Մինչ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր iPhone-ը, վիրտուալ տիրույթը շարունակում է օրեցօր ողողվել սպասված սմարթֆոնի մասին «հավաստի» տեղեկություններով:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, iPhone-ի վերաբերյալ ստույգ կանխատեսումներով հայտնի տեխնոլոգիական լրագրող Բենջամին Գեսկինն իր թվիթերյան էջի միջոցով հայտարարել է, որ iPhone 8-ի ամենահզոր մոդելը կարժենա 1.199 դոլար:
Ըստ մասնագետի՝ նորույթի 64 Գբ հիշողության ծավալով մոդելը կարժենա 999, 256 Գբ-ն՝ 1.099, 512 Գբ-ն՝ 1.199 դոլար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, iPhone 8-ը կունենա դիմային պանելի մի ծայրից մյուսը ձգվող մեծ էկրան, անլար լիցքավորման հնարավորություն ու ապակյա հետին պանել, վիրտուալ իրականության դիմային սարք, դիմաճանաչողական գործառույթ, շատ ավելի որակյալ Retina էկրան, կգործի iOS 11 օպերացիոն համակարգի հիմքով: