Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Կայացել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի արդեն 3-րդ տարին անընդմեջ իրականացվող անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը

$
0
0

Նոյեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում հաջողությամբ տեղի ունեցավ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թվով երրորդ տեղաբաշխումը՝ ստանդարտ փակ աճուրդի միջոցով:

Աճուրդի ժամանակ տեղաբաշխվող պարտատոմսերն ունեցան աննախադեպ բարձր պահանջարկ: Դոլարային տրանշի պարտատոմսերի պահանջարկը տեղաբաշխման ծավալի  նկատմամբ կազմել է 146%, իսկ դրամային տրանշինը՝ 220%: Այս տարի ևս  աճուրդի մասնակիցների զգալի մասը կազմում էին ֆիզիկական անձինք: Նման բարձր պահանջարկը վկայում է տվյալ արժեթղթերի նկատմամբ ներդրողների մեծ հետաքրքրության մասին, ինչը պայմանավորված է վերոնշյալ պարտատոմսերի ներդրումային առավելություններով՝ բարձր և գրավիչ տոկոսադրույքներ, բարձր իրացվելիություն: Դրան նպաստել է նաև լավ ֆինանսական ցուցանիշներ ունեցող հուսալի թողարկող ընկերության` «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նախորդ թողարկումների պարտատոմսերի ձևավորած ակտիվ երկրորդային շուկան, գործարքների ծավալներն ու քանակը, ինչպես նաև մարքեթմեյքերի առկայությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպության հանդեպ ցուցաբերած վստահության և թողարկված պարտատոմսերի ձեռքբերման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:



Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>