Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Բիթքոինի համար նախատեսված բանկոմատներ են հայտնվել Նիդերլանդներում

$
0
0

Նիդերլանդների բնակիչներն ու հյուրերն այսուհետ կկարողանան գնել և վաճառել թվային արժույթ հանդիսացող բիթքոինը բանկոմատների օգնությամբ:

Ինչպես հայտնում է Euromag-ը, առաջին հատուկ բանկոմատները կհայտնվեն Նիդերլանդներում: Նոր սարքավորումները թույլ են տալիս մի քանի հազար եվրո կանխիկ գումար ներմուծել արժեքավոր դրամական միավորը ձեռք բերելու համար, ինչպես նաև հակառակը՝ կանխիկ գումար ստանալ գործարք կատարելով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ Նիդերլանդներում 15 նմանատիվ սարք է գործում: Նշվում է, որ երկրում բիթքոինի փոխանակման այդ սարքի հայտնվելու փաստն անհանգստացրել է կառավարությանը, քանի որ դրանք կարող են փողերի լվացման կամ հարկային խարդախությունների միջոց դառնալ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>