Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հեռուստացույց քո պլանշետում կամ սմարթֆոնում. Ucom-ը թողարկել է Mediaroom հավելվածը

$
0
0

Սիրելի հաղորդումները, ֆուտբոլային խաղերը դիտելու համար այլևս անհրաժեշտ չէ վայրկյան առաջ լինել տանը: Այժմ անվճար հեռուստացույցը կարող է լինել քո սմարթֆոնում կամ պլանշետում, որը հնարավորություն կտա դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով. Ucom ընկերությունը թողարկել է Mediaroom հավելվածը: Այն U!TV բաժանորդագրության շրջանակում մատուցվող ծառայությունների կարևոր բաղադրիչ է, որը թույլ է տալիս դիտել հազարավոր հեռուստատեսային ծրագրեր ու ֆիլմեր անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից:  

«Հայաստանի իրականության մեջ հանդիսանալով տեխնոլոգիական լուծումների առաջատար ընկերություններից մեկը՝ Ucom-ը որոշեց մատուցել այնպիսի ծառայություն, որն աշխարհում տարածված է, բայց Հայաստանի համար համեմատական կարգով ավելի նոր է: Նպատակ ենք ունեցել շուկայում ապահովել IT TV ծառայություններ՝ պահպանելով տարբեր ծրագրերը Հայաստան բերելու առաջատարի սկզբունքը: Ծառայությունը հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին, ինչպես նաև հավելվածը ներբեռնող մյուս անձանց ցանկացած վայրում իրենց հեռախոսով կամ պլանշետով վայելել U!TV-ի ամենահետաքրքիր ու ամենասիրված հեռուստաալիքների բովանդակությունը նաև շարժական սարքի էկրանից՝ անկախ գտնվելու վայրից»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց Ucom ընկերության աշխատակից Դավիթ Գեղամյանը:
Mediaroom հավելվածից 4 ամիս շարունակ կարող են անվճար օգտվել Ucom Ունիվերսալ ծառայությունից օգտվող բոլոր բաժանորդները, այդ թվում՝ Ucom Ունիվերսալին նոր միացողները: Շարժական TV-ն կունենա 2 օրվա Catch up-ի հնարավորություն:

«Մենք փորձել ենք հնարավորինս ընդլայնել ծառայություններից օգտվողների ցանկը: Ծառայությունը հասանելի է ոչ միայն Ucom Ունիվերսալից օգտվող բաժանորդներին, այլև հասանելի է Ucom-ի ֆիքսված ծառայություններից օգտվողներին՝ մասնավորապես Triple Play Jazz, Triple Play Rock, 4 Play և այլ սակագնային փաթեթների բաժանորդներին, որոնք ունեն մեկ տարվա պայմանագիր: Մեկ տարվա պայմանագիր ունեցող բաժանորդներին տրամադրում ենք 2 էկրանից օգտվելու հնարավորություն: Կա նաև տարբերակ, որ մարդիկ կարող են մոտենալ մեր վաճառքի կետերի աշխատակիցներին, տեղում միացնել նոր սարքեր: Այս ծառայությունից կարող են օգտվել բոլորը, անգամ ոչ մեր բաժանորդները: Գնային քաղաքականությունը կախված է նրանից, թե բաժանորդը քանի էկրանից է օգտվում»,- ներկայացրեց Գեղամյանը:

Ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի: Հարկավոր է պարզապես բեռնել հավելվածը, կարճ հաղորդագրությամբ ուղարկել «TV» բառը 145 կարճ համարին, ստանալ ակտիվացման կոդ, մուտքագրել այն հավելվածի համապատասխան դաշտում և վերջ:

«Կարող են օգտվել նաև U!TV-ի հաճախորդները: Պետք է հիմնական մենյուից անցել extras բաժին, այնուհետև «շարժական հեռուստատեսություն» հատված գնալ, որտեղ կոդ է տալիս, որը պետք է հեռախոսի կամ պլանշետի մեջ հավաքել և օգտվել ծառայությունից»,- մանրամասնեց Գեղամյանը:

Mediaroom հավելվածն ունենալու դեպքում լուծվում է նաև հեռուստացույցների հեռակառավարման վահանակների հետ կապված խնդիրները: Mediaroom հավելվածը թույլ է տալիս կառավարել տանն առկա բոլոր հեռուստատեսային սարքերը, վիրտուալ հեռակառավարման վահանակի միջոցով գործողություններ իրականացնել անմիջապես շարժական սարքի էկրանից, օգտագործել Catch up ծառայության հնարավորությունները երկու օրվա կտրվածքով, դիտել հեռուստաալիքների էլեկտրոնային ծրագիրն ու բուն հաղորդումները ինտերնետի առկայությամբ ցանկացած վայրում, օրվա ցանկացած պահի:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>