Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Tesla ընկերությունն իր շուկայական արժեքով առաջ է անցել Ford-ից

$
0
0

Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունն իր շուկայական արժեքով առաջ է անցել Ford ավտոկոնցեռնից. ընկերության բաժնետոմսերի արժեքը 7,27 տոկոսի աճ է գրանցել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Երկուշաբթի Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճուրդների փակման ժամանակ Tesla-ի արժեթղթերի շուկայական արժեքը կազմել է 49 միլիարդ դոլար, մինչդեռ Ford-ը գնահատվել է 46 միլիարդ դոլար:


Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են, երբ ընկերությունը հայտնել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավտոմեքենաների ռեկորդային մատակարարումների մասին:


Այդ ժամանակահատվածում ընկերությունը մատակարարել է ավելի քան 25 հազար մեքենա, ինչը 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցված ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, անցած տարի Tesla-ն մատակարարել է 76 հազար էլեկտրական մեքենա:


Անցած տարվա տվյալներով՝ Ford-ը վաճառել է մոտ 6,7 միլիոն ավտոմեքենա:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>