Իտալիայի հակամենաշնորհային գերատեսչությունը WhatsApp մեսենջերի սեփականատեր ընկերության նկատմամբ 3 մլն եվրոյի չափով տուգանք է սահմանել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իտալական աղբյուրը, գերատեսչությունն այդ որոշումը կայացրել է տեսչական ստուգումներ իրականացնելուց հետո:
Ինչպես նշվում է, տուգանային պատժամիջոցների պատճառն այն է, որ WhatsApp-ն անվճար հաղորդագրությունների միացման և օգտագործման պայմաններ էր պարտադրում տվյալների փոխանցման ժամանակ, մասնավորապես Facebook ընկերության հետ:
WhatsApp ընկերությունը ստեղծվել է 2009-ին, իսկ 2014-ին այն 19.3 մլրդ դոլարով ձեռք է բերել Facebook-ը: