Թուրքական ավիափոխադրող Turkish Airlines ընկերությունը վերսկսել է մշտական չվերթները Սանկտ Պետերբուրգից դեպի Անթալիա, գրում է RNS-ը` «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասներ» ընկերությանը հղումով:
«Չվերթները կիրականացվեն շաբաթական 4 անգամ` երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին: Թռիչքների համար կօգտագործվեն հարմարավետ Boeing 737-800 ինքնաթիռներ, որոնք նախատեսված են 189 ուղևորների համար»,- նշել են ընկերությունում:
Պարբերական ավիահաղորդակցություն Անթալիայի և Սանկտ Պետերբուրգի միջև չի իրականացվել սկսած 2014թ. հոկտեմբերից: