Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ՀՀ-ում զեղչերի սահմանման մասով իրավակարգավորում չկա. սպառողին շատ հեշտ կարելի է մոլորեցնել. Բաբկեն Պիպոյան

$
0
0

Հայաստանում զեղչերի սահմանման մասով իրավակարգավորում չկա: Մենք չենք սահմանել, թե զեղչը որպես տերմին իրենից ինչ է ներկայացնում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում զեղչերի սահմանման մեխանիզմներ չկան, օրինակ, որպեսզի զեղչ սահմանվի բացառապես տոներին, լիկվիդացիոն շրջանում և այլն: Եվ քանի որ այս ամենը չկա, սպառողին «զեղչ» բառով շատ պարզ մեխանիզմներով մոլորեցնելը չափազանց հեշտ է: Ընդ որում, տնտեսվարողը դրա համար պատասխանատվություն չի կրի:

Նշված խնդիրների պատճառով, Պիպոյանի խոսքով, հաճախակի առաջանում են զեղչերի միջոցով սպառողներին մոլորեցնելու դեպքեր: Նրա տեղեկացմամբ՝ այս ոլորտում առկա միակ իրավական կարգավորումն այն է, որ տնտեսվարողը պատասխանատվություն է կրում բացառապես հարկային մարմնի մասով:

«Տնտեսվարողը որևէ գնով հայտարարագիր է ներկայացնում հարկային մարմնին, հետո գինը փոխում է և նորից հայտարարագիր է ներկայացնում: Այսինքն՝ տնտեսվարողը մանևրելու հնարավորություն ունի, և անտեսանելի է՝ նա նոր գին է սահմանում, թե զեղչ է սահմանում: Այսինքն՝ տնտեսվարողն այսօր իրավունք ունի ապրանքը վաճառել 1000 դրամ, հետո ընդամենը մեկ օր անց հարկային մարմնին հայտարարագիր ներկայացնի 1500 դրամ, այդ 1500-ի վրա 750 դրամ զեղչ ներկայացնի և ասի, որ զեղչ է իրականացրել 50 տոկոսով»,- ասա Պիպոյանը:

Ըստ նրա՝ գործող կարգով պետական մարմինները գրեթե չեն կարող հսկողություն իրականացնել: Զեղչերի մասով շատ քիչ հսկողության հնարավորություն ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: ՏՄՊՊՀ-ն միայն կարող է ստուգել հայտարարագրերը, բայց այդտեղ էլ տնտեսվարողի համար մանևրելու և սպառողին մոլորեցնելու մեխանիզմ կա:

«Օրինակ՝ երկու տնտեսվարող բերում է նույն կոշիկը, մեկը այդ կոշիկը հայտարարագրում է ի սկզբանե 30 հազար դրամ և վաճառում է 30 հազար դրամով: Մյուսը մեկ–երկու օր հայտարարագրում է 80 հազար դրամ, հաջորդ օրը հայտարարագրում է 40 հազար դրամ և ներկայացնում է որպես 50% զեղչով վաճառվող ապրանք: Որևէ մեկը չի ասում՝ սա ինչպես ստացվեց, որովհետև ապրանքի սահմանված գին չկա»,- նկատեց Պիպոյանը:

Խնդրի լուծումը, ըստ նրա, զեղչ հասկացության սահմանումն է, ինչպես նաև այն, որ զեղչը նոր գնից պետք է տարբերվի ելնելով որոշակի չափորոշիչներից. «Պայմանական, եթե դու ապրանքը վաճառել ես 80 հազար դրամով, այսօր վաճառում ես 60 հազարով, դա զեղչ չէ: Զեղչ կարող է լինել, եթե դու այդ ապրանքը որոշակի տևական ժամանակ վաճառել ես 80 հազար դրամով: Զեղչ կարող է լինել, եթե սեզոն է կամ տոն է»,- ասաց նա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի խոսքով, նման մոլորեցնող զեղչեր առավել հաճախ հանդիպում են հագուստի, կոշիկի, տեխնիկայի վաճառքի դեպքում: Պիպոյանը նշում է, որ զեղչերի հարցում, իհարկե, մարկետինգային հնարքի կիրառում էլ կա, պետք չէ մարկետինգ և հակամրցակցային գործունեություն, մարկետինգ և մոլորեցում մոտեցումները մեկ հարթության վրա դասել: 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>