Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Դոկտոր Նուբար Աֆեյանն ընտրվել է աշխարհի առաջատար համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ

$
0
0

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ դոկտոր Նուբար Աֆեյանն ընտրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն աշխարհի առաջատար համալսարաններից է և ըստ համալսարանների համաշխարհային ակադեմիական վարկանշավորման տվյալների՝ զբաղեցնում է 3-րդ տեղը (http://www.shanghairanking.com/ARWU2015.html):

Նուբար Աֆեյանն Ամերիաբանկի խորհրդի անդամ է 2010թ. հուլիսի 6-ից: Կենսատեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Նա բազմաթիվ գիտական հոդվածների և արտոնագրերի հեղինակ է: Նուբար Աֆեյանը Flagship Ventures ընկերության հիմնադիրը և գործադիր տնօրենն է: Ընկերությունը ներդրումներ է կատարում կենսաբանական/բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող սկսնակ ձեռնարկություններում: Ներկայումս ընկերության պորտֆելի արժեքը կազմում է 1.4 մլրդ ԱՄՆ դոլար: Իր 30 տարվա կարիերայի ընթացքում Նուբար Աֆեյանը մասնակցել է կենսաբանական/բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող 38-ից ավել հաջողակ ընկերությունների հիմնադրմանը: Ներկայումս հանդիսանում է մի շարք պետական և մասնավոր կազմակերպությունների տնօրենը կամ խորհրդի նախագահը:

Նուբար Աֆեյանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Դիլիջանի միջազգային դպրոցի, «Նուբար և Աննա Աֆեյաններ հիմնադրամի» ստեղծմանը, ինչպես նաև «Ավրորա մրցանակ հանուն մարդասիրաց» նախաձեռնությանը: Նա նաև հանդիսացել է Համաշխարհային տնտեսական համաժողովի Համաշխարհային օրակարգի խորհրդի (Global Agenda Council) քիմիական արդյունաբերության և բիոտեխնոլոգիաների խմբի և վերջինիս կից Զարգացող տեխնոլոգիաների խորհրդի նախագահը: 2000 թ-ից Նուբար Աֆեյանը դասավանդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management)՝ որպես ավագ դասախոս:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles