Կանացի կոշիկի արտադրության բնագավառի ամենահնչեղ անուններից մեկը` ֆրանսիական Christian Louboutin բրենդը, անակնկալ է մատուցել իր երկրպագուներին` ներկայացնելով լյուքս դասի բոլորովին այլ նորույթ։
Ինչպես նշում է The Telegraph-ը, շվեյցարական Jaeger-LeCoultre ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Reverso by Christian Louboutin թանկարժեք ժամացույցը:
«Ընդհանրապես ես շատ հազվադեպ եմ համագործակցում, իսկ դա անելիս ընտրում եմ նրանց, ովքեր դուրս գալիս են: Jaeger-LeCoultre-ը հաստատ նրանց թվում է»,-ասել է տաղանդաշատ կոշկակար Լուբուտենը: