Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Սինգապուրը հուսով է 2018 թվականին համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ

$
0
0

Սինգապուրի կառավարությունը հուսով է հաջորդ տարի ավարտել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է երկրի առևտրի և արդյունաբերության հարցերով ավագ նախարար Կո Պո Կունը՝ Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը:


Նրա խոսքով՝ այժմ գերատեսչության ներկայացուցիչները Մոսկվայում են, որտեղ խորհրդակցություններ են ընթանում ազատ առևտրի գոտու շուրջ:


«Հուսով ենք, որ արդեն այս տարի որոշակի առաջընթաց կգրանցվի: Իսկ արդեն հաջորդ տարի հուսով ենք, որ բանակցությունները բարեհաջող ավարտին կհասցվեն»,- ընդգծել է Կո Պո Կունը:


Ավագ նախարարի խոսքով՝ «Ռուսաստանը ԵԱՏՄ-ի առանցքային մասնակից է, իսկ Սինգապուրը մտնում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կազմի մեջ»:


«Այդ տարածաշրջանը (Հարավարևելյան Ասիա) կտրուկ աճող տարածաշրջան է, որտեղ մեծանում է ապրանքների պահանջարկը»,- նշել է նախարարը:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>