Անցյալ տարվա դեկտեմբերին Բելառուսում նոր նավթահանք են հայտնաբերել: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է երկրի նավթաարդյունահանող միության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ընկերության կայքում:
«Նորաբաց հանքավայրը դասվում է դժվարհասանելի պաշարների շարքին: Պաշարները գտնվում են մեծ խորություններում և դժվար հասանելի ամբարներում», -ասվում է հաղորդագրության մեջ:
Նոր հանքավայրի երկրաբանական պաշարները գնահատվում են 1695 մլն տոննա նավթ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս պահանջել է հանքափորներից ակտիվացնել երկրում ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքները: