Volkswagen ընկերությունը պատրաստվում է առաջիկա 3 տարում ավելի քան 1000 նոր աշխատատեղեր բացել իր ՏՏ բաժանմունքում ավտոպիլոտ համակարգի, բջջային ծառայությունների և ընկերության այլ նոր արտադրանքների համար ծրագրային ապահովում մշակելու նպատակով:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նոր աշխատատեղերը նախատեսված կլինեն, օրինակ, համակարգչային խաղերի ծրագրավորողների համար: Նոր աշխատակիցների կեսը կաշխատեն հենց Վոլֆսբուրգում, իսկ մյուսները` գերմանական ավտոարտադրողի լաբորատորիաներում, որոնք տեղակայված են Բեռլինում և Մյունխենում:
Այդ լաբորատորիաները զբաղվում են արտադրանքների ինտերիերի, վիրտուալ իրականության և բջջային ծառայությունների հետ կապված նախագծերով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ Volkswagen-ը մտադիր է մինչև 2025 թվականը 30 000 աշխատակցի կրճատել: