Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ԿԲ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ կատարել է որոշումների մեջ

$
0
0

 

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 21-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել է «ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու կարգում և պայմաններում» և «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները» որոշման մեջ: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Խորհուրդը սահմանել է «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը»:

«Հոթ կրեդիտ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատան կազմակերպման լիցենզիա, վերաձևակերպվել են «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 305 և «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները, իսկ Ա/Ձ Վարդան Օհանյանին գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 071 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>