Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Uber-ի հիմնադիրը գոհ է իր ընկերությունից և չի պատրաստվում վաճառել այն

$
0
0

Uber տաքսի պատվիրելու առցանց ծառայության հեղինակ Թրևիս Կալանիկը մտադիր չէ վաճառել իր բիզնեսը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Ի՞նչ արձագանք եք ակնկալում, եթե հարցնեք ամուսնության մեջ երջանիկ տղամարդուն` ով է լինելու իր հաջորդ կինը»,- ասել է ընկերության հիմնադիրը:

 

Այդ տոնով և ժպիտով նա շարունակել է, որ այդ առումով ինքը մի քանի կին է ունեցել, սակայն հիմա կենտրոնացած է միայն մեկի` Uber-ի վրա:

 

Պատասխանելով հարցերին` Կալանիկը նշել է, որ նախկինում ինքը վաճառել է ընկերությունում իր բաժնետոմսերի մի մասը, սակայն դա եղել է ռազմավարութան մաս:

 

«Նախորդ 1.5 տարվա ընթացքում մենք ներգրավել ենք 10 մլրդ դոլար, այդ պատճառով էլ գումար ունենք: Մեր գործընկերները ներգրավում են միլիարդավոր դոլարներ և ընկնում են պարտքերի մեջ: Սակայն մեր խնդիրն է՝ լինել կարգապահ բիզնեսի ստեղծման ժամանակ»,- ասել է նա:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>