Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ևս 60 օրով երկարաձգել է երկրի տնտեսությունում տիրող արտակարգ դրությունը, գրում է Noticias24-ը:
Նրա խոսքով՝ այսպիսով՝ արտակարգ տնտեսական վիճակի մասին որոշման գործողությունը երկարաձգվել է 120 օրով` «երկրում սոցիալական կայունության պաշտպանության համար»:
Մադուրոն նշել է, որ տնտեսական արտակարգ դրության ընթացքում ընդունվել է 21 հրաման: Դրանք ուղղված են երկրում սոցիալական կայունության պահպանմանը և «տնտեսական պատերազմին» հակազդելուն, որը տարվում է «ընդդեմ երկրի իշխանությունների»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայում ևս 60 օրով երկարաձգվել է երկրի տնտեսությունում տիրող արտակարգ դրությունը։
Իրավիճակը Վենեսուելայում ծայրահեղ բնույթ է ստացել ապրանքների դեֆիցիտի և պետության եկամուտների անկման ֆոնին, որը պայմանավորված է նաև նավթի գնանկումով: