Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Аudi-ն ամեն տարի մեկական էլեկտրական մեքենա կներկայացնի

$
0
0

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը 2018թ. սկսած ամեն տարի մեկական էլեկտրական մեքենա կներկայացնի, ինչի մասին Audi-ի նիստի ժամանակ հայտնել է ընկերության նախագահ Ռուպերտ Շտադլերը:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, Audi-ի առաջին զանգվածային արտադրության էկո մոդելը լինելու է Q6 e-tron քրոսովերը: Այն արտադրվելու է բրյուսելյան գործարանում:

 

Մոդելը համալրված է լինելու 3 էլեկտրական շարժիչով` ընդհանուր 435-503 ձիաուժ հզորությամբ: Քրոսովերը կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 4.6 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 210 կմ/ժ է: Հայտնի է, որ 1 լիցքավորմամբ այն կարող է անցնել 500 կմ:









Viewing all articles
Browse latest Browse all 15857


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>