Brent և WTI ապրանքանիշերի նավթի գինը 2015թ. հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 58 դոլարը, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հիմնվելով բորսաներից ստացված տվյալների վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ Brent նավթի մեկ բարելի գինն աճել է 1.74%-ով՝ հասնելով 58.09 դոլար ցուցանիշի:
Ինչ վերաբերում է WTI տեսակի նավթին, ապա դրա գինն արձանագրել է 2.51%-ի աճ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 55.04 դոլար ցուցանիշի: