Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Սաուդյան Արաբիան հայտարարել է աշխարհի ամենանորարարական քաղաքի ստեղծման մասին

$
0
0

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է թագավորությունում նորարարական և առևտրային ապագայի քաղաքի ստեղծման մասին, որը կկոչվի Նեոմ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

«Սաուդյան Արաբիան զարգացման ռազմավարության շրջանակում մինչև 2030 թվականը կստեղծի նոր սերնդի Նեոմ գլոբալ քաղաքը, որը կդառնա քաղաքակրթությունների հատման գլոբալ կենտրոն», - ասվում է նոր նախագծի ներկայացման մեջ:


Այն ներկայացվել է մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվող Future investment initiative համաժողովի ժամանակ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ապագայի քաղաքի մակերեսը կկազմի 26 հազար ք/կմ. այն կկառուցվի երկրի հյուսիսում:

Նախագծի հեղինակների գաղափարի համաձայն՝ Նեոմը պետք է տնտեսապես կապի արաբական երկրները, Աֆրիկան, Ասիան, Եվրոպան և ԱՄՆ-ն:

Սպասվում է, որ նոր քաղաքը ներդրողներին կբերի ավելի քան 500 միլիարդ դոլարի եկամուտ:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>