Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 15857 articles
Browse latest View live

ՀՀ-ի ճանապարհը բոլորովին էլ ցածրարժեք ծառայությունների կամ ապրանքի թողարկումը չէ. Արա Նռանյան 

$
0
0

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մենաշնորհների դեմ պայքարին: 

Շաքարավազի ներկման ոլորտին օրենքով մենաշնորհ տալու հնարավորությանն անդրադառնալով նա ասաց, որ ՀՀ օրենսդրությունը, թեև օրենքով սահմանված մենաշնորհ չունի, սակայն օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյունքում ձևավորվեն մենաշնորհներ:

Նա նկատեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունն ավելի շատ ուղղված է գերիշխող դիրքի չարաշահմանը, ոչ թե մենաշնորհի վերացմանը:

«Երկու մոտեցում կա, և դա միշտ էլ ԱԺ-ում քննարկվել է: Եթե մենաշնորհ լինի, մենք կապահովենք ցածր գներ»,-ասաց նա և նշեց, որ չնայած ինքն այն կարծիքին է, որ ավելի լավ է լինի մրցակցություն:

«Ես ունեմ իմ անձնական համոզումը, որ Հայաստանի ճանապարհը՝ որպես փոքր երկիր, որը մարդկային պոտենցիալի առումով բավականին մեծ ներուժ ունի, բոլորովին էլ ցածրարժեք պրոդուկտի, ծառայությունների կամ ապրանքի թողարկումը չէ: Հայաստանում թող գները լինեն բարձր, բայց աշխատավարձն էլ լինի բարձր»,-հավելեց նա:

 

 

 

 

 


Ամերիկահայ դիզայներ Քերոլին Ռաֆայելյանը ներառվել է Forbes-ի` ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց ցուցակում

$
0
0

Ամերիկահայ դիզայներ Քերոլին Ռաֆայելյանը  ներառվել է Forbes ամսագրի՝ ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց 2-րդ ամենամյա ցուցակում. այս կանայք ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը: 

Ինչպես գրում է ամսագրի կայքը` Քերոլինը 2004-ին հիմնել է Alex&Ani ոսկերչական ընկերությունը` զբաղվելով Ռոդ Այլենդում իր հոր հիմնած ոսկերչական գործարանի զարգացմամբ:  

Հայուհին կենդանակերպի նկարներով թևնոցների նոր շարք է թողարկել, որը դարձել է նրա ապրանքանիշի հիմնական արտադրությունը:  

2010-ին ընկերության եկամուտը կազմել է ավելի քան  4.5 մլն դոլար: 2015-ին ընկերության վաճառքը հասել է 500 մլն դոլարի, որի շնորհիվ էլ 49-ամյա գործարարուհին հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ կանանց ցուցակում: Քերոլինն իր հիմնադրած ընկերությունն անվանել է երկու դուստրերի անունով:


 

 

Չինական պլատաները բերում են, այստեղ հավաքում, անունը դնում են «Արմֆոն». Շահեն Պետրոսյան

$
0
0

Հանրությանն արդեն ներկայացվել են «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների 5 տարբեր մոդելներ, որոնց գները տատանվում են 50 000 դրամից 151 000 դրամի սահմաններում:

 

Tert.am-ի հետ զրույցում քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը,  անդրադառնալով հայկական հեռախոսի արտադրությանը, ասաց, թե Հայաստանը նման պլատաներ չի կարող պատրաստել, դրանք չինական պլատաներ են:

 

«Բերում են, այստեղ հավաքում են, բրենդը դնում «Արմֆոն»: Ըստ երևույթին, մերոնք Չինաստանից էժան համալրող մասերը գնում են, բերում են այստեղ, մի փոքրիկ «ցեխ» են դրել, մի 10 աղջիկ նստեցրել են, զբոռկա են անում, վրան էլ բրենդ են խփում: Հիմա չինացիները ասում են՝ տարեք, ձեր մոտ սարքեք, մենք այնքան շատ ենք սարքել, շուկա էլ չկա, այ այդ բրենդի համար կարող է ձեր մոտ վաճառվի, մեզ էլ տոկոս կտաք»,-ասաց Շահեն Պետրոսյանը:

 

Նրա խոսքով՝ հայերն ունեն լավ մաթեմատիկներ, ծրագրավորողներ, բայց նույնիսկ այդ լավ մաթեմատիկներն ու ծրագրավորողները հնդիկների հետ չեն կարող մրցել. «Հիմա խնդիրն այն է, որ մենք չունենք տեխնոլոգիաներ, որ կարողանանք նման արտադրություն կազմակերպել: Ժամանակին նույն բանն արել են չինացիները, ճապոնացիները, հարավկորեացիները. եվրոպական տեխնոլոգիաները տարել են իրենց մոտ, սկսել են մեքենաներ արտադրել ու զարգացել են: Մենք նման մշակույթ չունենք։ Մի Մերգելյան ինստիտուտ կար, որն 80-ականների վերջում հազիվ կարողանում էր պլատաներ հավաքել: Ամբողջ Սովետական Միությունում նույնիսկ նոութբուքեր չկարողացան հավաքել»:

 

Շահեն Պետրոսյանն ասաց նաև, թե պետք չէ պարծենալ այդ արտադրությամբ. «Եվ հիմա գլուխ գովալ, պարծենալ, թե մենք արտադրությամբ ենք զբաղվում և այլն… Դրա համար պետք է լուրջ ներդրումներ անել, գործարան կառուցել, որ պլատայից մինչև վերջ՝ ամեն ինչ այստեղ արտադրվի: Այստեղ միայն եկեղեցիներ, կազինոներ, սուպերմարկետներ են կառուցում, այստեղ փող ունեցողների միտքը չի աշխատում»:

 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ անդրադառնալով «Արմֆոնի» արտադրությանն, ասաց, թե գոյություն ունի արտադրանքի կենսական ցիկլի կանոն, երբ որ զարգացած շուկաները, բարձրակարգ տեխնոլոգիաներ արտադրող երկրները ժամանակի ընթացքում այդ մոդելները փոխանցում են այն երկրներին, որտեղ կա որակյալ աշխատուժ, ենթակառուցվածքներ:

Չինաստանը, օրինակ, Ատոմ Մարգարյանի կարծիքով, հենց այդ ճանապարհով է զարգացել. «Ավտոմեքենաշինության, էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի արտադրության բազային մոդելները իրենք ձեռք են բերել զարգացած երկրներից: Հայաստանը կարող է այդ մոդելները վերցնել և ինչ-որ բաներ ավելացնելով՝ արտադրել: Այդտեղ որևէ անհնար բան չեմ տեսնում»:


Խնդիրը, ըստ Ատոմ Մարգարյանի, քաղաքականության մեջ է, թե ինչպիսի հարկային քաղաքականություն է վարվում, կարգավորումներն ինչպիսին են, ինստիտուցիոնալ ինչպիսի հնարավորություններ կան, գործարար դաշտն արդյո՞ք հակված է այդպիսի բարձր տեխնոլոգիական պրոդուկտներ արտադրել, երկարաժամկետ ներդրումներ կատարել:

 

«Դա նշանակում է զուսպ ախորժակ ներդրումների երկարաժամկետ փուլում, բիզնես կուլտուրա և այլն, բազմաթիվ գործոններ կան, որոնք, մեզանում, ցավոք, խնդրահարույց են»,-եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

 

 

 

Ռուսաստանից հետո Գերմանիայի հետ լարվածությունը Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ճգնաժամի կհանգեցնի. թուրք վերլուծաբան

$
0
0

Hurriyet Daily News-ի վերլուծաբան Գիլա Բենմայորն անդրադարձել է Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրմանը՝ այն դիտարկելով զբոսաշրջային և տնտեսական տեսանկյունից: 

«Թուրքիայի արձագանքը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը իր ազդեցությունն է թողնում բոլոր ասպարեզներում:  Դա է վկայում նաև Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե պետք է ստուգել Բունդեսթագի` թուրքական ծագմամբ պատգամավոր Ջեմ Օզդեմիրի արյունը», - գրում է հոդվածագիրը: 

Վերլուծաբանը տվյալներ է մեջբերում Թուրքիայի շուկայական կապերից՝ անցյալ տարի Թուրքիայից Գերմանիա արտահանումը կազմել է 13.4 մլրդ դոլար: Երկու երկրների միջև 36.8 մլրդ եվրո արժողությամբ առևտրային գործարքներ են կնքվել: Թուրքիայում գործող գերմանական ընկերությունների թիվը հասնում է 6000-ի:

Ըստ հեղինակի` բեկումնային կետը տնտեսական հարաբերություններում Թուրքիա այցելող զբոսաշրջիկներն են, որոնց թիվը տարեկան կազմում է 4.7 մլն: 

«Այսինքն` Գերմանիան հանդիսանում է Թուրքիա զբոսաշրջիկ ուղարկող առաջատար երկրներից մեկը: Մի՞թե այդ զբոսաշրջային հոսքը կպահպանվի հարաբերություների նմանօրինակ լարվածության ֆոնին: Ռուսական ճգնաժամից հետո Գերմանիայի հետ այս լարվածությունը ևս կարող է ճգնաժամային դառնալ զբոսաշրջության ոլորտի համար»,-ենթադրում է հոդվածագիրը: 


 

 

Այն ամենը, ինչ կցանկանայիք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին (մաս 3)    

$
0
0

 

 

Բացահայտում ենք սպառողական վարկերի առանձնահատկությունները

 

Նախորդ օրերին մենք զրուցեցինք այն մասին, թե ինչպես է առաջացել Bizo-ի և Hypo-ի գաղափարը, այն մասին, թե ինչ առավելություններ է տալիս Ամերիաբանկի կողմից ներկայացված վարկերի վերաֆինանսավորման առաջարկը փոքր և միջին բիզնեսի ոլորտում գործող ձեռնարկատերերին: Այսօր «Ամերիաբանկ» ՓԲԸ «Երիտասարդական» մասնաճյուղի կառավարիչ Ավետիք Ավետիսյանը կպատմի, թե ինչպես ենք մենք վճարում չափից ավել այնտեղ, որտեղ կարելի է տնտեսել, և ի՞նչ անեն նրանք, ում միակ մտահոգությունն այսօր վարկերի մարումների օրերը չշփոթելն է:

-Պրն Ավետիսյան, շատերն ունեն գործող սպառողական վարկեր, որոնք վերցրել են նախկինում: Այն ժամանակից ի վեր ամեն ինչ փոխվել է` փոխվել են թե՛ մեր եկամուտները և թե՛ նոր վարկերի տրամադրման պայմանները: Վարկերի վերաֆինանսավորման մասին մտածելու ժամանակը չէ՞ արդյոք:

-Սպառողական վարկերը, թերևս, պահանջարկի տեսանկյունից առաջին տեղն են զբաղեցնում: Սպառողական վարկերի առանձնահատկությունը կայանում է հենց դրանց բազմազանության մեջ: Գուցե հենց այդ բազմազանության պատճառով է, որ մարդիկ տարբեր բանկերից տարբեր վարկեր են վերցնում և ոչ քիչ միջոցներ ծախսում դրանց սպասարկման համար:

-Եվ խճճվում վարկերի մեջ ...

-«Խճճվել են վարկերի մեջ» արտահայտությունը կարծես հենց սպառողական վարկերի մասին է: Որովհետև այստեղ կա մեկ առանձնահատկություն ևս. մենք հաճախ սպառողական վարկերը վերցնում ենք հապշտապ: Երբ խոսքը ոչ այնքան մեծ գումարի  մասին է, վարկառուն միայն մեկ հարց է տալիս՝ որքան պետք է վճարեմ ամսական, և եթե ներկայացված գումարը բավարարում է նրան, նա վարկը վերցնում է՝ առանց ուշադրություն դարձնելու տոկոսադրույքին, ժամկետին, միջնորդավճարներին և այլն: Ընդ որում, քանի որ սպառողական վարկի գումարը, որպես կանոն, մեծ չէ, ցանկացած հավելյալ ծախս զգալիորեն մեծացնում է փաստացի տոկոսադրույքը: Օրինակ, հայտարարված ամսական 18%-ը վարկի սպասարկման վճարի հետ միասին կարող է փաստացի դառնալ 20-25%: Մի քանի այդպիսի «փոքր» վարկ բավական է, որ ամսական մարումները զգալիորեն ազդեն ընտանիքի բյուջեի վրա: Հետո գուցե հաճախորդը հասկանում է, որ սխալ է գործել, բայց արդեն ուշ է լինում, իսկ ոմանք էլ նույնիսկ չեն մտածում այդ մասին, եթե վճարումների չափը կրիտիկական չի դառնում: Բայց եթե կարելի է վարկի մարմանն ուղղել եկամտի ընդամենը 5%-ը, ինչո՞ւ վճարել 10%, հատկապես, որ այսօր տնտեսված յուրաքանչյուր դրամը կարևոր է: 

-Վարկի վերաֆինանսավորումը հնարավորություն կտա՞ արդյոք ուղղել այդ սխալը:

-Այո, այն, ինչ մենք այսօր առաջարկում ենք մեր պոտենցիալ հաճախորդներին, շատ շահավետ է բոլոր տեսանկյուններից: Ես մեկ անգամ ևս կասեմ այն, ինչ ասել են իմ գործընկերները. Ամերիաբանկում վարկը վերաֆինանսավորելու դեպքում գրավի (առկայության դեպքում) գնահատման բոլոր ծախսերը, նոտարական վավերացման և կադաստրային վճարները Բանկը կատարում է իր հաշվին: Հաճախորդը նաև ազատվում է վարկի տրամադրման և սպասարկման վճարներից: Մեր տոկոսադրույքները շատ մրցունակ են՝ 14% դոլարային, 17% դրամային և 12% եվրոյով վարկերի դեպքում: Վարկը կարող է տրամադրվել մինչև 7 տարի ժամկետով: Մեր առաջարկը վերաբերում է անշարժ գույքի կամ ավտոմեքենայի գրավով ապահովված սպառողական վարկերին, չվերականգնվող վարկային գծերին և օվերդրաֆտներին:

Տարբեր բանկերում, տարբեր տոկոսադրույքներով և ժամկետներով մի քանի վարկ ունեցող անձանց մեր առաջարկը հնարավորություն է տալիս տնտեսել իրենց գումարը, ժամանակը և խնայել նյարդերը: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ մենք վերաֆինանսավորում ենք միայն այն վարկերը, որոնք առնվազն մեկ տարի պատշաճ սպասարկման պատմություն ունեն:

Երկարաձգելով վարկի ժամկետը՝ մենք նվազեցնում ենք վարկառուի ամսական մարումների չափը: Եթե հաճախորդը վերցրել էր վարկն ավելի բարձր տոկոսադրույքով, ապա մարումների չափը նվազում է նաև տոկոսադրույքի իջեցման հաշվին: Այսպիսով, վարկառուն հինգ տարբեր բանկերում վարկեր մարելու փոխարեն կատարում է ամսական մեկ մարում մեկ բանկում, ինչը համաձայնեք՝ շատ ավելի հարմար է: Վարկերի վերաֆինանսավորման արդյունքում ազատ միջոցներ են գոյանում, և դրանք կարելի է ծախսել այլ նպատակների համար, որոնք նախկինում անհասանելի էին բավարար միջոցների բացակայության պատճառով:

-Շնորհակալություն պարզաբանման համար, պրն Ավետիսյա՛ն:

Վաղը կներկայացնենք վարկերի վերաֆինանսավորման շուրջ մեր զրույցի վերջին մասը, որը վերաբերում է հիփոթեքին: Դուք կիմանաք, թե հանուն ինչի արժե նորից անցնել հիփոթեքի ձևակերպման գործընթացի միջով: Հետևե՛ք մեզ:

Ռուսաստանը ժամանակակից ինքնաթիռ է ներկայացրել (տեսանյութ)

$
0
0

Իրկուտսկում ավիացիոն գործարանում առաջին անգամ ներկայացվել է նոր ուղևորատար МС-21 ինքնաթիռը: Արարողությանը ներկա է եղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով այն անվանել է աշխարհում ամենաժամանակակից ինքնաթիռներից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

МС-21-ը 150-211 ուղևորների հնարավորություն ունեցող նոր սերնդի ուղևորատար ինքնաթիռների ընտանիք է, որն իր մեջ ներառում է ինքնաթիռների և շարժիչների, համակարգերի ստեղծման ոլորտում նոր զարգացումները:

 

«Այսօր մենք առաջին անգամ ենք տեսնում МС-21-ը՝ աշխարհում ամենաժամանակակից ինքնաթիռներից մեկը, 21-րդ դարի ուղևորատար ինքնաթիռ: Եվ մենք շատ հպարտ ենք, որ այն ստեղծվել է մեր երկրում: Ձեր ձեռքերով է (իհարկե պետության որոշակի աջակցությամբ) ստեղծվում ժամանակակից ռուսական ավիաշինարարությունը, որն առաջ է տանում մեր ողջ երկիրը, մեր տնտեսությունը»,- ասել է Մեդվեդևը:

 

МС-21-300-ի առաջին թռիչքը նախատեսված է 2016 թվականի դեկտեմբեր-2017 թվականի փետրվարին: Ինքնաթիռների առաջին շահագործողները կդառնան 50 օդանավ պատվիրած «Аэрофлот» խմբի ավիաընկերությունները: Ինքնաթիռների ևս մի պատվիրատու է դարձել «Ադրբեջանական ավիաուղիները»:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

170 մլն շուկա ունեցող ԵՏՄ անդամ ՀՀ-ի փորձից ու կապերից պետք է օգտվել. Չեխիայի ԱՊՀ երկրների առևտրի պալատի նախագահ

$
0
0

Չեխիայի Հանրապետության ԱՊՀ երկրների առևտրի պալատի նախագահ Ֆրանտիշեկ Մասոպուստը Երևանում Հայաստան-Չեխիա գործարար համաժողովին լրագրողների հետ զրույցում նշեց, թե Հայաստանում բիզնես ոլորտի զարգացման և համագործակցության մեծ հեռանկարներ կան, որոնցից պետք է օգտվել: Ըստ նրա՝ երկկողմ հնարավորություններ կան ստեղծել արտադրանք, որը հնարավոր է իրացնել երրորդ երկրում:

Ֆրանտիշեկ Մասոպուստը նշեց, որ Հայաստանը ծանոթ երկիր է, և բավական ակտիվացել են հանդիպումները հայ և չեխ գործարարների կամ Երևանում, կամ Պրահայում, և միասին քննարկում համագործակցության հարցեր։

«Վստահ ենք, որ հնարավոր է միասին ստեղծել արտադրանքներ, որոնք հետագայում հնարավոր կլինի իրացնել երրորդ երկրում։ Անկեղծ լինենք, հայկական շուկան չեխականի նման փոքր է, և մեզ նոր շուկաներ են պետք, իսկ Հայաստանը 170 մլն-ոց շուկա ունեցող  ԵՏՄ անդամ է, ունի կապեր և փորձ, որոնք Չեխիան չունի: Դրա համար մենք ուզում ենք այդ հնարավորությունից ու պոտենցիալից օգտվել»,-ասաց նա:

Ըստ Չեխիայի ԱՊՀ երկրների առևտրի պալատի նախագահի՝ հնարավոր է Հայաստանի հետ համագործակցել էներգետիկայի ոլորտում, տարբեր ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, այդ թվում՝ տրանսպորտի, ճանապարհաշինարարության մեծ հնարավորություններ կան:

 

2017թ. վաճառքում կհայտնվի սուրճ պատրաստող զարթուցիչ (լուսանկարներ, տեսանյութ)

$
0
0

Վաղ առավոտյան արթնանալը շատ բարդ բան է մարդկանց մեծ մասի համար, որոնց առանձնապես նյարդայնացնում է զարթուցիչի տհաճ ձայնը: Բայց, միգուցե, թարմ սուրճի բույրը կարող է ստիպել մարդուն վերջիվերջո վեր կենալ անկողնուց:



Ինչպես նշում է Oddity Central-ը, հեշտ արթնանալու համար ստեղծվել է The Bariseur զարթուցիչը, որը բաղկացած է ավտոմատ աշխատող սրճեփից: Ուշագրավ սարքի հեղինակ Ջոշուա Ռենուֆը պատմել է, որ նրանք, ովքեր սուրճ չեն սիրում, կարող են The Bariseur-ով նաև թեյ պատրաստել: Տղամարդու խոսքով՝ այն միանգամայն անվտանգ է ու մաքուր:

 

Հայտնի է, որ նորարարական սարքի նախնական տարբերակը ներկայացվել էր դեռևս 2014թ., սակայն այն 2 տարի եղել է կատարելագործման փուլում: Իսկ 2017թ. վերջապես կհայտնվի վաճառքում: Դրա գինը կլինի 385 դոլար:

 

 




ՀԲ զեկույցը հիմք կհանդիսանա հանքարդյունաբերության երկարաժամկետ ռազմավարություն մշակելու համար. Դավիթ Հարությունյան

$
0
0

Երևանի «Կոնգրես» հյուրանոցում Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ զեկույցի ներկայացումից հետո Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլիին հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ հարց ուղղեց:

Գալստյանը հետաքրքրվեց, թե ՀԲ-ի կողմից ներկայացված զեկույցների վերաբերյալ Հայաստանի կառավարությունն արդյո՞ք ինչ-որ քայլեր ձեռնարկել է: 

«Մենք գիտնեք, որ ՀՀ-ի տարածքում փոքր հանքավայրերն ինչ-որ կախարդական փայտիկներով հայտնվել են տարբեր պաշտոնյաների իրավասության ներքո, և իրենք են այդ հանքավայրերը որոշում վաճառել ինչ-որ այլ կազմակերպությունների: Դա փաստ է, պետք է Համաշխարհային բանկն այդ մասին իմանա»,- ասաց Լևոն Գալստյանն ու հարց բարձրացրեց. «Որտեղի՞ց Սյունիքի մարզպետին մոտավորապես 10 հանքավայրի ուսումնասիրման կամ շահագործման լիցենզիա, որը հետո ինքը վաճառում է տարբեր ընկերությունների»:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը, պատասխանելով առաջին հարցին, նշեց, թե իրենց զեկույցների վերաբերյալ առաջընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում, սակայն իրենք կցանկանային, որ դա արագ կատարվեր:

Սուրիկ Խաչատրյանի հանքերի մասին Tert.am-ի հարցին ի պատասխան, զեկույցի ներկայացմանը ներկա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց. «Սուրիկ Խաչատրյանի հանքերի մասին տեղյակ չեմ: Երբ մենք խոսում ենք թափանցիկ գործընթացի մասին, մենք նկատի ունենք իսկապես թափանցիկ գործընթաց: Ինչ վերաբերում է ոլորտի մենաշնորհներին, ապա այս ոլորտում, եթե ուսումնասիրեք ՀԲ զեկույցը, խոսքը գնում է այն մասին, որ հենց խոշոր խաղացողներն են, որ կարողանում են ստանձնել թե՛ բնապահպանական, թե՛  սոցիալական պատասխանատվությունը»:

Tert.am-ի հաջորդ հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարող կառավարությունը կոնկրետ ինչ քայլեր է անելու, որ հանքերը չվերահսկվեն կոնկրետ պաշտոնյաների կողմից ու հետո վաճառվեն օտարերկրացիներին, և ոլորտը մի քանի հոգու մեջ չբաշխվի, նախարարն ասաց. «Իրականում ոլորտը մի քանի հոգու մեջ չի բաշխված: Ես վստահ եմ, որ մեր օրենսդրությունը բոլոր նման պրոբլեմներն արդեն վերացրել է»:

Դիտարկմանը, որ կան փաստեր, որ օրենսդրությունը չի փոխել իրականությունը, նախարարն ասաց. «Ես համաձայն չեմ ձեզ հետ: Մենք ունենք պատմական փաստեր, հենց դրանով էր պայմանավորված օրենսդրության փոփոխության խնդիրը»:  

Լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, խոսելով ՀՀ կառավարության խնդրանքով Համաշխարհային բանկի կողմից պատրաստած զեկույցի մասին, որը պետք է հիմք հանդիսանա հանքարդյունաբերության ռազմավարության համար, ասաց. «Այս զեկույցը համապարփակ զեկույց է, որը պետք է հիմք հանդիսանա բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ քաղհասարակության հետ հատկապես, նաև ոլորտում տնտեսվարողների հետ համատեղ մշակելու միասնական ռազմավարություն, որը կլինի երկարաժամկետ, չի լինի կոնկրետ պահի տակ և կոնկրետ հանքի հետ կապված լուծումներով, այլ կլինի տեսլականով լի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարն անդրադառնալով Հայաստանի հանքարդյունաբերության հիմնական ուղղությանը՝ պղնձի արտահանմանը, որի գները համաշխարհային շուկայում էականորեն նվազել են, ասաց, որ հանքանյութը տեղում մշակելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որը շատ լուրջ վերլուծություն է պահանջում:

«Պղինձը մեր համար ամենակարևոր հատվածն է հանքարդյունահանման, և հայտնի է, որ այն տեխնոլոգիաները, որոնք ավանդական են, առաջացնում են բազմաթիվ մեծածավալ թափոններ ծծմբաթթվի տեսքով. համար 1 խնդիրը պետք  է լինի, թե ինչ ճանապարհով ենք մենք գնում առաջ, և այստեղ խնդիրները պարզունակ չեն»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ անհրաժեշտ են վիթխարի ներդրումներ:

Հանքավայրերի մոտ բնակվող մարդկանց առողջական խնդիրների մասին խոսելիս էլ Դավիթ Հարությունյանն ասաց, որ լավագույն լուծումը կլիներ այն, որ երկիրն ընդհանրապես չունենար հանքարդյունաբերություն, սակայն հարց է բարձրացնում՝ արդյո՞ք դա ճիշտ լուծում է:

«Արդյոք դա չի՞ նշանակի, որ այդ նույն բնակավայրերում չեն լինի աշխատատեղեր, երկիրը կկորցնի իր տնտեսական զարգացման կարևորագույն հատվածներից մեկը: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է բոլորի շահերի հավասարակշռումը»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

 

 

«HTC M9+» կամ «BLU Pure XL»՝ 1 դրամով՝ «STARTPHONE» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

$
0
0

Բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով կարելի է ստանալ «HTC M9+» կամ «BLU Pure XL»՝ 1 դրամով:

17 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 5000 ներցանցային րոպե, 100 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 

 

Beeline ծառայություններին այժմ հնարավոր է միանալ EasyPay վճարման տերմինալների միջոցով

$
0
0

Beeline-ը տեղեկացնում է EasyPay վճարման տերմինալների միջոցով  ծառայություններին միանալու նոր հնարավորության գործարկման մասին:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տերմինալի գլխավոր մենյու բաժնում ընտրել Beeline բաժինը, մուտքագրել հեռախոսահամարը, որի համար միացվելու է ծառայությունը, ընտրել ծառայությունը և հետևել համակարգի ցուցումներին:

«Հարմարությունը և պարզությունը Beeline-ի համար շատ կարևոր են: Մենք շարունակում ենք աշխատել ծառայություններն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ ոչ միայն մեր ուժերով, այլ նաև համագործակցելով այլ ընկերությունների հետ: Մեզ համար հաճելի է, որ այժմ կարող ենք հաճախորդներին առաջարկել միանալ մեր ծառայություններին EasyPay տերմինալների միջոցով ամբողջ Հայաստանի տարածքում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ EasyPay տերմինալների միջոցով առաջարկվող ծառայությունների ցանկը ներառում է Beeline բջջային կապի և բջջային ինտերետի գործող ծառայությունների գրեթե ամբողջ ցանկը: Բաժանորդը տերմինալի մենյու բաժնում տեսնում է տեղեկատվություն իր սակագնային փաթեթի համար հասանելի ծառայությունների վերաբերյալ: Մասնավորապես, Beeline-ի հաճախորդները EasyPay վճարման տերմինալի միջոցով կարող են վճարել և միանալ բջջայի կապի ցանկացած ծառայության, օրինակ Mega, Regular, Premium, Forsage ամսական ինտերնետ ծառայություններին, ինչպես նաև «Զրուցենք», «Կողք կողքի», «Ռուսաստանյան» ձայնային ծառայություններին և այլն։

Հայաստանի տարածքում այս պահին աշխատում է ավելի քան 500 EasyPay տերմինալ: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, ուղարկելով հաղորդագություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:

 

 

 

Անթալիան այս տարի կորցրել է ռուս զբոսաշրջիկների 96%-ին

$
0
0

Անթալիայի զբոսաշրջային ոլորտն անցյալ տարվա համեմատ կորցրել է ռուս զբոսաշրջիկների 96 տոկոսին։

 

Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ «Հուրրիյեթ» թերթի կայքին հղումով։

 

Ռուսական շուկան ամենամեծ անկումն է գրանցել, սակայն նվազել են նաև զբոսաշրջիկների հոսքերը Եվրոպայի երկրներից։

 

Օրինակ՝ անվտանգության խնդիրների պատճառով 30 տոկոսով նվազել է զբոսաշրջիկների հոսքը Գերմանիայից։ Չնայած դրան՝ գերմանացի զբոսաշրջիկները դեռ գերակշռում են Անթալիայում։

 

Երկրորդ մեծ հոսքը գալիս է Նիդեռլանդներից, սակայն այստեղ ևս զբոսաշրջիկների 33 տոկոսանոց նվազում է նկատվել։

 

 

Զբոսաշրջային ոլորտի կորուստները գնահատվում են 3.5 մլրդ դոլար։

 

 

 

Խոշոր հաշվով ոչինչ չի փոխվի. մարդիկ գազի գնի նվազման մասին (տեսահարցում)

$
0
0

Հուլիսի 1-ից բնական գազի սակագինը յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց կէժանանա 10 դրամով:

Հասարակության շրջանում իրականացվել է հարցում՝ պարզելու մարդկանց կարծիքը գազի գնի նվազման վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Հայաստանը Իրանին առաջարկում է նոր ճանապարհ՝ Ագարակ-Սիսիան, որը Քաջարանին կկապվի թունելի միջոցով. նախարար

$
0
0

Հայաստանը Իրանին առաջարկում է նոր ճանապարհ՝ Ագարակ-Սիսիան, որը Քաջարանին կկապվի թունելի միջոցով: ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի օգտագործում իր հնարավորությունը Իրանի համար տարանցիկ երկիր դառնալու համար, հատկապես, երբ Իրանից հնչում են նման ցանկության մասին հայտարարություններ, Գագիկ Բեգլարյանն ասաց, որ ամենաուշը 2018թ.-ի դեկտեմբերին պատրաստ կլինի Ագարակ-Սիսիան ավտոճանապարհը, որը 2,30 ժամով կկրճատի Իրանից-Հայաստան ավտոճանապարհը: 

Նախարարն ասաց, որ հարևան պետությունը՝ Իրանը, կառուցողական մոտեցում ունի՝ երկաթգծի, ավտոճանապարհի հետ կապված:

Բեգլարյանը նշեց, որ իրենք Իրանի Քաղաքաշինության և տրանսպորտի ու Կապի նախարարությունների հետ ստորագրել են փաստաթղթեր, բայց իրականում «պետք է կարողանանք նաև մենք ապահովել տրանզիտը Արևելքից դեպի Սև ծով»:

«Իրանից երկաթգծի հետ կապված խոստացել են, որ կտան մասնագետներ, որոնք այս ամիս գալու են Հայաստան, բայց վերջնական աշխատանքների իրականացման համար գումար է պետք: Ունենք տեխնիկական ուսումնասիրություն, աշխատում ենք նախագծի հետ գումարների վրա, բայց կարողանալու ենք ավելի կարևոր հարց լուծել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հետ կապված: Բետոնային ճանապարհը՝ Ագարակից սկսած, փոխել ենք ասֆալտապատ ճանապարհով ու երկու տարի անց կունենաք Ագարակ-Սիսիան հատված, որը 70 կմ կրճատում է ճանապարհը։ Քաջարանի մոտ կառուցվելու է 5 կմ թունել, որով առաջարկում ենք իրանցիներին ճանապարհ, որ մինչև երկաթգծի գումար գտնելը, հասնեն Երազք , մինչև Երազք ճանապարհ ունենան»,- մանրամասնեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարը:

Գագիկ Բեգլարյանն ասաց, որ իրանցիների համար Ագարակ-Սիսիան մայրուղին ավելի ձեռնտու է եղել, քան Ադրբեջանի կողմից առաջարկված ավտոճանապարհը:

«Գինը, որը ադրբեջանցիները առաջարկել էին Իրանին, այս կողմով այլընտրանքային ճանապարհի հետ տարբերություն ունի՝ 500 ԱՄՆ դոլարի չափով, որը Իրանի կազմակերպություններին շահագրգռեց»,- հավելեց նա:

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ում նավթի պահուստային պաշարնեը կրճատվել են 3 մլն բարելով

$
0
0

ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները մեկ շաբաթում կրճատվել են 3.2 մլն բարելով` հունիսի 3-ի աճուրդների փակման տվյալներով:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, մեջբերելով Էներգետիկ տեղեկատվության ամերիկյան վարչության տվյալները,  արդյունքը վերլուծաբանների կանխատեսումներից էլ վատ է եղել: Նրանք ակնկալում էին մինչև 2.7 մլն բարելով կրճատումներ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ նավթամթերքի պահուստային պաշարներն աճել են: Բենզինի պաշարները մեծացել են մեկ մլն բարելով, իսկ դիզելինը և մազութինը` 1.8 մլն բարելով:

Նավթի արդյունահանումը երկրում առաջին անգամ վերջին 15 ամսում աճ է գրանցել`միանգամից 100 000 բարելով: Արդյունահանման ծավալը հասել է օրական 8.75 մլն բարելի:

Brent ապրանքանիշի նավթի գինը ICE լոնդոնյան բորսայում բարձրացել է 1.4 տոկոսով`հասնելով 52 դոլարի`մեկ բարելի դիմաց:

 

 

 


Այվազովսկու կտավը դարձել է MacDougall's աճուրդի տան գլխավոր նմուշը

$
0
0

Հովհաննես Այվազովսկու կտավը, ինչպես և սպասվում էր, դարձել է MacDougall's աճուրդի տան գլխավոր նմուշը, ընդհանուր վաճառքից ստացվել է ավելի քան 3.3 մլն ֆունտ սթերլինգ եկամուտ, հայտնում է РИА Новости-ն:

Այվազովսկու կտավը վաճառվել է 499.000 ֆունտ սթերլինգով` 450.000-600.000 նախնական արժեքի դեպքում: Այդ աշխատանքը նվիրված է նկարչի ամենասիրելի թեմաներից մեկին` նավաբեկությունից փրկվելուն:



Հռոմեացիների կառուցած սիրիական Պալմիրա քաղաքի պատկերը, որի հեղինակն Ալեքսանդր Յակովլևն է, նույնպես կարևոր նմուշ է դարձել և վաճառվել է 461.000 ֆունտ սթերլինգով` 110.000-150.000 նախնական արժեքի դեպքում:

 

 

Ալ Պաչինոյի և Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ ֆիլմը բրիտանական վարձույթում 97 ֆունտ սթերլինգ է հավաքել

$
0
0

Օսկարակիր դերասաններ Ալ Պաչինոյի և Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ թրիլերը բրիտանական վարձույթում հանգստյան օրերի ընթացքում ընդամենը 97 ֆունտ սթերլինգ է հավաքել, գրում է РИА Новости-ն:


Աղբյուրը նշում է, որ Misconduct ֆիլմը ցուցադրվել է 5 կինոթատրոններում, այդպիսով` նրանցից յուրաքանչյուրում եկամուտը կազմել է միջինը 19.4 ֆունտ: Միջին հաշվարկով՝ ֆիլմը յուրաքանչյուր կինոթատրոնում դիտել է 4 մարդ:



Քննադատներն ընդհանուր առմամբ ֆիլմը բացասական են գնահատել:

 

«Այդ ֆիլմը կարելի է ցուցադրել կինոդպրոցներում՝ որպես օրինակ, թե ինչպես չի կարելի նկարահանել ֆիլմեր»,- ասել է Observer ամսագրի փորձագետ Վենդի Այդը:



Ֆիլմի բյուջեն կազմել է 11 մլն դոլար: Վարձույթում լավ եկամտի ցուցանիշներին չի նպաստել նաև այն, որ կինոթատրոնները տեղակայված են Մեծ Բրիտանիայի հեռավոր շրջաններում, բացի այդ, ֆիլմը միաժամանակ դուրս է եկել և՛ կինոթատրոններում, և՛ համացանցում:

 

Հրապարակվել է աշխարհի 100 ամենաթանկ բրենդների վարկանիշը

$
0
0

Google բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 32 տոկոսով և կազմել 229,2 մլրդ դոլար: Apple-ն էժանացել է 8 տոկոսով՝ մինչև 228,5 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը BrandZ-ի հետազոտության համաձայն, որն անցկացվել է Millward Brown միջազգային գործակալության կողմից, եզրափակում է Microsoft-ը՝ 121,8 մլրդ դոլար ցուցանիշով:

BrandZ-ի առաջին տասնյակում այս տարի տեղ են գտել տեխնոլոգիական այնպիսի բրենդներ, ինչպիսիք են AT&T-ն (107,4 մլրդ դոլար), Facebook-ը՝ (102,6 մլրդ դոլար), Visa-ն (100,8 մլրդ դոլար), Amazon-ը (98,9 մլրդ դոլար), Verizon-ը (93,2 մլրդ դոլար) և IBM-ը (86,2 մլրդ դոլար):

Բարձր են գնահատվում նաև չինական բրենդները: Այսպես, Alibaba-ի արժեքը 49,3 մլրդ դոլար է (18-րդ տեղ), China Mobile-ինը՝ 55,92 մլրդ դոլար (15-րդ տեղ), Huawei-ինը՝ 18,65 մլրդ դոլար (50-րդ տեղ): Առաջին անգամ չինական երկու բրենդներ առաջ են անցել Samsung-ից, որն արժե 19,49 մլրդ դոլար (48-րդ տեղ):

Ամենաթանկ բրենդների հարյուրյակում վերջին տեղն զբաղեցրել է Adobe ընկերությունը՝ 10,44 մլրդ դոլարով:

«Վեդոմոստի»-ում հաշվել են, որ վարկանիշում տեղ գտած բրենդների ընդհանուր արժեքը տարվա ընթացքում աճել է 3 տոկոսով՝ մինչև 3,4 տրիլիոն դոլար:

 

Պերմում քիմիկոսները թմրանյութերի պատրաստման համար հումքի արտադրություն են հիմնել ու մատակարարել դեպի Եվրոպա ու Հայաստան

$
0
0

Պերմում կայացվել է Իլյա Կուդրյավցևի և Ալեքսանդր Նեդուգովի դատավճիռը, որոնք ամֆետամինի համար հիմք հանդիսացող բարձր խտության հումքի արտադրություն են հիմնել ու մատակարարել դեպի Եվրոպա ու Հայաստան, հայտնում է lenta.ru-ն: Իլյա Կուդրյավցևը դատապարտվել է 17 տարի 6 ամիս, իսկ Ալեքսանդր Նեդուգովը՝ 12 տարվա ազատազրկման, գործով անցնող երրորդ անձի՝ Պավել Կուդրյավցևի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

 

Թմրանյութերի լաբորատորիայի գոյության ութ տարվա ընթացքում արտադրվել է 100 տոննա թմրանյութի կոնցենտրատ, որից պատրաստել են 3,5 միլիարդ հաբ: Եվրոպա հումքը հասել է լվացող միջոցի կամ վառելիքի տեսքով:

 

Բիզնեսի գաղափարախոսը և հիմնադիրը եղել է քիմիայի դասախոս Պավել Կուդրյավցևը: Նա հիմնել է քիմիական արտադրանքի մի քանի տեսակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Тривектр» ձեռնարկությունը, որտեղ էլ իրականացրել է թմրանյութերի խտանյութի արտադրությունը:

 

Կուդրյավցևը տեխնիկական լվացող միջոցի անվան տակ սահմանով հեշտությամբ անցկացրել է մեթիլբենզիլկետոնից ստացված նատրիումի աղը, որը քիմիական գործողությունների միջոցով հեշտությամբ հետ էր վերածվում մեթիլբենզիլկետոնի:

 

2007 թվականի ամռանը քիմիկոսները ծանոթացել են Սամվել Խաչատրյանի հետ: Նա ձեռք է բերել Երևանի նախկին «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտի արտադրական հնարավորությունները: Նրանք պայմանավորվել են նատրիումի աղի մատակարարման մասին: Ռուս քիմիկոսները նույն տարվա սեպտեմբերին Հայաստան են բերել հումքի առաջին նմուշը և սովորեցրել են հայ «գործընկերներին» լաբորատոր պայմաններում աղը վերածել մեթիլբենզիլկետոնի, ինչպես նաև բացատրել են՝ ինչպես ստանալ ամֆետամին:

 

2012 թվականին հետաքննության ընթացքում ոստիկանները Երևանում հայտնաբերել են այդ հրահանգները գրավոր տեսքով, ինչը վկայություն է հանդիսացել թմրանյութերի արտադրությամբ զբաղվողների մեղքն ապացուցելու համար:

 

Քննիչների տվյալներով՝ 2007-2009 թվականներին ռուս քիմիկոսները՝ Կուդրյավցևները և Նեդուգովը, Հայաստան են մատակարարել մոտ 10 տոննա նատրիումի աղ: «Դա բավական է ամֆետամինի առնվազն 60 միլիոն մեկանգամյա չափաբաժնի համար»,- նշել են Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հարցերով դաշնային ծառայությունում:

 

Ոստիկանները գտել են վկայի, ով պատմել է «Դոմոդեդովո» օդանավակայանով Երևան քիմիական արտադրանքի մատակարարումների մասին: 2013 թվականին հայ «գործընկերները» դատապարտվել են երկար ժամկետներով՝ 180 կիլոգրամ սինթետիկ թմրանյութ արտադրելու համար:

 

Մենք Հայաստանի պետական ռեյտինգը տվել եք կայուն կանխատեսումներով. Fitch  վարկանիշային կազմակերպություն

$
0
0

 

Այսօր տեղի ունեցավ Fitch  վականիշային կազմակերպության կոնֆերանսը:  ԱՊՀ և Սևծովյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դմիտրի Սուրկովը իր բացման խոսքում նշեց, որ թեև իրենց կազմակերպությունը Հայաստանում մինչ այս վարկանիշ տրամադրել է, սակայն հույս ունեն, որ կընդլայնեն իրենց ներկայությունը այստեղ և շատ ընկերություններ կդիմեն իրենց վարկանիշ ստանալու համար:

«Մենք Հայաստանի պետական ռեյտինգը տվել եք կայուն կանխատեսումներով»,- ասաց նա և նշեց, որ հաջորդ ռեյտինգավորումը կլինի հուլիս ամսին:

Դմիտրի Սուրկովն ասաց, որ անցած տարի երկու նոր ռեյտինգ են հրապարակել՝ Ամերիա և Արդշին բանկերի, որոնք երկուսն էլ b+ շրջանակներում են եղել, ինչպես նաև պետությունը ևս ստացել է B+ վարկանիշ:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց, որ ռեյտինգավորումն  ուղղված է միջազգային և տեղի խնայողությունները հասանելի դարձնելուն՝ ընկերությունների համար մատչելի պայմաններով: «Հաջորդ սկզբունքն այն է, որ պետք  է ընկերությունները ենթակառուցվածքների ջանքերի առումով լավագույնը ներդնեն, քանի որ դրանից օգուտները շատ են, քան մասնակի լուծումներ տալը»,- ասաց նա և նշեց, որ Կենտրոնական բանկը, կառավարությունը աջակցել են այս գործընթացին, բավականին լուրջ որոշումներ են կայացրել:

«Մենք գիտակցում ենք, որ ինչ-որ բան սկսելու համար որոշակի ծախսեր կան, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ երկարաժամկետ որոշումներ կայացնելու համար, դրա համար պետք է հեշտացնենք, ուղղորդենք և  հանդես գանք որպես գործընկեր»,- ասաց նա:

Ներսես Երիցյանն ասաց, որ տարբեր «միֆեր» են շրջանառվում, թե արդյոք բարձր կամ ցածր  կլինի ռեյտինգը, ինչը, ըստ նրա, այնքան կարևոր չէ, այլ կարևորը ռիսկերը չափելն  է, հակառակ դեպքում կարծրատիպերով հետաձգում են ռեյտինգավորումը և գործողություն չեն անում:

Նա կոչ արեց ընկերություններին ավելի շուտ դիմել ռեյտինգավորմանը, քանի որ Fitch-ը բավականին մատչելի պայմաններ է առաջարկում: Ներսես Երիցյանն ասաց, որ ռեյտինգ տվող մի քանի  միջազգային ընկերություն կա, որոնք ունեն պատմություն, տվյալների շտեմարան:

«Մենք բավականին ժամանակ և գումար ենք ծախսել և մոտավորապես  2006 թվականից  ստանում ենք պետական ռեյտինգ»,- ասաց նա և նշեց, որ օրինակ, երկու միջազգային ռեյտինգային ընկերությունից է պետությունը ստանում ռեյտինգ: «Ըստ էության սա մի գործընթաց է, որը դու պետք է անցնես ձևավորելով պատմություն»,- ասաց նա և նշեց, որ նախ պետք է ընկերությունները մտածեն մեծ և խոշոր, երկրորդ՝ պետք է համբերատար լինեն և երրորդ՝ պետք է սկսեն շուտ:

 

 

Viewing all 15857 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>