Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
«Մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ռազմավարության շրջանակում՝ մենք շարունակելու ենք զարգացնել մասնաճյուղային ցանցը՝ շեշտը դնելով ժամանակակից լուծումների կիրառման վրա, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել առավել որակյալ սպասարկում», - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
«Տիգրան Մեծ» մասնաճյուղը գտնվում է Մհեր Մկրտչյան 12 հասցեում, աշխատելու է երկուշաբթիից – ուրբաթ՝ ժամը 09:15-16:45:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում:
Մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով (012)222222 հեռախոսահամարին: