Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ՀՀ մշակութային կյանքի նշանակալի իրադարձություն դարձած «Ոսկե ծիրան» փառատոնը յուրօրինակ խաչմերուկ է. Ռալֆ Յիրիկյան

$
0
0

Հուլիս 10-ին մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնը: Մինչև հուլիսի 17-ը հայ ֆիլմասերներն ու կինոգործիչներն ունեն միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:

Փառատոնի մեկնարկն ազդարարվեց մամլո ասուլիսներով, որոնց ընթացքում իրենց ֆիլմերը ներկայացրին «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի մասնակիցներ Գարեգին Պապոյանը («Սխտորաշեն»), Լուսինե Պապոյանը («Ռադիոլա») և Էվելինա Բարսեղյանը («Բրավիստը»): Մամլո ասուլիսին հաջորդեց «Ոսկե ծիրան»-ի ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել էր Սուրբ Զորավոր եկեղեցում:

Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Արարողությունն ուղեկցվեց ՀՀ ոստիկանության փողային նվագախումբ կատարումներով:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան Շ. Ազնավուրի հրապարակում տեղադրված կարմիր գորգով:

Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այնուհետ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը և ժյուրիի կազմը:

Բացման արարողության ընթացքում հայտարարվեց, որ Եվրոպական կինոակադեմիան  Սերգեյ Փարաջանովի թանգարանը ճանաչել է «Եվրոպական կինոմշակույթի գանձ»: Եվրոպական կինոակադեմիայի որոշմամբ ստեղծվել է «Եվրոպական  կինոմշակույթի գանձերի»  ցուցակ՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային  ժառանգության  ցուցակի օրինակով, որտեղ ընդգրկվելու են պատմական կինեմատոգրաֆիկ արժեք ունեցող վայրեր:

Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց 13-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Զարե»-ի ցուցադրությունը` Վահագն Հայրապետյանի և նրա ջազ-բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության կենդանի նվագակցությամբ:

Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. ««Ոսկե ծիրան»-ը նպաստում է հայկական կինեմատոգրաֆի զարգացմանը՝ որպես համաշխարհային կինեմատոգրաֆի ճյուղի, որն ունի իր ազգային առանձնահատկություններն ու ավանդույթները: Հայաստանի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություն դարձած փառատոնը յուրօրինակ խաչմերուկ է, որտեղ հայ կինոգործիչներն ու ոլորտի սկսնակները, ինչպես նաև ֆիլմասեր հասարակությունը հանդիպում են աշխարհահռչակ տաղանդավոր կինոգործիչների և կինոքննադատների, որոնք ժամանում են Հայաստան՝ ներկայացնելու իրենց արվեստը և օգնելու առավել հարուստ ու բազմազան դարձնել հայկական կինեմատոգրաֆը»:

 

ՎիվաՍել-ՄՏՍ...Դու գիտես, որ կարող ես:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>