Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Մեծ Բրիտանիայում կինն ավելի քան 583 մլն դոլար կստանա իրեն դավաճանած օլիգարխ ամուսնուց

$
0
0

Մեծ Բրիտանիայում բնակվող, նավթի, գազի արդյունահանման բիզնեսով զբաղվող օլիգարխներից մեկի (անունը չի նշվում) նախկին կինը դատարանի որոշմամբ ավելի քան 583 մլն դոլար կստանա նախկին ամուսնուց, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ սա Միացյալ Թագավորության դատարանների կողմից ամուսնալուծության վերաբերյալ երբևէ կայացված ամենաթանկարժեք վճիռներից մեկն է:

Պարբերականը նշում է, որ 61-ամյա օլիգարխը ծնունդով Կովկասից է, մինչդեռ նրա 44-ամյա կինը՝ Եվրոպայից:

Երկուսն էլ մեծացել են Մոսկվայում ու հանդիպել 1989թ.: Զույգը Լոնդոն է տեղափոխվել 1993թ. և ունի 2 երեխա: Ե՛վ ամուսինը, և՛ կինը մեկը մյուսին մեղադրում են արտամուսնական կապերի մեջ լինելու համար:

Կինը, դիմելով դատարան, նշել է, որ իրեն 51 մլն դոլար է հարկավոր Անգլիայում տուն, ինչպես նաև 36 լն դոլար՝ արտերկրում անշարժ գույք գնելու համար: Բացի այդ, առաջիկա 1 տարին ապրելու համար նա ամուսնուց պահանջել է 7 մլն դոլար:


Դատավոր Ջասթիս Հադոն Քեյվը վճռել է, որ օլիգարխը պարտավոր է նախկին կնոջն ավելի քան 583 մլն դոլար վճարել:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles