Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը 70 մլն հատ OLED էկրան է պատվիրել նոր iPhone-ի համար, ինչը նշանակում է, որ սպասված նորույթի մոդելներից մեկը կարող է ունենալ ճկվող էկրան:
Ինչպես նշում է Mashable-ը, Apple-ը նորարարական էկրանները պատվիրել է Samsung-ից:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Apple-ը պատրաստվում է աշնանը ներկայացնել նոր iPhone-ի միանգամից 3 մոդել, որոնց տեխնիկական բնութագրի մասին դեռևս հստակ ոչինչ հայտնի չէ:
Նշվում է միայն, որ iPhone 8-ը կարող է արժենալ ավելի քան 1.000 դոլար ու դառնալ Apple-ի պատմության մեջ ամենաթանկ սմարթֆոնը: