Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Մերկ Թրամփի արձանն աճուրդում վաճառվել է 22.000 դոլարով

$
0
0

Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի մերկ արձանը, ինչի մասին հայտնում է CBS Los Angeles-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ բնական չափերին համապատասխանող արձանի համար անհայտ գնորդը վճարել է 22.000 դոլար, ինչը զգալի գերազանցել է նմուշի վերաբերյալ արված նախնական կանխատեսումները:

 

Հայտնի է, որ ստացված գումարի մի մասը փոխանցվելու է փախստականներին աջակցող Ազգային միգրացիոն ֆորումին:

 

Նշվում է, որ INDECLINE արվեստագետների անանուն ընկերակցության կողմից պատրաստված արձանը եղել է աճուրդի ընթացքում ամենաշատ քննարկված նմուշներից:

 

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ պայքարում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Նշվում է, որ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>