Կիևը և Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ` ուկրաինական «Անտոնով» կոնցեռնի հիման վրա: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետի մամլո ծառայությունից:
«Մասնավորապես, դա Ан-158 ինքնաթիռի հիման վրա TAN-158 ուղևորատար ինքնաթիռի և Ан-178 ինքնաթիռի հիման վրա թուրքական կողմի համար տրանսպորտային ինքնաթիռի մշակումն ու արտադրությունն է», - փոխվարչապետին մեջբերում է նրա մամլո ծառայությունը:
Համապատասխան որոշումը կայացվել է առևտրատնտեսական համագործակցության ուկրաինաթուրքական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակներում:
Նախկինում «Антонов» գործարանի արտոնագրով ինքնաթիռների արտադրություն էր սկսվել Իրանում: 2001-2011 թվականներին Իսպահանում 14 IrAn-140 ինքնաթիռ է կառուցվել, որոնցից 6-ը հանձնվել է շահագործման: