Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 10 հազար դոլարի շեմը

$
0
0

Աշխարհում ամենաշատ տարածում ունեցող թվային արժույթը՝ բիթքոինը, նոր պատմական ռեկորդ է սահմանել. դրա փոխարժեքն անցել է10 հազար դոլարի շեմը:

Ինչպես նշում է Life-ը՝ սա կարելի է տեսնել թվային արժույթների Bithumb հարավկորեական բորսայում:




Ընդ որում` մեկ այլ տարածված բորսայում՝ Coindesk-ում, այս արդյունքը դեռ չկա. ներկա պահին այստեղ բիթքոինի փոխարժեքը հասել է առավելագույնը 9.732 դոլարի:


Bloomberg գործակալության կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ բիթքոինի փոխարժեքի բարձրացմանը նպաստել է Ուոլ սթրիթի խոշորագույն ֆինանսական ընկերությունների, վենչուրային կազմակերպությունների ղեկավարների կողմից վիրտուալ արժույթի նկատմամբ հետաքրքրության կտրուկ բարձրացումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Coinmarketcap.com կայքում թվային արժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել է 303.2 մլրդ դոլարի: Կապիտալիզացիայի ամենաբարձր մակարդակն ունեցող թվային արժույթը բիթքոինն է՝ 161.7 մլրդ դոլար, ինչը կազմում է ընդհանուր շուկայի 46.6%-ը: Երկրորդ հորիզոնականում Ethereum-ն է (46.6 մլրդ դոլար), 3-րդում՝ Bitcoin Cash-ը (28.8 մլրդ դոլար): Մինչդեռ Ripple թվային արժույթը 4-րդ հորիզոնականում է՝ 9.7 մլրդ դոլար ցուցանիշով:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>