1912 թ. սառցաբեկորին բախվելուց հետո խորտակված «Տիտանիկ» լեգենդար նավի դարակներից մեկի ժանգոտած բանալին վաճառվել է 104 000 դոլարով Մեծ Բրիտանիայում անցկացված աճուրդի ժամանակ:
Ինչպես հայտնում է BBC News-ը, բանալին պատկանել է բրիտանական շոգենավի 23-ամյա մատուցող Սիդնի Սեդուներիին, որը մեկն էր նավաբեկության ժամանակ զոհված 1196 անձանցից: Բանալուն ամրացված է պղնձե կախազարդ, որի վրա պատկերված են պահարանիկի համարը` «14` F տախտակամածին»:
Նշվում է, որ նախորդ տարի 88 000 դոլարով վաճառվել է «Տիտանիկի» վերջին ճաշի մենյուն: