Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ Մաքսային միությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ

$
0
0

Մեծ Բրիտանիան կլքի Եվրոպական Միության Մաքսային միությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, սակայն միևնույն ժամանակ հավատարիմ կմնա Իռլանդիայի սահմանին որևէ սահմանային ենթակառուցվածք չստեղծելու իր պարտավորություններին: Այս մասին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավար Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասում է, որ Մեծ Բրիտանիան ամբողջական կազմով լքում է Մաքսային միությունը», - ասվում է աղբյուրում:

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչն իր հայտարարությունում նաև հաստատել է Լոնդոնի՝ այս պարտականություններին հավատարիմ մնալը, սակայն միևնույն ժամանակ հղում է արել Brexit-ի հարցերով ԵՄ իշխանությունների հետ երկխոսության գլխավոր բրիտանացի բանակցող Դևիդ Դևիսի դիրքորոշմանը, որը հասկացրել է, որ Իռլանիդայի հետ սահմանի վերաբերյալ հարցերի քննարկումը վերջնականապես կավարտվի միայն Մեծ Բրիտանիայի և եվրոպական համայնքի միջև ապագա առևտրական կապերի համաձայնության կոնտեքստում:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles