Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 15-ին հրապարակել է Time to recharge («Վերալիցքավորման ժամանակը») զեկույցը, որում ամեն ինչից զատ խոսվում է խոշորագույն ընկերությունների կողմից կոբալտի արդյունաբերության մեջ մանկական աշխատուժի կիրառման մասին:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, կազմակերպությունն ուսումնասիրել է 29 ձեռնարկության աշխատանք, այդ թվում`BMW և Volkswagen ավտոարտադրողներինը, և պարզել է, որ դրանցից ոչ մեկը «կոբալտի մատակարարումների գործում մարդու իրավունքների պահպանման համալիր փորձաքննություն չի անցկացնում»:
Զեկույցի համաձայն՝ աշխարհում ողջ կոբալտի կեսից ավելին արդյունահանվում է Կոնգոյում: Այն օգտագործում են լիթիում-իոնային մարտկոցների համար, որն էլ կիրառվում է էլեկտրոնիկայի և մեքենաշինության ոլորտում:
Ամենից շատ իրավապաշտպանները դժգոհ են Microsoft, Lenovo և Renault ընկերությունների աշխատանքից: