ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության («Россельхознадзор») որոշմամբ՝ Ռուսաստանից հետ է ուղարկվել Թուրքիայից Նովոռոսիյսկի նավահանգիստ հասած 94 տոննա ծիրանը, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ ստուգման ժամանակ մրգի խմբաքանակի մեջ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպս կարանտինային օբյեկտը: Ծիրանների մուտքը Ռուսաստան արգելվել է՝ երկրի տարածքում դրա տարածումը կանխելու նպատակով:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ նույն կառույցի որոշմամբ Ռուսաստանից հետ էր ուղարկվել Թուրքիայից ներկրված շուրջ 20 տոննա ելակը: Հայտնի է, որ Կրասնոդար ուղարկված ելակը վարակված է եղել ծաղկային թրիպսով:
↧
Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից բերված 94 տոննա ծիրանը
↧