Բանկիրների բրիտանական ընկերակցության նախագահ Էնթոնի Բրաունը հայտնել է, որ Միացյալ Թագավորության՝ Եվրոպական Միության կազմից դուրս գալու («բրեքզիթ») պատճառով 2017թ. սկզբում խոշորագույն բանկերը կհեռանան երկրից:
«Բանկերի համար «բրեքզիթը» նշանակում է ոչ միայն հավելյալ մաքսերի սահմանում, այլև մտավախություն է առաջացնում առ այն, թե արդյոք բանկերը իրավաբանական իրավունք կունենա՞ն ծառայությունների մատուցման համար»,-մեջբերում է ria.ru-ն Բրաունի խոսքերը:
Պաշտոնյան նաև հավելել է, որ մինչ խոշոր բանկերը նախապատրաստվում են Մեծ Բրիտանիայից հեռանալ եկող տարվա առաջին եռամսյակում, ավելի փոքր բանկերը մտադիր են դա անել մինչ Սուրբ Ծնունդը:
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսին կայացած հանրաքվեի արդյունքում բրիտանացիների 52%-ը կողմ է քվեարկել ԵՄ-ի կազմը լքելուն: