Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում աճուրդների ընթացքում աճել է 1,6 տոկոսով՝ հասնելով բարելի համար 51,69 դոլարի։ Դա տեղի է ունեցել ինը ամսով նավթի արդյունահանումը նվազեցնելու վերաբերյալ ՕՊԵԿ-ի գործարքի երկարաձգման հնարավորության մասին նորությունների ֆոնին, հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Խալեդ ալ-Ֆալեհը հանդես են եկել ՕՊԵԿ երկրների և կարտելի մեջ չմտնող երկրների կողմից մինչև 2018 թվականի մարտի վերջ ինը ամսով նավթի արդյունահանումը սահմանափակելու ուղղությամբ Վիեննայի համաձայնագրի երկարաձգման օգտին:
Մինչև մայիսի 24-ը Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան համապատասխան խորհրդատվություններ կանցկացնեն գործարքի մասնակիցների հետ: