Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Պուտին-Էրդողան հանդիպումից հետո չի բացառվում թուրքական ապրանքների վերադարձը ռուսական շուկա

$
0
0

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չի բացառում, որ Թուրքիայից Ռուսաստան ներկրվող մթերքների արգելքը կարող է հանվել 2016-ին, փոխանցում է РИА Новости-ն:

«Միգուցե, հնարավոր է»,- պատասխանել է Ուլյուկաևը համապատասխան հարցին:

Նախարարը հավելել է, որ այս պահին կարևոր է ոչ միայն պարզապես հանել արգելքը, այլ համոզվել, որ թուրքական արտադրանքը համապատասխանում է որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները երկրների միջև ծագած ճգնաժամից հետո առաջին հանդիպման շրջանակներում մոտ երկու ժամ են տևել, այնուհետև կողմերը սկսել են ընդլայնված կազմով երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը, որից հետո կայացել է համատեղ մամուլի ասուլիս:

Ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թուրքական շինարարական ընկերությունների ներգրավման և Թուրքիայի քաղաքացիների` Ռուսաստանում աշխատելու համար սահմանափակումները կհանվեն մոտ ժամանակում:

«Բանակցությունների ընթացքում խոսվել է շինարարություն իրականացնող թուրք քաղաքացիների և ընկերությունների ներգրավման սահմանափակումների չեղարկման հարցը: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, կլուծենք այդ հարցը մոտ ժամանակում»,- հայտարարել է Պուտինը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>