Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Նոր ռեկորդ. բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 9.000 դոլարը

$
0
0

Աշխարհում ամենաշատ տարածում ունեցող թվային արժույթը՝ բիթքոինը, նոր պատմական ռեկորդ է սահմանել, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ դրա փոխարժեքը հասել է 9.495 դոլարի: Աղբյուրը նկատում է, որ առանձին բորսաներում բիթքոինի փոխարժեքը հասել է 9.500, 9.600 և նույնիսկ 9.724 դոլարի:

Bloomberg գործակալության կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ բիթքոինի փոխարժեքի բարձրացմանը նպաստել է Ուոլ սթրիթի խոշորագույն ֆինանսական ընկերությունների, վենչուրային կազմակերպությունների ղեկավարների կողմից վիրտուալ արժույթի նկատմամբ հետաքրքրության կտրուկ բարձրացումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Coinmarketcap.com կայքում թվային արժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել է 303.2 մլրդ դոլարի: Կապիտալիզացիայի ամենաբարձր մակարդակն ունեցող թվային արժույթը բիթքոինն է՝ 161.7 մլրդ դոլար, ինչը կազմում է ընդհանուր շուկայի 46.6%-ը: Երկրորդ հորիզոնականում Ethereum-ն է (46.6 մլրդ դոլար), 3-րդում՝ Bitcoin Cash-ը (28.8 մլրդ դոլար): Մինչդեռ Ripple թվային արժույթը 4-րդ հորիզոնականում է՝ 9.7 մլրդ դոլար ցուցանիշով:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>