Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

«InecoOne». Ինեկոբանկի նորարարական համակարգը, որն արմատական փոփոխություններ կանի բանկային սպասարկման ոլորտում

$
0
0

Ինեկոբանկը հանդես է գալիս «InecoOne» անձնական ֆինանսների կառավարման նոր համակարգով, որը ներառում է հաճախորդների միջոցների կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքները: 

Ինեկոբանկի Բրենդի զարգացման ծառայության ղեկավար Լևոն Ռուբինյանը բանկի նորարարությունը ներկայացնելիս ասաց, որ «InecoՕne»-ում ներառված է մի ամբողջ գործիքակազմ։

«Չորս արժույթով հաշիվներ՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի, չորս արժույթով խնայողական հաշիվներ, մեկ վճարային քարտ՝ ՀՀ դրամ արժույթով, «InecoOnline» և «InecoMobile» էլեկտրոնային համակարգեր, արտոնյալ պայմաններով օվերդրաֆտ ստանալու հնարավորություն, քարտային հաշվին կից անվճար քարտ ստանալու  և բանկային հաշիվների վերաբերյալ անվճար տեղեկանքներ ստանալու հնարավորություն: Մեր կարծիքով` իր անձնական ֆինանսները կառավարելու համար մարդուն անհրաժեշտ են այս բոլոր գործիքները միանգամից ու միասին: Մենք այս ամբողջը խմբավորել ենք մեկ համակարգի մեջ»,-ասաց Լևոն Ռուբինյանն ու հավելեց, որ նշված համակարգին բաժանորդագրվելով՝ Ինեկոբանկի հաճախորդները միանգամից ստանում են վերը նշված ծառայությունները:

Լևոն Ռուբինյանի խոսքով՝ «InecoOne»-ն էականորեն  տարբերվում է շուկայում առկա առաջարկներից և արմատական փոփոխություններ կանի բանկային սպասարկման ոլորտում:

Նրա խոսքով՝ «InecoOne»-ի միջոցով բանկը լուծել է հասանելիության խնդիրը, որովհետև սկզբունք կա. եթե այդ փողն ավելի քիչ հասանելի է, քան գրպանում եղած դրամապանակի պարունակությունը, ապա բանկերն ի սկզբանե պարտված են։

«Մեր կարծիքով՝ մենք հասանելիության խնդիրը լուծել ենք հետևյալ գործիքների միջոցով. առաջինը բանկոմատային ցանցին է վերաբերում: «InecoOne»-ի շրջանակներում տրամադրված կրեդիտ քարտով հաճախորդի համար իր միջոցները հասանելի են Հայաստանում ԱՐՔԱ համակարգի անդամ հանդիսացող բոլոր բանկոմատներում առանց կանխիկացման միջնորդավճարի: Սա լիակատար ազատություն է տալիս մարդուն և բանկոմատ փնտրելու խնդիր չկա: Հաջորդը հաշվի վրա եղած ֆինանսների հասանելիությունն է: Mobile և Online լուծումներն արդեն հայտնի են մեծամասնությանը: «InecoMobile» հավելվածն այսօր բանկային համակարգում իր ներբեռնումների քանակով ամենամեծ քանակ ունեցող հավելվածն է, և դրանում իրագործված են մի շարք լուծումներ, որոնք ուղղակի մրցակցությունից դուրս են: Մասնավորապես «ԻնեկոԸնկեր» ծառայությունը  թույլ է տալիս բանկի երկու հաճախորդների միջև փոխանցումները կատարել առանց ինչ-որ հաշվապահական գիտելիքների: Բայց ոչ բոլորն են իրենց գումարները ստանում անկանխիկ տեսքով, եկամուտների աղբյուրները կարող են նաև կանխիկ լինել: Այդ դեպքում օգնության են հասնում կանխիկի մուտքագրման հնարավորությունները, որոնք ներառում են Հայաստանում գործող վճարային տերմինալները, որոնց միջոցով հնարավոր է առանց միջնորդավճարների գումարներն անմիջապես մուտքագրել հաշվին: Այս դեպքում օգտագործվում են նաև «Ինեկոբանկի» կողմից մշակված Ինեկո էքսպրես տերմինալները, որոնք գործում են բանկի մասնաճյուղերում»:

Ինեկոբանկի Բրենդի զարգացման ծառայության ղեկավարի խոսքով` հաջորդ առավելությունը, որն ունի «InecoՕne»-ը, բանկերի կողմից «խճճող պայմաններին» է վերաբերում, որոնց վերաբերյալ հարցումներ են անցկացվել հաճախորդների շրջանում: Ռուբինյանի խոսքով՝ հաճախորդները դեմ չեն բանկին ծառայությունների համար վճարելուն, սակայն նրանց դուր չի գալիս անհասկանալի վճարներ կատարելը, ինչը լուրջ խոչընդոտ է բանկային հաշիվներն օգտագործելու համար, իսկ այդ հարցը «InecoՕne»-ի շրջանակներում մաքսիմալ պարզեցվել է:

««InecoОne»-ի մեջ ներառված բոլոր ծառայությունները անվճար են, չունեն իրենց առանձին սպասարկման վճարները: Դրանց ծառայությունների ենթածառայությունները նույնպես անվճար են: «InecoОne»-ի այս ամբողջ ծառայությունների համար գործում է մեկ պարզ սակագին՝ ամսական 500 դրամ: Այսինքն՝ մարդու համար հասկանալի է, թե ինքն ինչի համար է վճարում »,- ասաց  Ռուբինյանը:

Որպես մեկ այլ առավելություն  Ռուբինյանը նշեց, որ  համակարգից օգտվելու դեպքում պարտադիր չէ, որ անձն այցելի բանկ: Ցանկացած անձ կարող է օնլայն գրանցվել՝ «InecoОne»-ի ծառայություններից օգտվելու համար: Նա հավելեց, որ չնայած որոշակի սահմանափակումների՝  հասանելի են ծառայություններ, ինչպիսիք են վճարումների իրականացումը ու վարկերի մարումը:








 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>