Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Volkswagen-ը 10 մլրդ եվրո կներդնի Չինաստանում էլեկտրամեքենաների արտադրության ոլորտում

$
0
0

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը ծրագրում է լայնածավալ ներդրումներ կատարել Չինաստանում էլեկտրամեքենաների արտադրության գործում:

Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ մեջբերելով Volkswagen-ի չինական ստորաբաժանման ղեկավար Յոխեմ Հեյցմանին, հաջորդ 7 տարվա ընթացքում ավտոկոնցեռնը պատրաստվում է 10 մլրդ եվրո ներդնել նոր էլեկտրոնային և հիբրիդային ավտոմեքենաների մշակման գործում, որպեսզի համապատասխանի երկրում սահմանված պետական սատնդարտներին ու ծավալներին:

Մինչև 2025 թվականն ընկերությունը մտադիր է 40 նոր մոդել դուրս բերել շուկա: Բացի այդ, Volkswagen-ը պետք է ավելացնի տարեկան թողարկվող ավտոմեքենաների թիվը՝ հասցնելով մինչև 400 000-ի:    


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>