Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Բուլղարիայի գլխավոր բանկիրը Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ է. rusarminfo.ru

$
0
0

Բուլղարիայի բանկերի ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահը Լևոն Համբարձումյանն է, գրում է rusarminfo.ru-ն՝ հավելելով, որ նա ծնվել է 1953 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ընտանիքում։


Լևոն Համբարձումյանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դարձել է Բուլղարիայի խորհրդատվական և աուդիտորական ոլորտի առաջամարտիկներից մեկը: 1997 թվականին նա ընտրվել է Սոֆիայում Կանադայի պատվավոր հյուպատոս: Մինչև 2000 թվականը Լևոն Համբարձումյանը Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալն է եղել, իսկ 2000 թվականին՝ մասնավորեցման հարցերով գործակալության գործադիր տնօրեն:


2001 թվականին նա դարձել է UniCredit Bulbank-ի գլխավոր գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ, ինչպես նաև՝ Բուլղարիայի բանկերի ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ:


2005 թվականին Լևոն Համբարձումյանը Finance Central Europe ամսագրի կողմից ճանաչվել է Եվրոպայում «տարվա բանկիր», իսկ 2007 թվականին «Տարվա մենեջեր» ամսագիրը նրան շնորհել է «Լավագույն մենեջեր»-ի կոչում: Մեկ տարի անց Իտալիայի՝ այդ ժամանակ նախագահ Ջորջո Նապոլիտանոն նրան հանձնել է Իտալիայի բարձրագույն պետական պարգևներից մեկը՝ Commendatore տիտղոսը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>