Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

2017թ. յուրաքանչյուր ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել. ՊԵԿ նախագահն ամփոփում է անցած 9 ամիսը

$
0
0

 

Այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց անցած 9 ամսվա գործունեության արդյունքները: 

«Ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել և բիզնես հանրության ուղղված բարեփոխումներ են նախաձեռնվել, որոնց մի մասը ավարտին դեռ չի հասցվել»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2017 թ. 9 ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները:

Նախորդ տարվա ինը ամիսների համեմատ հարկային մասով աճը կազմել է 6.7 տոկոս, մաքսային մասով՝ 18.3 տոկոս:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: «Հատկանշական է, որ մուտքերի աճն ապահովվել է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ` գերավճարների, ապառքների և ստուգումների կրճատման պայմաններում»,-ասաց նա:

Վարդան Հարությունյանը հայտնեց, որ 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճար­­ները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորու­թյունները (ապառք) 2016թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով:

ՊԵԿ նախագահն ասաց նաև, որ 2017 թվականի տարեսկզբից երկարատև օգտագործման ապրանքների ներկրման աճ է արձանագրվել, ինչը տնտեսության դրական միտումներ է փաստում՝ բնակչության գնողունակության աճից մինչև մաքսային վարչարարության բարելավում: «2017 թվականի հունվարից գնահատվում է հարյուր միլիոն դրամ և ավել իրացման շրջանառություն հայտարարած 4537 առևտրային հարկ վճարողների մոտ առկա ստվերը: Վերլուծությունների արդյունքում` 2085 –ի մոտ վերհանվել են ռիսկեր և գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է շուրջ 2,8 միլիարդ դրամ»,-ասաց նա:

Վարդան Հարությունյանն ասաց, որ ռիսկային համարված հարկ վճարողներին առաջարկվել է սեղմ ժամկետում ներկայացնել ճշտված հաշվարկներ և կամավոր վճարել չվճարված հարկերը «2017 հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված արդյունքները ամփոփելով հետևյալ պատկերն ունենք. շուրջ երկու հազար միջոցառում է իրականացվել և արձանագրվել է 2,2 մլրդ դրամի բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար»,-ասաց նա:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>