Համացանցային Swoop պլատֆորմը վերլուծել է ավտոմեքենաների ամերիկյան շուկայի առցանց-գովազդը՝ համեմատելով ընկերությունների ծախսերը և ստացված արդյունքները:
Համաձայն DBEI (Digital Brand Exposure Index) ինդեքսի՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ամենաքննարկված ավտոմեքենաները եղել են Ford-ինը: Դրանք գրավել են 16.4% համացանցային օգտատերերի ուշադրությունը: Առաջատարից մի քիչ ետ է մնացել Chevrolet-ը (15,8%), իսկ երրորդ հորզոնականում Hundai-ն է (11,9%): Առաջին տասնյակում հայտնվել են նաև Dodge-ը, Jeep-ը, Nissan-ը, Audi-ն, Toyota-ն և Mercedes-ը:
Ամենաարդյունավետ կերպով գովազդի վրա գումարները ծախսել է Ford-ը: Համացանցային լսարանի յուրաքանչյուր տոկոսի ուշադրությունն ընկերության վրա արժեցել է 580 հզ դոլար: Chevrolet-ն ու Honda-ն նմանատիպ արդյունքի հասնելու համար կրկնակի են ծախսել՝ համապատասխանաբար 1,04 և 1,08 մլն դոլար:
↧
Հայտնի է համացանցի ամենաքննարկած ավտոմեքենայի անունը
↧