Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 15857 articles
Browse latest View live

Չիլիում այնքան շատ է արևային էներգիա արտադրվում, որ այն անվճար են «բաժանում» (տեսանյութ)

$
0
0

Չիլիում արևային էներգիայի արդյունաբերության ոլորտն այնպես է բարգավաճել, որ երկիրը ստացված էլեկտրաէներգիան անվճար է բաժանում:


Ինչպես գրում է The Independent-ը` արևից ստացվող էներգիայի համար գանձվող գինը   երկրի որոշ շրջաններում այս տարվա ընթացքում 113 օր շարունակ  կազմել է 0 դրամ` մինչև ապրիլի կեսերը:


Անցյալ տարի անվճար էներգիան սպառել են 192 օր` ըստ Չիլիի կենտրոնական ցանցային օպերատորի տվյալների:

 

Թեև սա հիանալի նորություն է սպառողների համար, այն վատ իրողություն է ընկերությունների համար, որոնք էլեկտրակայաններ են կառուցել և փորձում են եկամուտ ստանալ:

 

Չիլիում էներգիայի աճող պահանջարկը ստիպել է  գործարարներին արևային էներգիա արտադրող 29  ընկերություններ հիմնել, որոնք մատակարարում են կենտրոնական ցանցին: 
 

 


Վիետնամը կարևոր շուկա է ամերիկյան զենքի համար. Պենտագոն

$
0
0

ԱՄՆ-ն Վիետնամը դիտարկում է որպես կարևոր շուկա սպառազինության մատակարարումների համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերով միջազգային համաժողովի նիստի ժամանակ:

 

«Վերջերս կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատմական այցը Հանոյ: Վիետնամական շուկան մեծ է ԱՄՆ-ի զենքի համար»,- հայտնել է Պենտագոնի ղեկավարը` նշելով, որ հայտարարվել է սպառազինություն մատակարարելու էմբարգոյի չեղարկման մասին:

 

Բացի այդ, Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ամերիկյան զենքի մատակարարումներ են նախատեսվում Ինդոնեզիա, Մալայզիա, Ֆիլիպիններ և տարածաշրջանի այլ երկրներ:

Ամերիկացիները ստեղծել են երկնաքարից պատրաստված առաջին ատրճանակները (տեսանյութ)

$
0
0

 

Ամերիկացիները ստեղծել են երկնաքարից պատրաստված առաջին ատրճանակները (տեսանյութ)

 
Ամերիկյան Cabot Guns ընկերությունը ներկայացրել է ատրճանակներ, որոնք պատրաստվել են մոտ 4.5 մլրդ տարի առաջ Երկրի վրա ընկած երկնաքարից:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ոլորտի մասնագետների բնորոշմամբ, սրանք «ատրճանակների բնագավառի Ռոլս Ռոյսն են»:

Ատրճանակների հավաքածուն, որը բաղկացած է ընդամենը 2 մոդելից,  ստացել է Big Bang Pistol Set անվանումը: Այն ստեղծվել է եռաչափ մոդելավորման միջոցով:

Ընկերության գլխավոր ինժեներ Մայք Հեբորը նշել է, որ ատրճանակների ստեղծման գործընթացն անչափ բարդ գործընթաց էր, որը մեծ ուշադրություն էր պահանջում:

Նախատեսված է ատրճանակները հանել են աճուրդի և վաճառել մի քանի միլիոն դոլարով:

  

  

Շվեյցարիան հրաժարվել է քաղաքացիների համար բազային եկամտի սահմանումից

$
0
0

Շվեյցարիան հրաժարվել է քաղաքացիների համար 2,5 հազար շվեյցարական ֆրանկի (մոտ 2,5 հազար դոլար) չափով բազային եկամտի սահմանումից, բայց պաշտպանել է միգրացիոն քաղաքականության փոփոխությունները:  

Այդ մասին են վկայում կիրակի օրը երկրում անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքները, գրում է РИА Новости-ն:  

Արդեն հայտնի են Շվեյցարիայի 26 կանտոններից 20-ի արդյունքները: Շվեյցարիայի քաղաքացիների համար բազային եկամտի սահմանման մասին գաղափարը երեք կանտոններում՝ Ֆրիբուրգում, Շաֆհաուզենում և Զոլոտուրնում գտել է բնակչության ավելի քան 20 տոկոսի աջակցությունը:  

Յուրա կանտոնում նախաձեռնության օգտին է քվեարկել ռեկորդային քանակությամբ քվեարկողներ՝ 35,8 տոկոս: Մյուս կանտոններում նախաձեռնության օգտին քվեարկել է բնակիչների 20 տոկոսից քիչը: Այդպիսով, ձայների մեծամասնությամբ առաջարկը մերժվել է:

 

 

Գազի սակագնի նվազեցումից հետո հաջորդը ՀԾԿՀ պետք մտնի ՀԷՑ-ը՝ հոսանքի սակագնի իջեցման հայտով. տնտեսագետ

$
0
0

Բնական գազի սակագնի՝ շուրջ 10 դրամով նվազումը հանգեցնելու է Հայաստանում էլէներգիայի արտադրության ինքնարժեքի կրճատմանը, և, հետևաբար, «Գազպրոմ Արմենիայից» հետո հաջորդը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով պետք է մտնի ՀԷՑ-ը:
 

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության թեկնածու Արթուր Առաքելյանը` բերելով իր հիմնավորումները:

 

«Մեզ մոտ էլէներգիայի արտադրությունը Ատոմակայանն է, հիդրոէլեկտրակայանները և ջերմակայաններն են, և հաշվի առնելով, որ այս տարի սակավաջուր տարի չի եղել, հիդրոկայանները, Ատոմակայանը նորմալ աշխատել են, եթե գազը էժանանում է, ՋԷԿ-ում արտադրված էլէներգիան էլ է էժանանում։ Բնականաբար, ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը կիջնի»,-ասաց տնտեսագետը:

 

Տնտեսագետն ընդգծեց, որ ՀԷՑ-ը անպայման պետք է մտնի ՀԾԿՀ՝ հոսանքի գնի վերանայման համար:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ՀԷՑ-ի կուտակած պարտքերը դա թույլ կտան, Արթուր Առաքելյանն ասաց. «Այդ պարտքերը եղել են... Հիմա, եթե ընկերությունը շահույթով է աշխատում, գինը պետք է իջեցնի: Չէ՞ որ բարձրացման ժամանակ ներկայացված հիմնավորման մեջ նշվում էր, որ դա 5-10 տարով չէ, խոսքն այն ժամանակի մասին է մինչև ընկերությունը ոտքի կկանգնի»:

 

Հիշեցնենք, որ 2015-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց առաջ Հայաստանի համար գազի սակագինը սահմանին կազմում էր շուրջ 250 դոլար, իսկ անդամակցությունից հետո հասել էր շուրջ 186 դոլարի:

 

Սահմանին բնական գազի գնի իջեցումը, ըստ տնտեսագետի, Հայաստանին պետք է տար 180 միլիոն դոլարի եկամուտ` ներկվող գազի ծավալի հաշվարկով: Նա, ներկայացնելով հարցի նախապատմությունը, ասաց. «Ընդհանուր առմամբ, անդամակցությունից հետո մեր տնտեսությունը չէր շահում, որովհետև, ավտոմեքենաները բացառություն են, բայց ադամանդի, ոսկու, նավթ-նավթամթերքի մասով մենք տուժել էինք, քանի որ Եվրոպական միությունից մենք ավելի շատ էինք ներկրում , քան Ռուսաստանի Դաշնությունից, իսկ մեր մաքսային դրույքաչափերն ավելի ցածր էին, քան ԵՏՄ դրույքաչափերը: Այդ 180 միլիոն դոլարը չեզոքացնում էր մնացած կորուստները, բայց պարտադիր պայման էր, որ գազի գնի իջեցումը 250-ից 186-ի, հասներ սպառողին, նրա համար ևս գների իջեցում լիներ: Բայց դա տեղի չունեցավ, և հիմա է տեղի ունենում` 6 տոկոսի չափով»:

 

Հիշեցնենք, որ հուլիսի մեկից մինչև 10 000 խմ բնական գազ սպառողների համար գազի գինը նվազելու է 156-ից 146.700 դրամ, իսկ 10 հազարից ավելի շատ սպառողների համար` 277-ից մինչև 257.56 դրամ:

 

Մարդկանց կենցաղում էլ 6 տոկոս իջեցումը, ըստ տնտեսագետների, բարենպաստ փոփոխությունների պիտի բերի, քանի որ, տնտեսագետն ասում է, որ հատկապես ձմռան ամիսներին դա կերևա բնակչության գրպանի վրա:
 

«Երբ մեր բնակչությունը, հատկապես ձմռան ամիսներին, ավել գումար չի վճարի»,-ասաց Արթուր Առաքելյանը:
 

Ինչ վերաբերում է գազալցակայաններում գազի գնի իջեցմանը, ըստ տնտեսագետի, դրան պետք է ձեռնամուխ լինի ՏՄՊՊՀ-ն` ելնելով օրենսդրական այն պահանջից, որ «եթե հումքի գինը իջնում է, պետք է համապատասխանաբար իջեցվի պատրաստի արտադրանքի գինը»:
 

Ւսկ ՏՄՊՊՀն-ն, որովհետև գների անհիմն պահպանումը համարվում է գերիշխող դիրքի չարաշահում։
 

Երրորդ ոլորտը, որում ըստ Արթուր Առաքելյանի, բնական գազի սակագնի շուրջ 6 տոկոս իջեցումը բարենպաստ ազդեցություն կունենա, տրանսպորտի ոլորտն է. իջեցումը կնպաստի շահութաբերության աճին, հատկապես հասարակական տրանսպորտի: Եվ հաշվի առնելով, որ Հայաստանում շահագործվում է շուրջ 400 հազար մեքենա (նրանց ճնշող մեծամասնությունը գազով է աշխատում), դա նպաստելու է վարորդների մոտ շրջանառու միջոցների աճին: Սա ծախսվելու է տնտեսության մեջ այլ ուղղությունների զարգացմանը` չտրվելով Ռուսաստանին ու «Գազպրոմին»:
 

Ամփոփելով՝Արթուր Առաքելյանը տվեց նաև ՌԴ-ի կողմից այս քայլի քաղաքական գնահատականը` ասելով, որ սրանով Ռուսաստանն էականորեն օգնեց Հայաստանին:


 

Թուրքիայում Airbus A300  օդանավ են խորտակել զբոսաշրջիկներին գրավելու համար (լուսանկարներ)

$
0
0

Թուրքիայի հարավարևմտյան  Քուշադասի  առողջարանային քաղաքի ափերին` Էգեյան ծովի ջրերում, Airbus A300  օդանավ են խորտակել: 

Ինչպես գրում է Daily Sabah թուրքական պարբերականը` Թուրքիայի իշխանությունները նման քայլ են կատարել զբոսաշրջիկներին գրավելու համար: Խորտակված ինքնաթիռը ամենամեծն է բոլորից, որոնք օգտագործվելու են Թուրքիայում արհեստական խութեր ստեղծելու համար:  

Ինչպես քաղաքային իշխանություններն են մեկնաբանել` այս նախագծի նպատակն է Քուշադասիի մոտակայքում ստորջրյա աշխարհի զանազանությունն ընդլայնելն է և դայվինգի զարգացումը այդ շրջանում: Իշխանություններն ակնկալում են, որ դա տարեկան հավելյալ 250 000 զբոսաշրջիկների կներգրավի: 

Շահագործումից հանված օդանավը` 54 մետր երկարությամբ և 44 մետր թևերի բացվածքով, քաղաքի գանձարանին 91 000 դոլար է արժեցել:


 

 

Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի գներն ԱՄՆ-ի համար և նվազեցրել Եվրոպայի համար

$
0
0

Սաուդյան Արաբիան կիրակի օրը՝ հունիսի 5-ին, իջեցրել է նավթի գները Եվրոպայից գնորդների համար՝ միաժամանակ բարձրացնելով դրանք ԱՄՆ-ից ներկրողների համար: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:

 

Saudi Aramco պետական նավթային ընկերությունը նվազեցրել է հում նավթի հուլիսյան մատակարարումների գինը 35 ցենտով Հյուսիս-արևմտյան Եվրոպայի համար և 10 տենցով՝ միջերկրածովյան տարածաշրջանի համար: Նման որոշումը, ինչպես նշում է WSJ-ն, անսովոր է, քանի որ սովորաբար նավթի պահանջարկն աճում է տարվա երկրորդ կեսին:

 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի համար նավթի բարելի գինն ավելացել է 20 ցենտով: Բացի այդ, սաուդյան նավթի բոլոր տեսակների արժեքը, Extra Light-ից բացի, բարձրացվել է Ասիայից ներկրողների համար:

 

Այս տարի գյուղատնտեսական շուկայի մեկնարկը տրվելու է հունիսի 11-ին ՝ Կասյան փողոցի հարակից տարածքում. Ռոբերտ Մակարյան  

$
0
0

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գյուղատնտեսական շուկաների բացման ընթացակարգը, ասաց, որ 2011 թվականից Երևանում գյուղնախարարությունը կազմակերպում է գյուղատնտեսական տոնավաճառներ, ինչը գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է տալիս իրենց ապրանքն իրացնել առանց միջնորդների:

«Վերավաճառողների ինստիտուտը չենք բացառում կամ քննադատում, բայց պետք է հարթակ ստեղծենք, որպեսզի քաղաքաբնակներն ու գյուղացիները շփվեն միասին»,-ասաց Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ տոնավաճառները կայացան, և այս տարի մեկնարկը տրվելու է հունիսի 11-ին ՝ Կասյան փողոցի հարակից տարածքում:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես գյուղացիական տնտեսությունների համար տոնավաճառն ամբողջությամբ կազմակերպվելու է անվճար: Կշեռքները, սայլակները, տաղավարները գյուղացիներին տրամադրվում են նախարարության կողմից անվճար:

«Անցյալ տարիների փորձը ցույց է տվել, որ օրական շուրջ 40-50 տոննա գյուղմթերք է վաճառվում: Անցյալ տարվա ընթացքում 15 հազար գյուղացիական տնտեսություններ են մասնակցել տոնավաճառներին»,-նշեց Ռոբերտ Մակարյանն՝ ավելացնելով, որ գնային առումով էլ տոնավաճառներում վաճառվող գյուղամթերքը հիմնականում մանրածախ շուկաներից տարբերվում է 10-15 տոկոսով, քանի որ միջնորդող օղակը բացակայում է:

Քաղաքաբնակներն, ըստ փոխնախարարի՝ շահագրգռված են այն առումով, որ թարմ մթերք են գնում, առանց սառնարաններում պահելու:

Հարցին, թե վերավաճառողներ չե՞ն հայտնվում տոնավաճառում, Ռոբերտ Մակարյանը պատասխանեց, որ բացառվում է վերավաճառողների ներկայությունը տոնավաճառներում՝ նշելով նաև, թե չեն բացառում, որ վերավաճառողները ցանկանում են հայտնվել այնտեղ:

 

 

 


ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպումը կկայանա Հայաստանում. ԿԲ

$
0
0

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը մասնակցել է Կիևում կազմակերպված Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

 

Նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հերթական հանդիպումն արտահերթ կարգով անցկացնել Հայաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարի լրանում է Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25 տարին: Քննարկումների արդյունքում նշված առաջարկը հավանության արժանացավ անդամ երկրների կողմից և որոշում ընդունվեց հաջորդ տարվա հանդիպումն անցկացնել Հայաստանում՝ 2017 թվականի հունիսին, որը նախապես պլանավորված էր անցկացնել Խորվաթիայում:

 

 

 

 

Քիչ եկամուտներ ստացողների համար հարկային բեռը կթեթևանա. տնտեսագետ

$
0
0

 

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, մամուլի ասուլիսին անդրադառնալով Եկամտային հարկի փոփոխությունների ազդեցությանն ասաց, որ փոփոխությունների հետևանքով ցածր եկամուտներ ստացողների համար հարկային բեռը կթեթևանա, իսկ բարձր եկամուտներ ստացողների համար կբարձրանա:

«Մինչև հարկու հարյուր հազար եկամուտ ունեցողների համար փոփոխություններով հարկային բեռը կթեթևանա, երկու հարյուր հազար դրամից ավելի ստացողների համար՝ կբարձրանա»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե չկա՞մտահոգություն, որ փոփոխությունների արդյունքում կարող է ստվերն ավելանալ, նա ասաց, որ մտահոգություն կա, բայց իր կարծիքով այդքան սուր չի այդ վտանգը:

Ըստ տնտեսագետի՝ փոփոխությունների նախագծի հիմնական խնդիրներից մեկը նաև պետական բյուջեի եկամուտների մասով ավելացումն է:

Ինչ վերաբերում է ընդհանրապես հարկային օրենսգրքի փոփոխություններին, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ հարկային օրենսգրքի մշակման նախնական քննարկումների ժամանակ լիարժեքորեն խնդիր էր դրված կոնկրետ փոքր բիզնեսին էապես հարկային բեռը թեթևացնել և դա ոչ թե դրույքաչափերի, այլ հարկային վարչարարության միջոցով:

 

«Իրականում, երբ խորքային վերլուծության ես ենթարկում, ապա այսօր փոքր բիզնեսը հսկայական ծախսեր է անում հարկային վարչարարության համար, ինչն ազդում է իր մրցունակության և հեռանկարների վրա: Հարկային նոր օրենսգրքով վարչարարությունը համեմատական պարզեցվում է և անհարկի ստուգումները՝ կրճատվում»,-եզրափակեց նա:

Այն ամենը, ինչ կցանկանայիք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին

$
0
0

Վարկի վերաֆինանսավորումը ֆինանսական դժվարությունները հաղթահարելու կամ պարզապես ծախսերը կրճատելու հիանալի միջոց է, այսինքն` միևնույն վարկը վերցնել առավել հարմար պայմաններով: Վերաֆինանսավորման միջոցով կարելի է ստանալ վարկ ավելի մեծ գումարով, ավելի երկար ժամկետով, առավել ցածր տոկոսադրույքով, նվազեցնել ամսական մարումների չափը, միավորել մի քանի վարկ մեկում և այլն: Վարկի վերաֆինանսավորման առաջարկները շուկայում շատ չեն, բայց կան: Ամերիաբանկը վարկերի վերաֆինանսավորման արշավ է իրականացնում այն վարկառուների համար, ովքեր ցանկանում են արդյունավետ կերպով տնօրինել իրենց ֆինանսական ռեսուրսները և ժամանակը: Մենք Ամերիաբանկի աշխատակիցներից ճշտել ենք այն ամենը, ինչ Դուք կցանկանայիք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին, և կներկայացնենք Ձեզ ամեն ինչ ըստ հերթականության: Այսօր մեր թղթակցի զրուցակիցներն են «Ամերիաբանկ» ՓԲԸ Տարածքային ստորաբաժանումների կառավարման վարչության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և նախագծի ղեկավար Օֆելյա Մարտիրոսյանը:

-Պրն Խաչատրյա՛ն, վարկավորման շուկայում բարդ իրավիճակ է տիրում: Հասարակության շրջանում անընդհատ քննարկվում է ֆինանսական հաստատությունների նկատմամբ ձեռնարկությունների և անհատների վարկային պարտավորությունների հարցը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

-Հայաստանում, ինչպես և ողջ հետխորհրդային տարածքում, բարդ իրավիճակ է ստեղծվել: Տնտեսության արագ վերականգնման կանխատեսումները չիրականացան, և մենք չկարողացանք հասնել ՀՆԱ-ի աճի և տնտեսական ակտիվության մինչճգնաժամային ցուցանիշներին: Ընդ որում, 2008-2009թթ. ճգնաժամն արագ հաղթահարելու սպասումները բերեցին նրան, որ շատ ձեռնարկատերեր կուտակեցին վարկեր, սակայն տնտեսական աճի տեմպերի նվազման, սպառողների պահանջարկի անկման պայմաններում վարկառուների վիճակը կտրուկ վատթարացավ: Որոշ ընկերություններում շահույթը կրճատվեց 20-30%-ով, ու եթե դրան գումարենք նաև 15-20%-ով դրամի արժեզրկումն ու գնաճը, ապա պարզ է դառնում, որ վարկերի, հատկապես դոլարային, մարումը դառնում է խնդրահարույց: Կցանկանայի նշել, որ չարդարացված լավատեսական սպասումները որոշակի իմաստով նպաստում են խնդրահարույց վարկերի աճին: Շատերն անընդհատ սպասում են, որ կգան լավ ժամանակներ, և խնդիրը կլուծվի: Սակայն մեր կարծիքով, հաջողակ են նրանք, ովքեր ցանկացած իրավիճակում կարող են որոշումներ կայացնել: Ստեղծվել է նոր իրականություն, որը գուցե շատ բարենպաստ չէ, բայց կայուն է, և իմ կարծիքով բոլորն արդեն համակերպվել են այդ նոր իրականությանը: Մենք սովոր ենք դժվարությունների և հասկանում ենք, որ նոր միջավայրում ևս կարելի է ակտիվ լինել, շարունակել աճել ու զարգանալ:

-Ստեղծված նոր իրավիճակում ձեռնարկատերերն առավել զգուշավոր են դարձել, ռիսկի չեն դիմում  նոր նախագծեր սկսելու և արդեն գործող բիզնեսն ընդլայնելու համար:

-Ոչ միայն ռիսկի չեն դիմում բիզնեսում ներդրումներ կատարելու համար, այլև շատ հաճախ ունենալով վարկային պարտավորություններ, չեն կարողանում սպասարկել հավելյալ վարկային բեռ և զարգացնել բիզնեսը: Մենք մշտապես իրականացնում ենք հաճախորդների կարիքների բացահայտման մոնիթորինգ: Եվ շատ լավ գիտենք, որ հաճախորդների ֆինանսական հոսքերը փոխվել են, մենք հասկանում ենք, որ նրանց անհրաժեշտ է բանկի աջակցությունը և կարիք ունեն նոր բանկային պրոդուկտների` երկարաժամկետ և առավել մրցունակ տոկոսադրույքներով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ցանկանալով աջակցել տնտեսության ակտիվության աճին՝ Ամերիաբանկն այլ բանկերի վարկառուներին առաջարկեց վերաֆինանսավորել իրենց վարկն Ամերիաբանկում՝ հնարավորություն տալով երկարաձգել վարկի ժամկետը: Այս առաջարկը գործում է մինչև 2016թ-ի օգոստոսի 1-ը և տարածվում է բիզնես-վարկերի, հիփոթեքային վարկերի, անշարժ գույքով կամ ավտոմեքենայի գրավով ապահովված սպառողական վարկերի, չվերականգնվող վարկային գծերի և օվերդրաֆտների վրա:

Վերաֆինանսավորման արդյունքում նվազում է վարկի ամսական մարումների չափը, և առաջանում են ազատ ռեսուրսներ, որոնք կարելի է ուղղել այլ խնդիրների լուծմանը: Կցանկանայի նշել, որ նախորդ տարին մեզ համար շատ հաջող էր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության առումով: Մենք գրեթե կրկնապատկեցինք բանկի կապիտալը, ինչի շնորհիվ Ամերիաբանկն այժմ կարող է լավագույն պայմաններն առաջարկել վարկառուներին: Անմիջապես ասեմ, որ այս առաջարկն ուղղված չէ այն հաճախորդներին, ովքեր վարկի մարման հետ կապված խնդիրներ ունեն: Եթե վարկառուի եկամուտն անընդհատ նվազում է, և նա չի կարողանում սպասարկել վարկը, ապա այդ խնդրի լուծման համար այլ ուղիներ է պետք փնտրել: Մենք ցանկանում ենք ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր վարկերի և դրանց մարման նոր մոտեցումների կարիք ունեն, մարդկանց, ում եկամուտը գուցե և նվազել է, բայց մնում է կայուն: Այդ հաճախորդներին մենք պատրաստ ենք առաջարկել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում վարկի մարումները համապատասխանում են իրենց եկամուտներին, ուստի առաջարկը վերաբերում է այն վարկերին, որոնք նվազագույնը մեկ տարվա սպասարկման պատմություն ունեն: Իմ գործընկերներն, իհարկե, այս զրույցի շարունակության ընթացքում առավել մանրամասն կպատմեն Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկերի վերաֆինանսավորման առաջարկի մասին: Իսկ ես նշեմ, որ պրոդուկտն ուղղված է այն անձանց, ովքեր ցանկանում են միավորել վարկերը, կազմել մարումների առավել հարմար ժամանակացույց, կրճատել ամսական մարումների չափը, այսինքն՝ վարկի սպասարկումը դարձնել առավել հարմար ու արդյունավետ: Նշեմ նաև, որ վերաֆինանսավորումը կարող է զուգակցվել նաև վարկի գումարի ավելացմամբ, եթե նման անհրաժեշտություն կա:

-Հաջորդ հարցն ուղղվում է Օֆելյա Մարտիրոսյանին: Ես տեսել եմ վարկերի վերաֆինանսավորման հետ կապված ձեր գովազդը՝ «Hypo և Bizo»-ն: Փաստորեն Ամերիաբանկն այս ոլորտում ևս կրեատիվ մոտեցում դրսևորեց:

-Գովազդային արշավի կերպարները ստեղծվել են երկարատև մտորումների և քննարկումների արդյունքում: Մենք որոշեցինք ռիսկի դիմել: Պատկերացրինք մի ընտանիք, որն ունի կայուն ամսական եկամուտ և դոլարային վարկ, որի մարման համար ծախսվում է ընտանիքի ամսական եկամտի 30%-ը: Դրամի արժեզրկման, ընտանիքի եկամտի կրճատման և գնաճի արդյունքում ստեղծված իրավիճակում վարկի սպասարկման համար ծախսվում է ընտանեկան բյուջեի զգալի մասը, և առաջանում է զգացողություն, որ ի հայտ է եկել ընտանիքի նոր անդամ, որի համար բավականին շատ գումար է ծախսվում: Միևնույն պատկերն է նաև փոքր և միջին բիզնեսի դեպքում, կարծես թե ի հայտ է գալիս նոր աշխատակից, որին անհրաժեշտ է հատկացնել բյուջեի մի մասը, չնայած ընկերության այլ ծախսերի նվազեցմանը: Այսպես ծնվեց այն գաղափարը, որ կարելի է վարկն  արտահայտել մի կերպարի տեսքով, որը սպառում է ընտանիքի և բիզնեսի միջոցները: Եվ մենք նախընտրեցինք ստեղծել թեթև, ուրախ և չարաճճի մի կերպար, որը դրական հույզեր կառաջացնի և կօգնի հանրությանը հասցնել մեր արշավի հիմնական գաղափարը՝ Ամերիաբանկի առաջարկը թեթևացնում է վարկառուի վարկային բեռը:


-Այնպիսի լուրջ ոլորտի համար, ինչպիսին բանկային գործունեությունն է, նման կերպարի ստեղծումը համարձակ քայլ է:

-Այո, այն ոճը, որով ստեղծվել են այս  արշավի գովազդային հոլովակները, շատ է տարբերվում այն իմիջից, որը ստեղծել է Ամերիաբանկը: Մենք նույնիսկ պատրաստվել էինք դիմակայել քննադատությանը: Բայց ի զարմանս և ի ուրախություն մեզ, գաղափարը սիրվեց թե՛ մեր աշխատակիցների և թե՛ ընդհանուր առմամբ հանրության կողմից: Իսկ Hypo և Bizo անվանումները («հիփոթեք» և «բիզնես-վարկ» բառերի կրճատ տարբերակները), ինչպես ասում են, ընդունվեցին ժողովրդի կողմից: Իսկ ամենակարևորը` գովազդային արշավն սկսելուց հետո վաճառքի ծավալները գերազանցեցին մեր բոլոր սպասումները: Իսկ դա նշանակում է, որ մեր խնդիրը` ցույց տալ մարդկանց, որ իրականում նպատակաուղղված և ճիշտ կառուցված վարկը ծառայում է աճին ու զարգացմանը, օգնում է օգտվել կյանքի ընձեռած հնարավորություններից, մենք կարողացանք հաջողությամբ լուծել:

-Շնորհակալություն հետաքրքիր տեղեկությունների համար:

-Իսկ վաղը մեր զրույցը կլինի շատ պահանջված մի թեմայի շուրջ՝ այն մասին, թե ինչ կշահի փոքր և միջին բիզնեսն Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկերի վերաֆինանսավորման շրջանակներում:

 

BMW-ն կարտադրի M2 մոդելի 4 դռնանի տարբերակը (լուսանկարներ)

$
0
0

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է ընդլայնել 2-Series դասի մեքենաների «ընտանիքը»`ստեղծելով M2 մոդելի 4 դռնանի տարբերակը:

Ինչպես հայտնում է motor.ru-ն, BMW M2 Gran Coupe նորույթը տեխնիկական բնութագրով չի տարբերվի կուպե տարբերակից: Այն համալրված կլինի նույն բենզինային, 3 լ աշխատանքային ծավալով տուրբո շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 270 կմ/ժ է:

 

Աղբյուրը հավելում է, որ նորույթը ներկայացվելու է 2019թ.:

 

Злой малыш . Фото 1
Злой малыш . Фото 2
Злой малыш . Фото 3
Злой малыш . Фото 4
Злой малыш . Фото 5
Злой малыш . Фото 7

Առնվազն $2 մլն. ռուսական լրատվամիջոցները գնահատել են Սամվել Կարապետյանի որդու հարսանեկան արարողությունը (լուսանկարներ)

$
0
0

Ինչպես արդեն հաղորդվել էր, անցած հանգստյան օրերին մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանային համալիրում, որը հյուրընկալում է  Ռուսաստանի մայրաքաղաքի ամենաճոխ ու թանկարժեք հարսանիքները, կայացել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու` 23-ամյա Սարգիս Կարապետյանի հարսանեկան արարողությունը:



Ինչպես նշում է kp.ru-ն, ամենահամեստ հաշվարկների համաձայն՝ ռուսաստանաբնակ միլիարդատերը, ով հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերը, որդու երջանկության համար միջոցներ չի խնայել ու ծախսել է առնվազն 2 մլն դոլար:

 

Հայտնի է, որ խնջույքի ժամանակ հարսը` 25-ամյա վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին, 3 անգամ զգեստափոխվել է`500-ից ավելի հյուրերի մոտ ներկայանալով Elie Saab և Alessandra Rich կուտյուրային թանկարժեք հանդերձներով, ինչպես նաև՝ ազգային ճերմակ տարազով: Մինչդեռ գեղեցկուհու վարսերը զարդարել է Tiffany&Co բրենդի Savoy ճոխ զարդը, որի արժեքը գերազանցում է 200.000 դոլարը, գրում է elle.ru-ն։ Հետաքրքրական է, որ տվյալ զարդը «Մեծն Գեթսբի» ֆիլմում կրել է գլխավոր դերակատարուհի Քերի Մալիգանը:

 

Բացի այդ, մեծ գումար է ծախսվել հարսանեկան աննկարագրելի ճոխ տորթի վրա, որն այնքան մեծ է եղել, որ դահլիճ բերելիս դիպել է ջահերին: Հարսանեկան արարողության հաղորդավար Անդրեյ Մալախովը տորթն անվանել է «հրուշակագործության գլուխգործոց», իսկ նրա գործընկերուհի Վերա Բրեժնևան չի դիմացել ու տորթի լուսանկարը տեղադրել է Instagram-ում:

 

Մինչդեռ նորապսակների ու հյուրերի ուրախ ժամանցն ապահովելու համար հրավիրվել են ռուսական շոու բիզնեսի բազում հայտնի աստղեր, սակայն ամենահիշարժան ելույթը եղել է ամերիկյան հանրահայտ Maroon 5 խմբինը: Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ այս ելույթի համար Maroon 5-ին վճարվել է 500.000-800.000 դոլար:

 


Саломе Кинцурашвили в платье Alessandra Rich









 

Beeline FTTB ինտերնետի համար արդեն հնարավոր է վճարել arca.am կայքի միջոցով  

$
0
0

 

 

 

Beeline-ը տեղեկացնում է, որ օպտիկամանրաթելային Beeline ինտերնետի, ինչպես նաև Hi-Line ինտերնետի բաժանորդները կարող են ծառայությունների համար վճարել arca.am կայքի միջոցով:  

 

Օպտիկամանրաթելային Beeline ինտերնետի ծառայությունների համար վճարում կատարել բաժանորդները կարող են` հավաքելով ութանիշ բաժանորդային համարը 11 կամ 13 կոդով «Beeline ֆիքսված հեռախոսակապ կամ ինտերնետ» բաժնում: Hi-Line ինտերնետի դեպքում անհրաժեշտ է նույն բաժնում մուտքագրել ինտերնետի վիրտուալ համարը (ID):

 

«Beeline-ը շարունակում է հոգ տանել, որպեսզի հաճախորդներին մեզ հետ լինի պարզ և հարմար: Օնլայն վճարումների arca համակարգը երկրում ամենապահանջվածն է և տարածվածը, իսկ նրա օգտագործումը նշանակալիորեն կպարզեցնի մեր ծառայությունների համար վճարման գործընթացը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Նշենք, որ Beeline FTTB ինտերնետի բաժանորդները ծառայության համար վճարել կարող են նաև ընկերության պաշտոնական կայքում «Լիցքավորել հաշիվը» բաժնում։

 

Beeline բաժանորդները կարող են տեղեկություն ստանալ իրենց բաժանորդային համարի կամ ինտերնետի նույնականացման համարի (ID)  մասին` ուղարկելով հաղորդագրություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում

 

 

 

Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել

$
0
0

2016 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Վրաստանը ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ու ճանապարհորդներ է ընդունել. հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: 

«Վերջին 5 ամիսներին Վրաստանում զբոսաշրջիկների այցելության ռեկորդ է գրանցվել: Արտերկրից եկածների թիվն աճել է 14.9 տոկոսով, իսկ  Վրաստանում 24 ժամ և ավելի մնացող անձանց թիվը՝ 24.3 տոկոսով: Դա դրական ցուցանիշ է»,-ասել է վարչապետը: 

Ինչպես տեղեկացնում է Sputnik-Georgia-ն, վարչապետի խոսքով՝ Վրաստան են գալիս ոչ միայն հարևան երկրների բնակիչները, այլև ԵՄ երկրներից: 

«2015 թվականին զբոսաշրջությունից եկամուտը կազմել է 1.94 մլրդ և աճել է 8.3 տոկոսով, անցյալ տարվա համեմատ` 149 մլն դոլարով»,-ասել է նա: 

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ վերջին 5 ամիսներին երկիր է այցելել 2 մլն 119 հազար, 275 մարդ: Զբոսաշրջիկների թիվը կազմել է 782 հազար 814: 

Հարևան երկրներից այցելությունները գերակշռում են. առաջին տեղում Ադրբեջանն է՝ 570 հազար 825 այցելու, հետո Թուրքիան՝ 524 հազար 71 մարդ, ապա Հայաստանը՝ 445 հազար 343 մարդ, իսկ հետո Ռուսաստանը՝ 303 հազար 678 մարդ:

 


Playboy ամսագրի հիմնադիրն իր հայտնի առանձնատան համար գնորդ է գտել. The Wall Street Journal

$
0
0

Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆներին պատկանող առանձնատունը հնարավոր է՝ վաճառվի, գրում է The Wall Street Journal-ը:



Playboy Enterprises ընկերությունը, որին պատկանում է լոսանջելեսյան հայտնի առանձնատունը, մտադիր է եղել նրա համար առնվազն 200 մլն դոլար ստանալ: Առանձնատան գնորդը կարող է դառնալ 32-ամյա Դարեն Մետրոպուլոսը, ով նախկինում Հեֆներից արդեն անշարժ գույք գնել է, սակայն անձամբ գնորդը չի նշել հնարավոր գործարքի գումարը, փոխանցում է РИА Новости-ն:

 

Կալվածքի գնորդը ստիպված կլինի հետևել ևս մի պայմանի. Հյու Հեֆներն իրավունք ունի մինչև մահ ապրել այդ առանձնատանը:

 

Լոնդոնում Հովհաննես Այվազովսկու կտավը վաճառվել է մոտ 195.000 ֆունտ սթերլինգով

$
0
0

Լոնդոնում կայացած Christie’s-ի աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ» կտավը վաճառվել է 194.500 ֆունտ սթերլինգով, գրում է РИА Новости-ն` հղում անելով աճուրդի տան կազմակերպիչներին:



Նկարչի 2 այլ աշխատանքներ վաճառվել են 158.500 և 110.500 ֆունտ սթերլինգով:


«Christie’s-ի ռուսական գեղանկարչության վաճառքի առաջին շրջանի արդյունքների հիման վրա ձեռք է բերվել 1.9 մլն ֆունտ սթերլինգ: Գլխավոր նմուշը դարձել է Հովհաննես Այվազովսկու կտավը, որը վաճառվել է 195.000 ֆունտով»,- նշել է ներկայացուցիչը:

 

 

 

Այն ամենը, ինչ կցանկանայիք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին (մաս 2-րդ)    

$
0
0

 


Ինչպե՞ս միջոցներ տնտեսել և զարգացնել բիզնեսը

«Այն ամենը, ինչ կցանկանայիք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին» (մաս 1-ին) «Ամերիաբանկ» ՓԲԸ Տարածքային ստորաբաժանումների կառավարման վարչության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի և նախագծի ղեկավար Օֆելյա Մարտիրոսյանի հետ զրույցը՝ այստեղ:

Մենք շարունակում ենք զրուցել վարկերի վերաֆինանսավորման մասին, և այսօր «Ամերիաբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Գևորգյանը կպատմի այն մասին, թե ինչ հնարավորություններ է ստեղծում Ամերիաբանկի առաջարկը փոքր և միջին բիզնեսի համար: 

-Փոքր և միջին բիզնեսը միշտ մեր «թույլ օղակն» է եղել, իսկ ներկայիս ճգնաժամային իրավիճակում փոքր և միջին բիզնեսի վիճակն ավելի է վատթարացել, hատկապես եթե կան չմարված ֆինանսական պարտավորություններ: Ի՞նչ կարող եք առաջարկել ձեռնարկատերերին:

-Ես փոքր և միջին բիզնեսը կբնութագրեի որպես ամենազգայուն օղակը, որի վրա անմիջապես անդրադառնում են տնտեսության և ֆինանսական իրադրության  բոլոր փոփոխությունները: Այդ իսկ պատճառով փոքր և միջին բիզնեսի համար շատ կարևոր են ֆինանսական միջոցների հասանելիությունն ու ոչ ստանդարտ որոշումների կիրառումը: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ ստեղծված բարդ տնտեսական պայմաններում փոքր և միջին բիզնեսի վիճակը վատթարացել է: Միևնույն ժամանակ վարկային պրոդուկտների նկատմամբ փոքր և միջին բիզնեսի պահանջարկը պահպանվում է, և դա ոչ թե ճգնաժամի հետևանք է, այլ տվյալ ոլորտի առանձնահատկություն: Փոքր և միջին բիզնեսը միշտ աճի ներուժ ունի, և գոյություն ունեն բիզնեսի համեմատաբար կարճաժամկետ պահանջներ, ուստի մշտապես անհրաժեշտություն կա բանկային և հատկապես վարկային պրոդուկտների: Այստեղ կարևոր է ճիշտ օգտագործել բանկային պրոդուկտները: Մենք միշտ պատրաստ ենք  օգնել հաճախորդներին կայացնել համապատասխան որոշում, կողմնորոշվել պրոդուկտի տեսակի և ժամկետների հարցում, անհրաժեշտության դեպքում մշակել հաճախորդի բիզնեսին համապատասխան ոչ ստանդարտ լուծումներ:

-Ամերիաբանկի կողմից իրականացվող արշավի շրջանակներում դուք ձեռնարկատերերին առաջարկում եք այնպիսի վարկային պրոդուկտ, ինչպիսին բիզնես-վարկերի վերաֆինանսավորումն է: Արդյո՞ք ձեր առաջարկն այնքան շահավետ է, որ իմաստ ունի հաճախորդը կրկին անցնի վարկի ձևակերպման ողջ գործընթացի միջով և ժամանակ ծախսի դրա համար:

-Միանշանակ այո: Բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում նշված պրոդուկտը: Բիզնես-վարկերի վերաֆինանսավորումը հնարավորություն է տալիս այլ բանկերում վարկեր ունեցող հաճախորդներին տեղափոխել իրենց վարկերն Ամերիաբանկ առավել շահավետ պայմաններով: Ընդ որում, Բանկն է իրականացնում գրավադրված գույքի գնահատման ծախսը, նոտարական վավերացման և կադաստրային վճարումները: Հաճախորդը նաև ազատվում է վարկի տրամադրման և սպասարկման վճարներից: Վարկային հայտի ուսումնասիրության ընթացքում Բանկն ուսումնասիրում է հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները, բիզնեսի առջև ծառացած խնդիրները և ապա առաջարկում օպտիմալ լուծումներ, որոնք վերաբերում են ոչ թե վարկի մարման հարմարությանը (չնայած՝ այս հարցը ևս լուծվում է), այլ հենց իրավիճակին` կապված բիզնեսի զարգացման հետ: Այնպես որ ժամանակը ծախսվում է տեղեկություններ հավաքելու, բիզնեսի հետ կապված ընթացիկ և կանխատեսվող խնդիրները հասկանալու, հաճախորդի վարկունակությունը գնահատելու և այլ հարցերի  համար: Մենք կենտրոնանում ենք բազային ցուցանիշների վրա, որոնք կարևոր են բիզնեսի պահպանման և զարգացման համար: Վարկավորման պարագայում դրանք  ժամկետները, տոկոսադրույքներն են, ճիշտ ընտրված պրոդուկտը: Եվ վարկի վերաֆինանսավորման ժամանակ Ամերիաբանկում պայմանները վերանայվում են հօգուտ հաճախորդի:

-Հաճախորդների շրջանում սովորաբար կասկած են առաջացնում բանկերի կողմից հայտերի վերաբերյալ որոշումների կայացման ժամկետները…

-Վստահեցնում եմ Ձեզ, որ Ամերիաբանկում բոլոր գործընթացները կազմակերպվում են առավելագույնս սեղմ ժամկետներում, թղթաբանության հետ կապված քաշքշուկը բացառվում է, և եթե հաճախորդը տրամադրում է անհրաժեշտ ինֆորմացիան, ապա սահմանված ժամկետում ստանում է պատասխանը: 

Ես նաև կցանկանայի հրավիրել Ձեր ուշադրությունն այն փաստի վրա, որ վարկը վերաֆինանսավորելու իմաստ կա ոչ միայն մարումների հետ կապված դժվարությունների դեպքում: Եթե վարկառուն առանց որևէ խնդրի սպասարկում է վարկն այլ բանկում, սակայն առկա է սեփական ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու տարբերակ, ինչո՞ւ չօգտվել դրանից: Նշված սխեման լայն կիրառում ունի արտասահմանյան շուկաներում, որտեղ վարկառուներն օգտագործում են վարկի ողջ ներուժը: Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոքր և միջին բիզնեսն այն բնագավառն է, որտեղ ցանկացած ռեսուրս, լինի դա ժամանակային, թե ֆինանսական, անդրադառնում է բիզնեսի զարգացման վրա: Մեր առաջարկը ձեռնարկատիրոջը հնարավորություն է տալիս ավելի քիչ միջոցներ ծախսել վարկի մարման համար և ազատված միջոցներն ուղղել բիզնեսի հետագա զարգացմանը:

-Նախատեսո՞ւմ է արդյոք Ձեր առաջարկը մարումների ճկուն ժամանակացույց: Կա՞ արդյոք հնարավորություն միավորել մի քանի վարկ մեկում՝ մարումների գործընթացը պարզեցնելու համար:

-Մենք միշտ մանրակրկիտ ուսումնասիրում ենք մեր հաճախորդների բիզնեսի առանձնահատկությունները: Կարող եմ ասել, որ ընկերությունների տարբեր լինելը, նույնիսկ այն ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության միևնույն բնագավառում, փոքր և միջին բիզնեսի գլխավոր առանձնահատկություններից մեկն է: Անհրաժեշտության դեպքում մենք հաճախորդներին առաջարկում ենք մարումների ճկուն ժամանակացույց՝ կախված ֆինանսական հոսքերի սեզոնայնությունից: Պարզ է, իհարկե, որ եթե խոսքն ամառային սրճարանի մասին է, ապա հիմնական ֆինանսական հոսքերը ստացվում են ամռան ամիսներին, հետևաբար, ավելի ճիշտ է վարկային ծանրաբեռնվածությունը բաշխել այնպես, որ վարկի մեծ մասը մարվի հենց այդ ժամանակաշրջանում: Շատ հաճախ մարումների ճկուն ժամանակացույցի առաջարկով հանդես է գալիս հենց Բանկը, այլ ոչ թե վարկառուն, քանի որ փոքր և միջին բիզնեսի ոլորտի շատ ձեռնարկատերեր չեն էլ պատկերացնում, որ այդպիսի հնարավորություն կա: Ինչ վերաբերում է վարկերի միավորմանը, դրա համար Ամերիաբանկում որևէ խոչընդոտ չկա: Բայց նախքան որոշում կայացնելը, իհարկե, անհրաժեշտ է ուսումնասիրել վարկերի պայմանները, նպատակները, որպեսզի հասկանալ մի քանի վարկ մեկում միավորելու նպատակահարմարությունը:

-Վարկերի վերաֆինանսավորում առաջարկում են նաև այլ հայկական բանկեր: Ո՞րն է վարկն Ամերիաբանկում վերաֆինանսավորելու հիմնական առավելությունը:

-Առաջին հերթին, վերաֆինանսավորման մեր առաջարկը շատ մրցակցային  պրոդուկտ է թե՛ վարկի ժամկետի, թե՛ մարումների ժամանակացույցի և թե՛ տոկոսադրույքների տեսանկյունից: Բացի այդ, ես բոլոր հաճախորդներին խորհուրդ կտայի մանրամասն ուսումնասիրել բոլոր պայմանները՝ անկախ նրանից, թե դիմում են վարկի վերաֆինանսավորման կամ թե պարզապես նոր վարկ ստանալու համար, չգայթակղվել միայն գովազդվող տոկոսադրույքով, ճշտել, օրինակ, վարկի սպասարկման վճարի չափը, որը կարող է էապես ավելացնել փաստացի տոկոսադրույքը: Ինչպես ես արդեն նշեցի, մենք հոգում ենք հաճախորդի վարկը մեր բանկ տեղափոխելու հետ կապված գրեթե բոլոր ծախսերը: Այսպիսով, մեր դեպքում հայտարարված տոկոսադրույքը հազիվ թե տարբերվի փաստացի տոկոսադրույքից: Թերևս մեր գլխավոր առավելությունը, անկախ իրականացվող արշավներից, միշտ ուղղվածությունն է դեպի հաճախորդը և հաճախորդների կարիքների բավարարումը փաթեթային լուծումների միջոցով: 

Թե՛ վարկերի վերաֆինանսավորման և թե՛ նոր վարկերի դեպքում մենք միշտ մշակում ենք հաճախորդի համար առավել շահավետ տարբերակ, որը մեկ փաթեթում կարող է համադրել բանկային այնպիսի պրոդուկտներ, որոնք կիրառվում են բիզնեսի խնդիրների լուծման տարբեր փուլերում: Այսինքն՝ ձևավորվում է «վարկային զամբյուղ», որում կարող են ընդգրկվել այնպիսի պրոդուկտներ, ինչպիսիք են վարկը, վարկային գիծը, ակրեդիտիվը, ֆակտորինգը, բանկային երաշխիքը, գնման պատվերի ֆինանսավորումը և այլն: Բնականաբար, մենք ունենք ստանդարտ պայմաններ, որոնց համաձայն մենք տրամադրում ենք ֆինանսական ռեսուրսներ, բայց նշված ստանդարտների շրջանակներում մենք ամեն անգամ կառուցում ենք վարկ կամ առաջարկների փաթեթ՝ յուրաքանչյուր վարկառուի համար փաստացի ստեղծելով նոր պրոդուկտ և նոր լուծում: Երբ հաճախորդը տեսնում է, որ մեր առաջնահերթ խնդիրը ոչ թե անմիջապես առավելագույն շահույթ ստանալն է, այլ հաճախորդի բիզնեսի աճի համար պայմաններ ստեղծելը, հենց այդ ժամանակ էլ ստեղծվում են փոխշահավետ գործընկերական հարաբերություններ:

-Շնորհակալություն պրն Գևորգյան: Կարծում եմ՝ ձեռնարկատերերն ըստ արժանվույն կգնահատեն Ամերիաբանկի առաջարկը:

-Վաղը մենք կզրուցենք ոչ պակաս հետաքրքիր մի թեմայի շուրջ: Կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսել գումարը, ժամանակը ու խնայել նյարդերը՝ կպատմենք սպառողական վարկերի վերաֆինանսավորման մասին:

 

Ալիևի ընտանիքը մանաթի արժեզրկումից տասնյակ միլիոնավոր դոլարներ է աշխատել. OCCRP

$
0
0

Կոռուպցիայի հետազոտման և կազմակերպված հանցավորության կենտրոնի (OCCRP) լրագրողները պնդում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը 2015 թվականին մանաթի արժեզրկումից տասնյակ միլիոնավոր դոլարներ է աշխատել:

 

OCCRP-ի հրապարակման մեջ ասվում է, որ Ալիևի ընտանիքը, ինչպես նաև ընտանիքին մոտ գործարար Աշրաֆ Քամիլովն առնվազն 64 միլիոն դոլարի շահույթ են ստացել 2015 թվականին մանաթի արժեզրկումից օրեր կամ շաբաթներ առաջ անցկացված գործարքներից:

 

2015 թվականի փետրվարին Ադրբեջանի կենտրոնական բանկն ազգային արժույթն արժեզրկել է դոլարի նկատմամբ մոտ մեկ երրորդով, իսկ 2015 թվականի դեկտեմբերին այն անցել է լողացող փոխարժեքի, ինչի հետևանքով մանաթը մեկ օրում արժեզրկվել է ևս 50 տոկոսով: OCCRP-ն նշում է, որ առաջին արժեզրկումից ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները վստահեցնում էին բնակչությանը, որ ազգային արժույթի փոխարժեքը կայուն կմնա:

 

Լրագրողների ուշադրությունը գրավել են գործարքները, որոնք անցկացվել են երեք բանկերի՝ Caspian Development Bank-ի, AtaBank-ի և Pasha Bank-ի միջոցով: Այդ բանկերի սեփականատեր են համարվում Ալիևների ընտանիքի հետ մտերիմ գործարար Աշրաֆ Քամիլովը և հենց Ալիևների ընտանիքը:

 

OCCRP-ի տեղեկություններով՝ 2015 թվականի հունվարին Caspian Development Bank-ն Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) տրամադրել է 52 միլիոն դոլարի փոխառություն: Այն տրամադրվել է հինգ տարով՝ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով: OCCRP-ն պնդում է, որ վարկի նման պայմանները հարցեր են առաջացնում: Օրինակ՝ փոխառության գումարը գերազանցել է բանկի կանոնադրական կապիտալի 80 տոկոսը: Միայն այս գործարքը Caspian Development Bank-ին 13 միլիոն մանաթի (12,5 միլիոն դոլար) շահույթ է բերել: Իսկ այն բանից հետո, երբ 2015 թվականի վերջին մանաթն արժեզրկվեց տարվա ընթացքում երկրորդ անգամ, վարկից ստացված շահույթն աճեց՝ հասնելով 39,2 միլիոն մանաթի (25,4 միլիոն դոլար):

 

Ինչպես նշում է OCCRP-ն, Ադրբեջանի ողջ բանկային ոլորտը մանաթի արժեզրկման և մի քանի ամիս անց լողացող փոխարժեքի անցնելու հետևանքով կորցրել է «ավելի քան 1 միլիարդ դոլար»:

 

Համագործակցություն` ուղղված արտահանման խթանմանը

$
0
0

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության  միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի արդյունքում Բանկը կկարողանա ֆինանսավորել Գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին՝ հետաձգված վճարային պայմանով արտահանումների դեպքում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը իր խոսքում նշեց, որ արտահանման ապահովագրությունը հնարավորություններ է ընձեռելու Բանկին ավելի պարզեցված ընթացակարգով իրականացնելու դրամական միջոցների ֆինանսավորում (արտահանման ֆակտորինգ) արտահանող ընկերությունների հետ: Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտը նվազագույնի է հասցնելու թե՛ Բանկի, թե՛ արտահանողի ռիսկերը:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանն իր խոսքում նշեց՝ «ՀԱԱԳ ԱՓԲԸ  առաքելությունը ՀՀ արտահանման խթանումն է։ Ընկերության կողմից առաջարկվող ապահովագրական գործիքակազմի կարևորագույն բաղկացուցիչը արտահանողներին մատչելի և անգրավ ֆինանսական ռեսուրսներին հասանելիության ստեղծումն է։ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ ստորագրված համագործակցության պայմանագիրը նոր զարկ կտա Գործակալության ծառայությունների վերաբերյալ Բանկի բազմաթիվ հաճախորդների իրազեկվածության բարձրացմանը, հատկապես ՀՀ մարզերում։  Վստահ եմ, որ Բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում շուկայում դեռևս նոր ֆինանսական այս պրոդուկտը լայն պահանջարկ կունենա՝ էապես նպաստելով հայ արտահանողների մրցունակության բարձրացմանը, արտադրության ծավալների ավելացմանը և նոր շուկաների բացահայտմանը»։

           

           

 

 

Viewing all 15857 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>