելին չի կարող պահվել, նույնիսկ առանձին դեպքերում 30 տոկոս է պահվում, բայց պարզվեց՝ քաղաքացիները ճիշտ են»,-ասաց Գևորգ Պապոյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ արդարադատության փոխնախարարի հետ քննարկել են և պարզվել է, որ տեխնիկական հագեցվածության, ծրագրային խնդիր է, և սեղմ ժամկետում կառավարությունը համապատասխան որոշում կընդունի, որից հետո Հարկադիր կատարման ծառայությունը ստիպված չի լինի ամբողջ աշխատավրաձի վրա կալանք կիրառել:

Չնայած դրան՝ Գևորգ Պապոյանն ասաց, որ բանկերին պարտքեր ունենալն այդքան էլ ողջունելի չէ, և քաղաքացիները հնարավորինս շուտ դրանք պետք է մարեն, քանի որ վարկերի թանկ լինելու պատճառներից մեկն էլ քաղաքացիների մի մասի վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարումն է:

2019թ. երկրում տնտեսական աճ է գրանցվել, սակայն դրան հաջորդում են երևույթներ, որոնց նկատմամբ չենք կարող անտարբեր լինել. Միքայել Մելքումյան

$
0
0

2019թ. երկրում տնտեսական աճ է գրանցվել, սակայն դրան հաջորդում են երևույթներ,  որոնց նկատմամբ չենք կարող անտարբեր լինել: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Խոսքը խոշորագույն բիզնեսների մասին է, որոնք էներգետիկայի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության ոլորտից են. հայտնի պատճառներով անուններ չեմ ասում, դրանք վաճառվում են, նաև մեքենաշինական ձեռնարկություններ: Դրանք, որ ունեն հանրային ծառայությունների կամ մրցակցային հանձնաժողովի հետ կապված առնչություններ, բավականին ժամանակ դիմել են, որ այդ շուկաներում կենտրոնացման աստիճանի հետ կապված թույլտվություններ լինեն»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ սա իրեն մտահոգում է և բանկային ոլորտի հետ քննարկման արդյունքում եկել են այն եզրակացությանը, որ այս ոլորտում շահութաբերությունն ընկել է: «Ես այս հարցի հետ կապված կցանկանայի, որ կառավարության գործընկերները լրջագույն վերլուծություն կատարեն, քանի որ իմ նշածներից մեկ-երկուսն արդեն վաճառվել են: Կարող եք ասել, որ բնականոն գործընթաց է, բայց ես այդպես չեմ կարծում»,-ավելացրեց պատգամավորը:

ԱՄՆ-ն 108 մլն դոլարի չափով հումանիտար օգնություն է հատկացրել «Սիրիայի ժողովրդին»

$
0
0

Միացյալ Նահանգները 108 մլն դոլարի հումանիտար օգնություն են հատկացրել «Սիրիայի ժողովրդին»: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը:

«Այսօր մենք այցելել ենք թուրք-սիրիական սահման՝ դիտարկելու ՄԱԿ-ի կողմից լիազորված երկու անցակետերից մեկը՝ Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում շրջափակման մեջ գտնվող մարդկանց հումանիտար օգնություն հատկացնելու նպատակով»,- ասել է նա:

Ինչպես մատնանշել է Քրաֆթը, ներկա պահին ամերիկացիների կողմից սիրիացիներին ուղարկված հումանիտար օգնության չափը հասել է 10.5 մլրդ դոլարի: «Նախագահ Թրամփի վարչակազմը հայտնում է Սիրիայի ժողովրդին հավելյալ 108 մլն դոլար հումանիտար օգնության մասին»,- հավելել է դիվանագետը:

Քրաֆթը և ԱՄՆ-ի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին գտնվում են Թուրքիայում, այցը մեկնարկել է երկուշաբթի և կտևի մինչև մարտի 4-ը:

Միջկառավարական հանձնաժողովը՝ որպես առևտրատնտեսական կապերի զարգացման արդյունավետ հարթակ. Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

$
0
0

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:  Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Ղազախստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և, անդրադառնալով Առևտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքին, նշել, որ ուրախ է նախարարի հետ քննարկել օրակարգային կարևոր հարցերը: Թիմուր Ուրազաևը տեղեկացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի համանախագահող կողմ է նշանակվել Ղազախստանի Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը:

Կողմերը պայմանովորվել են մեկտեղել ջանքերը՝ համագործակցության այդ հարթակը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Նախարարը և դեսպանը քննարկել են երկու երկների գործարար շրջանակների երկխոսության նպատակահարմար եղանակները, նախանշել այն ոլորտները, որտեղ կա փոխգործակցության առավել էական ներուժ, մասնավորապես՝ ոսկեգործությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ինովացիոն տեխնոլոգիաները և այլն:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել հանձնաժողովի նիստի հագեցած օրակարգի և բովանդակության մշակման, ինչպես նաև գործարար շրջանակների հաղորդակցության ուղղությամբ:

ՊԵԿ-ն ամփոփել է հարկային ոլորտի 2019 թվականի գործունեությունը. միկրոձեռնարկատիրության հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ

$
0
0

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեում վերջին երկու տարվա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 2020 թ. հարկային մարմնի գործառույթները տարանջատվել և կենտրոնացվել են 4 հիմնական մասնագիտական ստորաբաժանումների ներքո: Ըստ Կարեն Թամազյանի, նպատակն է՝ առավել արդյունավետ դարձել հարկային մարմնին վերապահված գործառույթները և կատարելագործել ներքին հսկողական համակարգերը: Այսպես՝ այդ գործառույթներն այժմ իրականացնում են հարկ վճարողների սպասարկման, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության,  համալիր հարկային ստուգումների վարչությունը և ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը:

Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին, Կարեն Թամազյանը տեղեկացրել է, որ 2019թ. դեկտեմբերին հարկման բազա (հարկման ենթակա եկամուտներ) ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 %-ով (41 հազարով), իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝  մոտ 16 %-ով (88 հազարով): Հիմնական աճը գրանցվել է մանրամեծածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, սննդամթերքի արտադրության, ինչպես նաև ծառայությունների մատուցման ոլորտներում:

Աճել են նաև դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արտացոլված իրացման շրջանառությունները: Մասնավորապես՝ 2019թ. դուրս է գրվել շուրջ 482 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) և դրանցով արտացոլված շրջանառությունը կազմել է շուրջ 6,1 տրլն դրամ: 2018թ. համեմատ հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել է՝ 39 %-ով, իսկ շրջանառությունը՝ 14 %-ով:

2019-ին աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: Մասնավորապես՝ ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14 %-ով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը՝ շուրջ 55 %-ով:

Կարեն Թամազյանի խոսքով՝ 2019 թ. հարկային մարմնում ներդրվել է նոր մոտեցում. նախքան համալիր հարկային ստուգումներ սկսելը, իրականացվում է հարկ վճարողի գործունեության մանրամասն վերլուծություն, առկա ռիսկերի մասով կազմվում է հարցաշար, տրամադրվում ստուգող տեսուչներին: Գործընթացի շրջանակում 418 դեպքով նախաստուգումային վերլուծությամբ ի հայտ եկած ռիսկերը հաստատվել են, որի արդյունքում առաջացել է 3,7 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն: Իսկ հարկային հաշվարկներում խախտումների վերացման ուղղությամբ իրականացվող կամերալ ուսումնասիրությունների շրջանակում 2019թ.՝ նախորդ տարվա համեմատ հարկ վճարողների ներկայացրած ճշտված հարկային հաշվարկներով լրացուցիչ առաջացած գումարն աճել է 38 %-ով՝ կազմելով 9,5 մլրդ. դրամ:

Անդրադառնալով այս տարվա ռիսկային համարվող թիրախային ուղղություններին, Կարեն Թամազյանը նշել է, որ 2020 թվականին ևս շարունակվում են հարկային իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրումը, մասնավորապես՝ միկրոձեռնարկատիրության  համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ:

2020 թվականին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Շարունակական վերլուծությունների արդյունքում արդեն իսկ ռիսկային է դիտարկվել շուրջ 1150-ը: Նրանց մոտ արձանագրվել են որոշակի ռիսկեր: Մասնավորապես՝ գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝  գործողությունից հանել են ՀԴՄ-ն և այն  նույն հասցեում գրանցել մեկ այլ սուբյեկտի անունով: Առանձին ֆիզիկական անձինք հանդիսանալով վարձու աշխատող այլ տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ հաշվառվել են որպես Ա/Ձ, միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնելու նպատակով: Առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում (օրինակ՝ ոսկու շուկաներ) գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողներ իբրև իրացնում են սեփական արտադրանք (զարդեր)՝ գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում: Սակայն առկա են ռիսկեր, որ իրականում նրանք իրականացնում են առք ու վաճառքի գործունեություն, որի դեպքում չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:


Մեկ տարում շաքարի գինը նվազել 13.2%-ով, ձվինը՝ 25.9%-ով. ոչ պարենային ապրանքների և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գնաճ

$
0
0

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2020 թ. հունվար-փետրվարին ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը, ըստ որի՝ սպառողական շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2020 թ. փետրվարը 2019 թ. փետրվարի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ վերջին մեկ ամսվա՝ 2020 թ. փետրվարը հունվարի համեմատությամբ գնանկումը 0.2%-ի չափով է:

2020թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.1%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.8% գնանկում է արձանագրվել: Գնանկմանը մեծապես նպաստել են կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի 4.4% և մսամթերքի 1.1% գնանկումը:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 4.4% գնանկում: Ձվի գինը 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ նվազել է 25.9%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ` 18.3%-ով:

Էական գնանկում է արձանագրվել նաև շաքարավազի շուկայում, մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 13.2% գնանկում:

2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ բանջարեղենի և մրգերի գները ևս նվազել են, համապատասխանաբար՝ 12.9% և 2.1%:

Ոչ պարենային ապրանքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 1.9%-ով, առանձին բենզինի գծով արձանագրվել է 0.8% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 1.6% գնանկում:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4% հավելաճ, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.1% նվազում:



 

 

 

2019-ին իրականացվել է 277 ստուգում, 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեությունը

$
0
0

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը եւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված փոփոխությունները։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Արմեն Կոտոլյանը զեկուցել է, որ   2019 թվականին  իրականացվել է 277 ստուգում, 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Ներկայացվել է նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։

Անդրադառնալով 2020 թվականի պլանային ստուգումներին՝ նշվել է, որ ըստ ռիսկայնության աստիճանի այս տարի ևս առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկացված ածխաջրածնային գազերի, չափումների միասնականության ապահովման, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտները:

Քննարկվել է նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի հետ կապված հարցեր։

Կառավարությունը քննարկում է եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը (տեսանյութ)

$
0
0

Կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հիփոթեքային վարկերի ահռելի աճ է գրանցվել և նախորդ տարի պետական բյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով վճարումները կազմել է 7.8 մլրդ դրամ։

«ԱԺ պատգամավորն առաջարկ է ուղարկել, ասում է հետևյալը՝ եթե մենք 7.8 մլրդ դրամ տալիս ենք, այս տեմպով, որ գնա՝ մի քանի տարուց այդ գումարը դառնալու է 30 մլրդ և ավելի: Եկեք այսօր այս ծրագիրը այսպես կանգնեցնենք և հավելյալ գումարը, որ պետք է տանք ավելի բարեկեցիկ ապրող քաղաքացիներին, որ նրանք տուն առնեն, եկեք դրանով սոցիալական բնակարանաշինություն իրականացնենք: Այս գաղափարը քննարկում ենք Կառավարությունում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամուլսարի հանքը շահագործելու հարցը հանրաքվեի դնել-չդնելն իրավական է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

$
0
0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ Ամուլսարի խնդիրը մնում է համապետական արդիական հարց և ՀՀ քաղաքացին ունի բոլոր իրավունքները որոշելու՝ Ամուլսարը շահագործվելու է, թե մնալու է սար: «Պատրաստվում եք արդյոք հանրաքվի դնել Ամուլսարի շահագործման հարցը, եթե այո, ե՞րբ, իսկ եթե ոչ, ապա ինչու՞»,-հարցրեց պատգամավորը ՀՀ վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե քննարկումների արդյունքում գան այնպիսի եզրակացության, որ կա հանրաքվեի անհրաժեշտություն, ապա որևէ բանով կաշկանդված չեն: «Եթե մինչև հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է, որ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացվի»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը շարունակելով նկատեց, որ երբ շատ ակտիվ քննարկվում էր Ամուլսարի հարցը, քաղաքացիներն այն տարբեր հարթակներում բարձրաձայնում էին և նշում, որ եթե ՀՀ կառավարությունը չի կարողանում որոշում կայացնել, ապա իրենք կարող են այդ որոշումը կայացնել և հնչել են առաջարկներ՝ հարցը դնել հանրաքվեի:

Նա նշեց, որ ուղիղ ժողովրդավարությունը՝ որպես գործիք կիրառելու մասին ակտուալ է դարձել և պահը հասունացել է, որ ժողովուդրը որոշի արդյոք սարը շահագործվելու է, թե ոչ, քանի որ այս խնդիրը մնալու է առկախված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով, հնարավորություն է տալիս հնարաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե այդպիսի հնարավորություն կա, ինչու այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել, դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել»:

Չեմ կարող ասել, թե ինչի են ռազմական տեխնիկա արտադրող կազմակերպությունները գտնվում պարապուրդի մեջ. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

$
0
0

Մեր գնումների գործընթացում, գնումների մոտ 20 տոկոսն իրականացնում ենք ներքին շուկայից: Այս մասին  ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հնչեցրած հարցին, թե ինչու մոտ 3 ամիս ռազմաարդյուաբերություն իրականացնող որոշ գիտական կենտրոններ և գործարաններ չեն աշխատում և նախարարությանը ծառայություն չեն մատուցում:

«Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչի համար են պարապուրդի մեջ գտնվում այդ կազմակերպությունները, չգիտեմ ինչքանով է դա հիմնավոր, բայց ՊՆ-ն ամեն կերպ խրախուսում է ներքին արտադրությունը»,- ասաց Տոնոյանը:

Արձագանքելով պատասխանին՝ Գորգիսյանն ասաց, որ քաղաքացիները կարծում են, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել և գնման գործընթացը երկարում է:

«Այսօր էլ այդ մարդկանց պնդմամբ իրենց մատուցած ծառայության կարիքը բանակն ունի ու 3 ամիս է, ինչ գործարանները կանգնած են: Անդրադառնալով գնումներին՝ ասեմ, որ Արցախ կատարած վերջին այցելության ընթացքում հարց էր բարձրացվել տանկերի նորոգման հետ կապված: Այս մասով հարցն ի՞նչ ընթացքում է»,-հետաքրարվեց պատգամավորը:

Տոնոյանը պատախանեց, քանի որ հարցը որոշակիորեն կապված է ազգային անվտանգության հետ, կպատասխանի գրավոր: Ինչ վերաբերում է գործարաների պարապուրդին՝ նշեց, որ դա գուցե կապված է այն փաստի հետ, որ  դեռ տարեսկիզբ է և պատվերների ձևավորման մրցույթների խնդիր գոյություն ունի, և այս պահին խնդրին ամբողջությամբ չի տիրապետում:

 

Viewing all 15857 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>