Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցելու հետաքրքրություն է հայտնել Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի մոտ 50 պետություն: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վստահորեն ընդլայնվում են ԵԱՏՄ-ի արտաքին կապերը: Միության հետ համագործակցելու հետաքրքրություն է հայտնել Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի մոտ 50 պետություն»,- ասել է Պուտինը Պեկինում անցկացվող «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովի երկրորդ օրը կայացած նիստի ժամանակ:
Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Չինաստանի առևտրատնտեսական համագործակցության, Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ, խորհրդակցություններ սկսելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ: