Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ավստրիան նույնպես դեմ է ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը. Կուրց

$
0
0

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկիրը դեմ է Եվրամիության և Թուրքիայի միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը, և այդ հարցում լիովին աջակցում է Գերմանիային:

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Կուրցը պահանջել է, որ ԵՄ-ն այդ հարցում Թուրքիայի նկատմամբ ավելի վճռական դիրքորոշում դրսևորի:

Ըստ նրա՝ պետք է անհապաղ դադարեցվեն նաև Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու շուրջ բանակցությունները, քանի որ Եվրոպան չպետք է անհաղորդ մնա Թուրքիայում կատարվող անօրենություններին:

Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ պատրաստվում է քննարկել հարցը ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիան վետո է սահմանել ԵՄ մաքսային միության և Թուրքիայի միջև պայմանագրի ընդլայնման շուրջ բանակցությունների համար։

Թուրքիայի և Մաքսային միության միջև պայմանագրի կետերի շուրջ տարվող բանակցությունները կարող են տևել մինչև 2018թ.:

Տվյալ պայմանագրի կետերը նախատեսում են, որ Թուրքիան ոչ միայն ազատ կարտահանի իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկա, այլև հնարավորություն կստանա մասնակցելու ԵՄ երկրներում կազմակերպվող պետական աճուրդներին:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>