Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթ բիթքոինը բաժանվել է երկու արժույթի, հայտնում է Business Insider-ը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգտատերերը մերժել են մինչև 2 մեգաբայթ (այժմ 1 մեգաբայթ) բիթքոինի բլոկի չափը մեծացնող Segwit2x նոր մեխանիզմը:
Նոր վիրտուալ արժույթը ստացել է Bitcoin Cash անվանումը:
Բիթքոինների բոլոր սեփականատերերն ավտոմատ կերպով դարձել են նույն քանակությամբ Bitcoin Cash-ի սեփականատեր: Վերջինիս արժեքը բորսայում կազմել է մոտ 350 դոլար, մինչդեռ բիթքոինը վաճառվում է 2700 դոլարի սահմաններում։