Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ռուսաստանի միլիարդատերերի ընդհանուր կապիտալը 2017 թվականին աճել է 9,7 մլրդ դոլարով. Bloomberg

$
0
0

Ռուսաստանի Դաշնության 28 միլիարդատերերի ընդհանուր կապիտալն ընթացիկ տարում ավելացել է 9,75 միլիարդ դոլարով: Այդ մասին, հիմնվելով Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալների վրա, գրում է gazeta.ru-ն:


Ինչպես հայտնի է դարձել, ամենահարուստ ռուսաստանցին «Северсталь»-ի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովն է, նրա կարողությունը գնահատվում է 17,3 մլրդ դոլար:


Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է տեղակայվել «Норильский никель»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինը՝ 16,6 միլիարդ դոլար կապիտալով:


Երրորդ տեղը զբաղեցնում է «Ренова» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեքսելբերգը՝ 15,5 միլիարդ դոլարով:


Աշխարհում ամենահարուստ մարդկանց հարյուրյակի մեջ է մտել «НОВАТЭК»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը՝ 15,2 միլիարդ դոլարով, «Альфа-групп» կոնսորցիումի բաժնետեր Միխեիլ Ֆրիդմանը՝ 14,7 միլիարդ դոլարով, USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը՝ 14,7 միլիարդ դոլարով, «НЛМК» տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Լիսինը՝ 15 միլիարդ դոլարով:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>