Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Համաշխարհային բանկի դատարանը Philip Morris ընկերությանը պարտավորեցրել է Ուրուգվային 7 մլն դոլար վճարել

$
0
0


Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը ուրբաթ մերժել է ծխախոտի արտադրությամբ զբաղվող Philip Morris ընկերության հայցը Ուրուգվայի կառավարության դեմ և պարտավորեցրել է նրան ընդհանուր 7 մլն դոլարի փոխհատուցում վճարել:

 

«Ծախախոտների վերահսկողության և մեր ժողովրդի առողջության պաշտպանության համար ձեռնարկած սանիտարական միջոցներն օրինական են եղել»,- դատարանի որոշումը մեկնաբանել է Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը:

«Այս պահից սկսած, եթե ծխախոտ արտադրող ընկերությունները փորձեն մեղմել այդ միջոցները՝ սպառնալով դատավարություն սկսել, նրանք կբախվեն մեր նախադեպի հետ»,- հավելել է նա:


Philip Morris-ի փոխնախագահ Մարկ Ֆայերսթոունը հայտարարել է, որ ընկերությունը ճանաչում է դատարանի որոշումը և ցանկանում է հանդիպել Ուրուգվայի ղեկավարության հետ հակածխախոտային ակցիան քննարկելու համար:  


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>