Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Մոտավոր հաշվարկներով կարելի է 10 դրամով իջեցնել էլէներգիայի սակագինը. Վահագն Խաչատրյան

$
0
0

 

Այսօր հին սովետական պլանային տնտեսության տրամաբանությամբ է հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագինը, նույնը գազին է վերաբերում: «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Որքանո՞վ կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը և ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա» թեմայով քննարկման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
 

«Էլեկտրաէներգիա արտադրող և գազ ներմուծող ընկերությունները որքան կարողանան ծախսեր ցույց տալ, այնքան սակագինը կբարձրանա: Այսինքն՝ շուկայական հարաբերությունները որևէ ձևով չեն ազդում սակագնի վրա: Իհարկե, կա մի հանգամանք, որ նրանք բնական մենաշնորհ են անվանում, բայց դա չի նշանակում, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է առաջնորդվի այդ մեթոդոլոգիայով»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
 

Տնտեսագետն անդրադառնալով մի քանի օր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած մոտ 20 մլրդ դրամի ներդրումային ծրագրին, ասաց. «Հիմա գիտե՞ք ինչ կլինի, ՀԷՑ-ը կասի՝ գիտեք այդ ներդրումները պետք է մենք ներառենք ծախսերի մեջ և դրանից ելնելով՝ սակագինը պետք է բարձրացվի: Բայց մեզ՝ սպառողներիս, այդ հարցադրումներն ընդհանրապես պետք է չհետաքրքրեն, և մեզ քննարկումների ժամանակ սխալ ուղղությամբ են տանում»:
 

Վահագն Խաչատրյանն ասաց, թե նույնը վերաբերել է գազին. «Ասում էին սահմանին գազ, ռուսական գազ, մեզ համար ինչ նշանակություն ունի, թե որտեղ է այդ գազը, ի վերջո մենք գազ ենք սպառում մեր տանը»:
 

Նրա խոսքով՝ ՀԾԿՀ-ի կողմից ներկայացված առաջարկությունները, որոնց համաձայն մինչև 5 դրամ կարող է էլեկտրաէներգիայի սակագինը նվազել, որևէ հիմնավորում չունի:
 

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր Հայաստանում 1 խմ գազ կարող ենք ունենալ 100 դրամով՝ 156 դրամի փոխարեն: Եթե նույն տրամաբանությամբ հաշվարկենք նաև էլէներգիայի սակագինը, ապա մոտավոր հաշվարկներով կարելի է 10 դրամով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>