Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

«Վարդագույն խոստում» ադամանդը $32 մլն-ով վաճառվել է Christie's-ի աճուրդում 

$
0
0

«Վարդագույն խոստում» (Pink Promise) անվանումն ստացած խիստ հազվագյուտ վարդագույն ադամանդը, որի քաշը կազմում է 14.93 կարատ, վաճառվել է Christie's-ի՝ Հոնկոնգում կայացած աճուրդում:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, հազվագյուտ ադամանդը վաճառվել է 31.86 մլն դոլարով: Նախքան աճուրդի անցկացումն այն գնահատվում էր 28-42 մլն դոլար: Քարը տեղադրված է պլատինե մատանու վրա՝ շրջանակված փոքր ադամանդներով:

Նշվում է, որ «Վարդագույն խոստումը» նկարագրվում է որպես «ֆանտաստիկ վառ գույնի» վարդագույն ադամանդ: Դա ադամանդի համար արտասովոր է:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles