Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Huawei ընկերությունն առաջ է անցել Apple-ից սմարթֆոնների վաճառքով

$
0
0

Չինական Huawei ընկերությունն այս տարվա հունիս-հուլիսին առաջին անգամ առաջ է անցել իր ամերիկյան մրցակից Apple ընկերությունից սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով: Այն վարկանշային ցանկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ հարավկորեական Samsung ընկերությունից հետո, գրում է business-standard.com-ը:


Փորձագետները նշում են, որ չնայած այդ ձեռքբերումը ժամանակավոր է՝ հաշվի առնելով մոտ ապագայում սպասվող iPhone-ի նոր մոդելի շնորհանդեսը, այնուամենայնիվ, դա ցույց է տալիս, թե ինչ արագ տեմպերով է զարգանում չինական ընկերությունը:


Փորձագետները հետևել են շուկայում տիրող իրավիճակին հունիս-հուլիս ամիսներին և նշել, որ չինական ընկերությունը կարողացել է ավելի շատ սմարթֆոն վաճառել, քան Apple-ը, ինչն ապահովել է նրա դիրքերի բարելավումը:


Փորձագետներն iPhone-ի վաճառքի տեմպերի նվազումը կապում են սեպտեմբերի 12-ին կանայալիք iPhone 8-ի շնորհանդեսի հետ: Վերլուծաբանների կարծիքով՝ սպառողները որոշել են չգնել անցած տարվա մոդելը և սպասել՝ մինչև ներկայացվի Apple-ի նոր սմարթֆոնը:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>